Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ Սահակաշվիլուց ինչ տեսանք պատերազմ, սպանություններ, հակառուսական հիստերիա, իսկ չի կարելի հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ ինչ:
Ներեցեք «դուք» ո՞վ եք և ի՞նչ սպանությունների մասին է խոսքը։ Խնդրում եմ մի քանի սպանություն թվարկել։
Եթե հակառուսական հիստերիան սկինհեդների, Պուծինյան Ռուսաստանի դեմ պայքարելն է, ապա ինձ նույնպես կարող եք անվանել հիստերիկ հակառուս։ Չնայած նշեմ, որ ես բավականին հանգիստ վերաբերմունք ունեմ ռուսների նկատմամբ։
Ո՞ր հարևանի հետ ա հարաբերությունները վատ։ Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացրած Ռուսաստանի՞։ Ես չէի ուզենա իմ երկրի համար նախագահ, որը լավ կլիներ օկուպացնող երկրի հետ։
Հա սակայն մի բան մոռացար հերթով ահ ու սարսափ տարածելով ժողովդրի, ընդդիմադիր դաշտի գործիչների և մերձավոր շրջապատի սպանությունների գնով նա եկավ իշխանության:
Կոնկրետ փաստեր բեր, պատասխանեմ, չեմ հասկանում ինչի մասին ա խոսքը։ Եկա՞վ, թե՞ պաշտապնեց իշխանությունը։
Ես կխնդրեմ տալ ինձ սահմանումը խորհրդային մտածելակերպի:
Որևէ գործ անելու համար անօրինական ճանապարներ փնտրելը, անօրինական գործեր անելը կաշառքով, հարկերից խուսափելը, ոստիկանությունից խուսափելը, քանի որ ոստիկանությունը ավելի շատ շառի ու փորձանքի բուն ա, քան գողերից ու ավազակներից ստացված վնասը։ «Լավտղայական» «պոնյատներով» հակահասարակական մտածելակերպը և այլն…
Այո համաձայն եմ նորից ձգտել եվրոմիության, սակայն դու անմտություն ու ուտոպիա չես համարում մի քաղաքականություն, որը ենթադրում է Ռուսաստանի նման հարուստ երկրի հետ կապերի խզում հանուն միլիոնավոր կիլոմետրերի վրա գտնվող երկրի: Եվ վերջի վերջո կարելի է եվրոպային ընդգրկվել, սակայն նատոյի անդամ չդառնալ:
Եվրոմիությունը երկիր չի, կազմակերպություն ա։ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները բխում են Վրաստանի շահերից։ Ես կողմ եմ նորմալ հարաբերություններին Ռուսաստանի հետ, բայց միայն նրանից հետո, երբ Ռուսաստանը դուրս կբերի իր զավթողական զորքերը իր կողմից ճանաչված Վրաստանի տարածքից։ Կընդունի Վրաստանի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։
Ինչ վերաբերում է հարստությանը… Ապա, շնորհիվ Ռուսաստանի անմտության, Վրաստանի արտադրանքը ստիպված հասավ Եվրոպայի ստանդարտների մակարդակին և հիմա արդեն արտահանվում է ոչ միայն Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Ուկրայինա, այլ նաև ԵՄ-ի երկրներ։
Խնդրում եմ ճշգրտել թե այդ ինչ ցեղասպանության մասին է խոսքը:
Ռուսների ու օսերի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին է խոսքը։
http://www.hrw.org/ru/news/2008/08/2...ethnic-attacks
http://unosat.web.cern.ch/unosat/asp...ree.asp?id=101
Հարց իսկ ինչու Շիվարդնադզեն չդիմեց այդ քայլին?:
Ի՞նչ քայլի։ Շևարդնաձեն ընդհանրապես ի՞նչ քայլի ա դիմել Ինքը իրա համար նստած էր…
Էլ ինչ պիտի լիներ տարածքային կորուստներ, մարդկային կորուստներ, տնտեսական կորուստներ ու սոցիալական ցնցումներ: Հասկանում ես Վրաստանը զրկվավ իր բնական հարևանից, որը իր կողքին է և նրա հետ ունի մեծ դարավոր կապեր ամեն բնագավառում, արդյոք դա նորմալ երևույթ է:
Դե ֆակտո, տարածքային կորուստ համարյա չի եղել։ Չհաշված Վերին Աբխազիայի տարածքը (Կոդորիի կիրճը): Իսկ Ռուսաստանը ցավոք դեռ այնտեղ է, որտեղ առաջ էր… Զինվորները անշուշտ մեղք են, բայց դե... Պատերազմը պատերազմ է, իսկ զինվորը պիտի կռվի ու պաշտպանի երկիրն ու բնակչությանը թշնամուց: Հակառակ դեպքում կստացվեր այն, ինչ ստացվեց Թուրքիայում 20-րդ դարասկզբում...
Այս գրառումը ոչ մի հիմքեր չունի: Նախ կխնդրեմ իմ խոսքերը ստեղ չդարձնել ինչ-որ չգիտեմ ինչ: Այն որ պարոն Սահակաշվիլին վարում է ռադիկալ քաղաքականություն երկրի ներսում դա լավ երևում է:
Ինչի համար մեծ շնորհակալություն Սահակաշվիլուն, փառք ու պատիվ նրան:
Իսկ ինչ վերաբերում է լավ հարաբերությունների հարևանների հետ, ապա դա ոչ թե բարիդրացիական են այլ հարկադրաբար է Վրաստանը պահպանում իր կապերը հարևանների հետ: Ռուսաստանը, եթե չփակեր Սահակաշվիլու ախորժակը, հիմա Լոռին էլ էր վերցրել երևի:
Ահա, Իրանն էլ, Ավստրալիան էլ...
Կխնդրեմ նման կարգի գրառումներ այլևս չանեք, ես այստեղ ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել, եթե դա ձեզ դուր չի գալիս ապա ասեք ձեր ասելիքը, ոչ թե ինձ ինչ-որ նազիր վեզիրի տեղը դնելով գնա սրան ասա նրան ասա, քո կարծիքով ես քո համար նամակ տանող բերող եմ:
Առանց մեկնաբանությունների: Քեզ որևէ բան ուղղված չէր:
Արդյոք չեք կարծում, որ մերձավոր շրջապատի սպանությունը դավաճանություն չէ, խեղճ վրացի ժողովրդին ինչ-որ բան պարտադրելը դավաճանություն չէ, արդյոք մոտիկ բազմադարյան ռուսական կապերը խզելը դավաճանություն չէ: նորից կրկնեմ ՌԴ-ն դեմ է նատօյին քանի որ վերջինս ռազմական բլոկ է, սակայն դեմ չէ Վրատանի բազմաբևեռ զարգացմանը, ոչ ռազմական կողմերով:
ԿՈՆԿՐԵՏ Ո՞ՒՄ ա սպանել, անուններ տուր, գոնե մի անուն տուր, իմանամ ինչի մասին ա խոսքը: Վայ:
Ի՞նչ ա պարտադրել «խեղճ» վրացի ժողովրդին:
Ռուսաստանի հետ բազմադարյա ստրկատիրական հարաբերություն խզելը հերոսություն է: Ինչը և մյուս երկրներին եմ ցանկանում:
Թքած ունեմ ՌԴ-ն ում դեմ ա: Վրաստանի նորմալ, մարդավարի զարգացման համար ահրաժեշտ են ՆԱՏՈ-ն և ԵՄ-ն:
Նորից ոչ հարգալից գառում, ես նախ և առաջ հետևում եմ մեր երկրի շահերին, մեզ համար կայուն Վրաստան է անհրաժեշտ, մեզ Նատօ պետք չէ Վրաստանում: Ես հասկանում եմ ձեր համար պարոն Սահակաշվիլին կյանքից թանկա, խնդիր չկա ես հարգում եմ ցանկացած տեսակետ, սակայն տեսակետներ արտահայտելիս կխնդրեմ անձնական հողի վրա չտանել: Ես այստեղ նպատակ չունեմ Սահակաշվիլուն փնովելու, սակայն այս մարդուց ես այս տարածաշրջանում լավ բան չեմ տեսել, ինչու նման բաներ չեղավ Ադրբեջանում, Վրաստանի նախկին նախագահի ժամանակ: Խնդիրները միայն լուծվում են փոխադարձ ուժերով և աբխազ ու օսեթ ժողվրդի վրա քայլելով ստեղծած պետությունը ինչպես ցույց է տալիս պատմությունը ամուր չէ: Ադրբեջան Ղարաբաղ քեզ օրինակ:
Հազար ներողություն, եթե որևէ ձև վիրավորեցի:
Հայաստանին պետք է կայուն, զարգացող Վրաստան: Վրաստանի ԵՄ-ին և ՆԱՏՈ-յին անդամակցելը միմիայն կնպաստի դրան: Պուծին ձյան որ ռադ լիներ Աբխազիայից ու այսպես կոչված Հարավային Օսեթիայից այդ հարցերը վաղուց խաղաղ լուծված կլինեին: Ի դեպ, այն որ հիմա Աբխազիայում և այսպես կոչված Հարավային Օսեթիայում ճնշում են աբխազներին և օսերին համապատասխանաբար, արդեն հենց իրենք աբխազներն ու օսերն են սկսում խոսել: Մի քանի տարի համբերություն ու աբխազներն ու օսերը իրենք կուզենան լինել Վրաստանի տարածքում, դրանում ես մի կաթիլ կասկած չունեմ