Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Մի բան չեմ հասկանում:Վրացիները ստիպու՞մ են,որ վրացական դպրոցներում սովորեն,թե՞ հայկական դպրոցներում վրացերեն անցնեն,թե չէ խիստ կասկածում եմ որ Ջավախքցին վրացերեն չիմանա ,նույնը եղդիների վրով ասեմ,չկա եզդի որ հայերեն չիմանա,բոլորն էլ տիրապետում են հայերենին,ուղակի ջավախքցին չի կարող վրացերեն չիմանա:
Gayl, Ջավախքում վրացական դպրոցներ գրեթե չկան. երևի 1-2 հատ։ Ես ջավախքցի եմ, մեր գյունը 2 դպրոց ունի, և ոչ մեկը վրացական չէ։ Ռուսական դպրոցներն ավելի շատ են։ Ջավախքում մատների վրա են հաշվվում մարդիկ, ովքեր գոնե որոշ չափով տիրապետում են վրացերենին։ Անձամբ ես դպրոցում 6 տարի «անցել եմ» վրացերեն և այբուբենից ու մինչև 20-ը հաշվելուց ավել բան չեմ իմացել։ Տես, դու էլ զարմացար, որովհետև աբսուրդ է, բայց փաստ. ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎՐԱՑԵՐԵՆ ՉԳԻՏԵՆ, անգամ շրջանային սակրեբուլոյի անդամները չգիտեն. մի թարգմանչուհի ունեն, որը Թբիլիսիից եկած հրամանները թարգմանում է հայերեն, իսկ սակրեբուլոյի՝ մայրաքաղաք ուղարկվելիք որոշումներն ու արձանագրությունները՝ վրացերեն։