Էս վերջի մի քանի տարին հիմնականում գնումներ կատարում եմ խանութնորից/ աչքիս տակ մի քանիսը կան որոնց տերերը ծանոթ են ու էնտեղ շատ հանգիստ մթնոլորտում ընտրում և գնում եմ այն ինչը հենց ինձ համար է/: Ջինսերի հարցում կապ չունի որտեղից կառնեմ՝ կարևորը որակով ու իմ ուզածի լինի՝ թե չէ պատահել է խանութից եմ գնել ու պարզվել է, որ շատ անորակ է: Էս վերջի ջինսս էլ գնել եմ պասիլկայից/ սրա հայերենը չգտա/ գերմանակ էր, ու էնքան եմ հագել, որ բերան ունենար կբողոքեր, բայց որակը լավն է: Տոնավաճառները չեմ սիրում նրա համար, որ չորս կողմից « էստի համեցեք» են անում, չնայած խանութներում էլ երբեմն չափից ավելի սիրալիր ու ձևականությունն է գերակշռում: Բայց վերջին հաշվով կապ չունի տոնավաճառ է թե խանութ՝ կարևորը գնվելիք ապրանքը իմ ուզած չափորոշչիներում տեղավորվի:
Էջանիշներ