Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն ասեմ Նաիրուհի ջան չկա մի ազգ որ չձուլվի,եթե իհարկե պայմաններ ստեղծվեն,իսկ վրացիները այդ պայմաններն են փորձում ստեղծել,հայերը օտարամոլ չեն հակառակը աշխատում են այնպես անեն որ չձուլվեն,իսկ եզդիների հարցով ասեմ որ հանգիստ եղի նրանք մանրից ձուլվում են,ուղակի չգիտեմ մի հայ տղու ով ամուսնանում է եզդի աղջկա հետ,պատճառներից մեկը նրանց գեշ լինելն ա,դե իրանք իրանց մոտիկ բարեկամների հետ են ամուսնանում,օրինակ երկու հարազատ եղբոր երեխաներին բռնում ու պսակում են,չնայած արդեն սկսել են քրիստոնեական խաղեր տալ ու եկեղեցի բան են հաճախում,իհարկե ոչ բոլորն են կրոնափոխ եղել,բայց շատերին գիտեմ ովքեր քրիստոնեա են,բայց իրանց հարցը մի կողմ դնենք:
Ուրեմն Ռուսաստանում փոքրուց մեծացած հայերի զգալի մասը հայերեն գրել կարդալ չգիտի,իսկ դա գիտես ինչի է հանգեցնում,սխալ եմ ասու՞մ,իսկ մենք այսօր ուզում ենք այստեղից ջավախքցիներին ինչ որ խրատներ տանք,մենք դրությունը ավելի լավ չգիտենք ու չգիտենք իրականում ինչ է կատարվում ու եթե որոշել են այդպես վարվել ուրեմն համոզված եղի ինձանից էլ քեզանից էլ լավ գիտեն ինչ են անում:
Դու օրինակներ բերեցիր ես էլ կարամ հազար հատ օրինակ բերեմ,որ ազգանուն չեն փոխում հայկական դպրոցներում են սովորում,հայը հայի հետ ա ամուսնանում,եկեղեցի ունեն և այլն:
Gayl, ես բավական լավ եմ տեղեկացված Ջավախքից, հավատա։ Ինչքան էլ չլինի, բարեկամներիս մեծամասնությունն այնտեղ է ապրում, ես էլ միշտ գնում-գալիս եմ։ Էլի եմ կրկնում. միայն ձույլ ազգային ինքնագիտակցությունը կարող է տվյալ դեպքում ձուլման պատճառ դառնալ։ Իսկ եթե մենք չունենք մեր շահը պաշտպանողներ երկրի վերին ատյաններում, ո՞վ է մեղավոր։ Եթե նույնիսկ վրացիների թշնամի համարենք, լեզուն իմանալ պետք է, որ իմանանք՝ ինչպես հաղթենք։
Իսկ վրացիները գիտե՞ս ինչպես են իրենց կողմը գրավում. անտեր, երեսի վրա թողնված Ջավախքին ուշադրություն են դարձնում, աստիճանաբար լուծում են խնդիրները, խրախուսում են. Հայաստանն այնքան ուշադրության կարոտ թողեց մեզ, որ ես ոչ մի կերպ չեմ կարող մեղադրել հայրենակիցներիս, որ Սաակաշվիլիի մասին լեգենդներ են հյուսում, ինչպես Հին Արևելքում բարի ու արդարադատ արքաների մասին էին հյուսում։ Անտեր, ուշադրության կարոտ մարդիկ են։ Մեզ պետք էր, որ մեկը մեզ մարդու տեղ դներ։ Իսկ ձեզ համար ջավախքցի 1-2 սրիկայի պատգամավորական մանդատ տալը մեծահոգություն է համարվում։ Ժամանակին, երբ Ջավախքը ոտքի էր կանգնել, Մայր Հայաստանին միանալու շարժումներ էր սկսել, առաջին զսպողը հենց լևոնը եղավ, ու նրա ավանդույթները փայլուն կերպով շարունակվում են։ Հենց Ջավախքում մեկը մի քիչ փորձում է թպրտալ, մինչև վրացական իշխանությունների ձեռքերը «մեղավորին» կհասնեն, Հայաստանից են գլխին խփում, որ սուս մնա և իրենց ու «եղբայրական Վրաստանի» ջերմ հարաբերություններին չվնասի...
Ո՜ւֆ, էլի դարդերս բացվեցին...