Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր նույնիսկ Վրաստանի բանակի կռված զինվորականներն են ասում որ Վրաստաննա սկսել հարձակումը դու թևերդ փռել ես Սահակաշվիլու վրա: Ռուսաստանը բնականաբար շահեր ուներ որ եկավ ու պաշտպանեց Օսեթիան, Աբխազիան էլ ձեռ հետ իրանով արեց: Էդ քո նշած կետերին լրիվ համաձայն եմ, բայց ով էր խնդրում Սահակաշվիլիին գլուխը տնգեր ու զենքով գնար Օսեթիա? Զորքերով հետ բերեց Աջարիան, երևի նույն ձևով էլ ուզում էր վարվեր այս դեպքում, բայց բան դուրս չեկավ: Ամբողջ Վրաստանը դրեց հարվածի տակ:
Աջարիան զորքերո՞վ հետ բերեց Սահակաշվիլին գնաց Աջարիա, չթողեցին, թեթևակի խաղաղ հեղափոխություն եղավ։ Ասլան թառլանը իրա գողականների հետ ս էղավ ռուսաստանները։ Ընդհանրապես Վրաստանի գող ու ավազակների մեծ մասը ռուսաստաններում ա։ Որոշ տեղեկություններով նաև Հայաստան…
Ինչ վերաբերում ա այսպես կոչված Հարավային Օսեթիայի պատերազմին։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների օգոստոսի 1-ից Ցխինվալիից տեղահանում էին բնակչությանը։
Օգոստոսի 3-6-ը ռմբակոծվում էին այսպես կոչված ՀՕ-ի մոտակա վրացակն գյուղերը, ինչը ապացուցվել է միջազգային կառույցների կողմից։

Հիմա հարց։
Եթե Ադրբեջանը սկսի ռմբակոծել ասենք Իջևանը, Հայաստանը պիտի.
1. Լռի
2. Դիմի միջազգային կառույցներին
3. Վնասազերծի ռմբակոծողներին
Անհամբեր սպասում եմ պատասխանին։