Նաիրուհի-ի խոսքերից
Gayl, ես բավական լավ եմ տեղեկացված Ջավախքից, հավատա։ Ինչքան էլ չլինի, բարեկամներիս մեծամասնությունն այնտեղ է ապրում, ես էլ միշտ գնում-գալիս եմ։ Էլի եմ կրկնում. միայն ձույլ ազգային ինքնագիտակցությունը կարող է տվյալ դեպքում ձուլման պատճառ դառնալ։ Իսկ եթե մենք չունենք մեր շահը պաշտպանողներ երկրի վերին ատյաններում, ո՞վ է մեղավոր։ Եթե նույնիսկ վրացիների թշնամի համարենք, լեզուն իմանալ պետք է, որ իմանանք՝ ինչպես հաղթենք։
Իսկ վրացիները գիտե՞ս ինչպես են իրենց կողմը գրավում. անտեր, երեսի վրա թողնված Ջավախքին ուշադրություն են դարձնում, աստիճանաբար լուծում են խնդիրները, խրախուսում են. Հայաստանն այնքան ուշադրության կարոտ թողեց մեզ, որ ես ոչ մի կերպ չեմ կարող մեղադրել հայրենակիցներիս, որ Սաակաշվիլիի մասին լեգենդներ են հյուսում, ինչպես Հին Արևելքում բարի ու արդարադատ արքաների մասին էին հյուսում։ Անտեր, ուշադրության կարոտ մարդիկ են։ Մեզ պետք էր, որ մեկը մեզ մարդու տեղ դներ։ Իսկ ձեզ համար ջավախքցի 1-2 սրիկայի պատգամավորական մանդատ տալը մեծահոգություն է համարվում։ Ժամանակին, երբ Ջավախքը ոտքի էր կանգնել, Մայր Հայաստանին միանալու շարժումներ էր սկսել, առաջին զսպողը հենց լևոնը եղավ, ու նրա ավանդույթները փայլուն կերպով շարունակվում են։ Հենց Ջավախքում մեկը մի քիչ փորձում է թպրտալ, մինչև վրացական իշխանությունների ձեռքերը «մեղավորին» կհասնեն, Հայաստանից են գլխին խփում, որ սուս մնա և իրենց ու «եղբայրական Վրաստանի» ջերմ հարաբերություններին չվնասի...
Ո՜ւֆ, էլի դարդերս բացվեցին...
Էջանիշներ