Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչ ես առաջարկում. Ստալինի գրչի մի շարժումով ՎՍՍՀ տարածքում հայտնված հողերըը էդպես էլ թողնեն վրացիների՞ն։ Մի անգամ տեղահանություն տեսած մարդիկ են, էն մի հողը թուրքին թողել են, հերիք չի՞։ Վաղն էլ կասեք՝ էս մեր երկիրն է, թողեք գնացեք ձեր երկիրը։ Ոնց որ արցախցիներին եք ասում։ Ինչքանով ես եմ իմ համերկրացիներին ճանաչում, նրանք դեռ բավական ժամանակ կդիմանան, չեն ձուլվի. մինչև էդ էլ, հուսով եմ, Հայաստանում ամեն բան կկարգավորվի։
Չորով դավաճան հանեցիր:
Արի իրատես լինենք,Ջավախքը վրացիներինն ա ու մենք չենք կարող այն առանձնացնենք,ուժ չունենք,միթե սխալ եմ ասում,թե սխալա ասա սխալա:
«թուրքին թողել են, հերիք չի՞» չեն թողել թողել ենք,Ջավախքը նույնպես թողել ենք,հիմա կարող ենք գնանք Վանա ծովի ափին հող առնենք ու բնակվենք,նույն իրավիճակը կլինի,բայց դա մերը չի դառնա,նույնը Ջավախքի հարցնա:
Իսկ արցախցին պտի Արցախում ապրի ,որովհետև եթե արցախցին գա Հայաստան ու Արցախը սարքեն անմարդաբնակ տարածք ապա շատ հեշտ ազերները կվերձնեն,ինչքան գիտեմ հիմա Արցախում 100.000 հայ ա ապրում,բա դա բանի նմանա՞,էտ ինչ թիվա՞: