Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
Այո։ Եթե քեզ տարակուսանքի մեջ է գցում Չախալյանի գործը, ապա դա բոլորովին ուրիշ ոլորտ է։ Ցանկացած երկրում էլ ազգայնական տրամադրությունները ճնշվում են։ Իսկ առօրյայում հայերը իրենց որևէ կերպ ճնշված չեն զգում, էլ չասեմ, որ հատկապես Ջավախքի հանդեպ յուրահատուկ ուշադրություն է ցուցաբերվում։ Ինձ համար էլ շատ անակնկալ էր այդ ամենը սեփական աչքերով տեսնելը, որովհետև այստեղ հնչող հայտարարությունները լսելով՝ բոլորովին այլ տրամադրվածությամբ էի գնացել։ Ապշած էի։ Այն, ինչը մենք անվանում ենք «ճնշումներ հայերի նկատմամբ», ոչ այլ ինչ է, քան ընդամենը հայերին հասկացնելու փորձ, որ նրանք այդ երկրի քաղաքացիներն են և պարտավոր են հարգել այն։ Օրինակ՝ պահանջում են, որ հայերը վրացերեն իմանան։ Վա՞տ են անում։ Պատկերացրեք՝ եզդիները հայերեն չիմանային և կտրականապես հրաժարվեին սովորել. ի՞նչ կանեինք մենք։
Բայց ամեն ինչ պետք չի էտքան պայծառ գույներով ներկայացնել: Ջավախքից ընկերներ ունեմ ու իրանց ասածները էտքան էլ հուսադրող չեն: