User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչպես եք վերաբերվում Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլուն

Քվեարկողներ
57. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    12 21.05%
  • Վատ

    25 43.86%
  • Անտարբեր եմ

    14 24.56%
  • Չեմ ճանաչում

    6 10.53%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սահակաշվիլի. խելագար, թե՞ իսկական հայրենասեր

    Իսկականից լավ ժամանակակից ու արդիական թեմա ես բացել: Վրաստանի նախագահ պարոն Սահակաշվիլի կերպարը կուրջ վերլուծության կարիք ունի, որը կօգնի մեզ և բոլորիս բոլորիս հասկանալ, թե վերջի վերջո ինչ է ցանկանում նա այս աշխարհից: Նախքան բուն թեմային անցնելը ես նշեմ, որ ես ինքս ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ , ոչ էլ որևեմետ եմ, ես ուղղակի իմ կարծիքը կարտահայտեմ նրա մասին: Նախ եկեք տեսնենք թե Սահակաշվիլին ինչպես եկավ իշխանության: Նա փաստորեն իշխանության եկավ անօրինական ճանապարհով, փաստացի գահընկեց անելով նախկին նախագահին, ես չեմ շեշտում, որ նախկին նախագահը հրեշտակ էր սակայն, այնուամենայնիվ պարոն Սահակաշվիլին և ոչ մի անգամ լիգիտիմ իշխանություն չստացավ: Սա ես կարծում եմ լուրջ խնդիրա, չլինել սիրված սեփական երկրում, իրոք տխուրա, իսկ դիկտատուրաները երկար կյանք չեն ունենում: Հաջորդ խնդիրը պարոն Սահակաշվիլիու ոչ հավասարակշիռ քաղաքականությունն է: Ըստ նրա Ռուսաստանի նման երկրի հետ կողք կողքի ապրելով կարող է դառնալ ԱՄՆ նահանգ: Իսկ ավելի լուրջ Սահակաշվիլին վարում է մի քաղաքականություն, որն իմ կարծիքով դուրս է բոլոր խելքին մոտ ուղղություններից: Նախ և առաջ պետք է հասկանալ, որ ինչ էլ, որ լինի ռուսները ավելի արագ կհասնեն, քան ԱՄՆ-ն աշխարհի այն մյուս կողմից, երկրորդ ինչպես կարելի էր խզել մի երկրի հետ հարաբերությունները, որի հետ ամենամեծ սահմանը ունի,բացի այդ ՌԴ-ն մտնում է հզոր 8յակի մեջ, սա տնտեսական առումով այնպիսի շոկ, ցնցում է, որը բառերով նկարագրելը ուղղակի դժվար է: Հաջորդ հարցը դա Սահակաշվիլու կողմից Աբխազիայի և Օսեթիայի ուժով ձեռք բերելու խելագար միտքն էր: Ես կարծում եմ, որ Կովկասը շատ նուրբ տարծաշրջան է և նույնիսկ փոքր կայծը այս տարածաշրջանը կգցի էթնիկ բախումների, պատերազմների մեջ: Եվ Սահակաշվիլու կողմից այդ պատերազմների հրահրումը, իմանալով, որ ռուսաստանը, երբեք չի զիջի իր դիրքերը կովկասում, համարում եմ ուղղակի դրածոյի, խելագարի պահվածք: Այստեղ պարզ երևում է մի բան կամ Սահակաշվիլին ԱՄՆ հատուկ ծառայության անդամ է, որը ոչ թե մտածում է վրացիների մասին, այլ ԱՄՆ մասին, կամ մարդ որը լուրջ խնդիրներ ունի ուղեղի հետ: Հաջորդ խդիրը այն է, որ իշխանության եկել է մեկը, որը չգիտես, ամերիկաները ինչով է զբաղվել և փորձում է ջնջել այն ամենը թեկուզ և լավը, որ եղել է ինչու չէ սովետական վրաստանի պատմության մեջ: Հրահրելով երկրի ներսում ֆաշիստական, փաստացի ֆաշիստական գաղափարախոսության ծնունդը, որը հենված է դաժանության, մարդասպանությունների, հիշենք, որ պարոն <խելացի> Սահակաշվիլին վերացրեց իր մերձավորներին,հակաժողովրդական օրենքների, շրջապատի երկրների հետ ոչ բարեկամական կապերի վրա, փաստացի Վրաստանին հասցրել է մեկուսացման առջև: Սահակաշվիլու կառավարման տարիներին Վրաստանը կորցրեց իր թվացյալ տարածքի մոտ 40 տոկոսը, ոտնահարվեցին մարդկանց իրավունքները, փաստորեն կապը խզվեց մերձավոր բարեկամի հետ: Ես կարծում եմ այս մարդը ինչ-որ պլանով է եկել և իսկականից խելագար է: Եվ մեզ հայերիս համար շատ անհանգստացնող է ապրել մի երկրի կողքին, որն ամեն վարկյան կարող է դավաճանել աջ ու ձախ: Իմ կարծիքով ՌԴ-ն, Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ու Իրանը շիզորֆրեննիկ Սահակաշվիլու կարիքը, այն էլ այս լարված տարածաշրջանում, այլևս չունեն: Որքան շուտ հեռանա այդ խայտառակ, այսպես կոչված քանդող սահակաշվիլին, այնքան բոլորս լավ կապրենք:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Invisible man (26.12.2009), Marine-24 (24.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Նա իսկական գրող չէ...»
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 10.07.2013, 15:59
  2. Հայրենասեր Լուսինե ջան, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 30.09.2011, 19:09
  3. Իսկական մարդ...
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.05.2010, 12:55
  4. Իսկական տղեքի համար
    Հեղինակ՝ progressive, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.10.2009, 11:29
  5. Իսկական ընկերը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 27.09.2008, 12:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •