Ավելի քան մի տարի առաջ եմ գնել, 15000-ի կողմերն էր:
Ավելի քան մի տարի առաջ եմ գնել, 15000-ի կողմերն էր:
Սերխիո (25.12.2009)
Ակումբցիներ ջան , էլ ջինս հագնող չկա?, ձեր մեջ, մի քիչ օգնեք ձեր կարծիքներով:
Նախընտրում եմ խանութներից գտնել իմ ուզածը, ցանկացած իրի առումով, բայց հաճախ շատ դժվար ճարվող բաներ եմ փնտրում, այդ պատճառով Երևանի բոլոր խանութներում և տոնավաճառներում էլ փնտրում եմ: Ամռանը 5000 դրամով պատահեց սպիտակ ջինս զեղչով: ՄԵծ մասամբ 12-16 000 դրամի սահմաններում եմ գտնում փնտրածս, որը նաև հնարավոր է գնել: ֆիրմային ուշադրություն չեմ դարձնում երևի ֆիրմաների մասին վատատեղյակությունից: Որ լավ խանութներ իմանամ, էդ գների սահմաններում, անպայման կօգտվեմ: Կոշիկն եմ շատ դժվար գտնում, որակյալ ու միջին գնի բան առանց փայլփլուն անճաշակությունների, մի շաբաթ փնտրում եմ, հետո էլ ուղղակի մի բան առնում:
Հ.Գ. Ձգվող ջինսերը կարծեմ իսկական չեն չէ՞:![]()
Սերխիո (09.02.2010)
Հայաստանում համարյա միշտ տոնավաճառից եմ գնել։ Ես ընդհանրապես ամեն ինչ ուշ եմ մաշում, դրա համար չգիտեմ՝ ինձնից էր, թե նորմալ որակի էին, համենայնդեպս, համարյա բոլոր ջինսերս առնվազն մի 5 տարի հագել եմ, մինչև հիմա էլ ունեմ մի քանի հատ, որոնք հագնում եմ արդեն հինգ տարուց ավել։ Ընդհանրապես կարծում եմ, որ եթե չքավորության մեջ չես, ուրեմն մի քանի տարվա կյանք ունեցող հագուստ հագնելու մեջ ոչ մի անհարմար բան չկա։ Վերջիվերջո, մարդ երկար ժամանակ նույն հագուստը կրելուց համ էլ հոգնում է, ու երբեմն նույնիսկ լավ է, որ մաշվում է, ազատվում ես, ստիպված գնում, նորն ես առնում։Ինչ խոսք, միշտ էլ կարող են պատահել էնպիսի շորեր, որոնց մեջ քեզ էնքան լավ ես զգում, էնքան ես սիրում, որ պատրաստ ես ամբողջ կյանքդ էլ հագնել, բայց դե, իմ կարծիքով, մեծ մասամբ էդպես չի լինում, ու հագուստը թարմացման կարիք է ունենում։ Օրինակ, ես կոշիկներ ունեի (ботинки, հայերեն նորմալ բառ չկա կարծեմ), որ մի տասներկու տարի առաջ 5000 դրամով ինչ–որ էժան խանութից էի առել, բայց էնքան հարմար էր, ու էնքան էի սիրում դրանք, որ ութ տարի հագա, ընդ որում հագնում էի տարվա բոլոր եղանակներին, բացի ձմռան մեծ մասից, ու համարյա ամեն տեղ։ Տեսքը մինչև վերջ էլ պահպանվել էր, ուղղակի ութերորդ տարում արդեն տակերը ճաքել էին։
![]()
Թե չէ մինչև հիմա էլ կհագնեի։ Բայց ավելի հաճախ կոշիկներ են լինում, որ սպասում եմ, թե երբ պիտի մաշվեն, ազատվեմ վերջապես, էն էլ չեն մաշվում թարսի պես։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սերխիո (09.02.2010)
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Սերխիո (09.02.2010)
պարզա
Ուրեմն նայի, խանութ - հանգիստ մթնոլորտ, առանց իրար վրա քայլող հաճախորդներ, հաճելի արտաքինով վաճառողուհի կամ վաճառող /նայած ում համար/,բազմազան տեսականի, ու հիմա պատկերացրու տոնավաճառ - ու ամեն ինչ նախորդի ճիշտ հակառակը: Դու, ինչպես նաև մենք՝ բոլորս էլ որպես հաճախորդ բնականաբար ընտրում ենք երկրորդ տարբերակը, մանավանդ եթե նույն ապրանքը, նույն գնով կարող ենք ձեռք բերել խանութից, ինչի՞ գնանք տոնավաճառ հլա որ մի հատ էլ ոտքի տակ ընկնեք:
Մնաց ճիշտ ու հարմար տեղում խանութ վարձեսերևի
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Չեմ հիշում երբ եմ տոնավաճառից վերջին անգամ ջինս գնել, խանութներում կամ նույն գներն են կամ ավելի էժան:Սերխիո խանութ դնելն էլ հեշտ գործ չի, պետք է գեղեցիկ ույուտ ստեղծես, դե կողից զեղչեր և այլն և այլն տանջանք ա, մանավանդ քաղաքը ողողված է անուն հանած խանութներով և ոչ թե թանկ այլ շաաաաաաաատ թանկ հաճույքա, իսկ եթե ուզում ես տոնավաճառ ուրեմն խորհուրդ կտամ հետաքրքվես Հրազդանի բիրիքնոցով, եթե կարաս Չինաստանից կամ թուրքիայից ինքդ ապրանք բերես ուրեմն էնքան որ հետաքրքրվի:
Սերխիո (10.02.2010)
Օրինակ ես խորհուրդ կտամ, որ այդպես էլ վարվես: Բայց մոտս միտք առաջացավ, ախր ես ի՞նչ գիտեմ, որ մի հատ էլ խորհուրդ տամ: Լավ ամեն դեպքում գրեմ, տեսնեմ ինչ կստացվի: Ջահելների մեծ մասը (չքարկոծեք ինձ՝ այդպես էլ կա) ամաչում է ասել, որ շուկայից է գնել,մի մասին էլ պարզապես անհարմար է գնալ շուկաներ, որտեղ ամենագեշ շորն էլ այնպես են համոզում, որ ամոթից առնում ես, բայց նաև այդ նույն մարդիկ ֆինանսապես այնքան ապահով չեն, որ գնեն ասենք Մանգոյից կամ նմանատիպ խանութներից ու հիմնականում օգտվում են միջին տարբերակից: Բայց ես նկատել եմ սենց մի տենդենց, միգուցե կրկին սխալ, հիմա շատերը ավելի ձգտում են մի հատ լավն առնեն, ֆիրման առնեն, թեկուզ և երկար ժամանակ չառնեն: Օրինակ նման մի խանութ գիտեմ, Տերյան փողոցում է գտնվում, ջինսերի գինը մոտ 12-15.000 են ու բավական լավ որակի. ինքս մեկն առել եմ մի տարի առաջ ու մինչև այսօր հագնում եմ:Ասելիքս ինչ է, փորձիր թեկուզ փոքր տարածք վարձել Աբովյան-Մանուկյան-Տերյան փողոցների շրջանում՝ այնտեղ, որտեղ ուսանողությունն է շատ լինում և միջին գներով աշխատիր բերել շուկայի ապրանքից ավելի տարբերվող՝ թե մի փոքր ավելի որակով, թե տեսքով ապրանք:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Սերխիո (10.02.2010)
Ֆոտոն (10.02.2010)
Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղից կգնեմ, մենակ թե փորձելու տեղը հարմար լինի, ոչ թե մի հատ կնիգ՝ անպայման մեծ ծիծիկներով, գա մի հատ պռոսծին բռնի, ասի հագի տղա ջան, ես չեմ նայումՉնայած շատ դեպքերում չեմ փորձում
Կարևորը, որ վաճառողը չհամոզի ինձ ինչ-որ բան: Իսկ բրենդին ուշադրություն չեմ դարձնում, հիմա ջինսերիցս ոչ մեկը չգիտեմ, թե ինչ բրենդ ա
Կարևորը տեսքը դուրս գա, որակին էլ ուշադրություն չեմ դարձնում, որտև մեկա մի սեզոն եմ հագնում, կամ երկու, էդքանի համար մի հատ կլորիկ գումար վճարելու իմաստը չեմ տեսնում, էնքան հնարավորություն էլ չունեմ, որ ամեն սեզոնին 500 դոլար տամ երկու հատ ջինս առնեմ, ինչ ա թե հայտնի ֆիրմայի ջինս լինի: Գներն էլ խառը՝ մի հատ ջինս ունեմ, 11 հազար եմ առել, մի հատ ունեմ՝ 42 հազար եմ առել, մնացածի գները չեմ հիշում: Միջին գինը երևի 15-20 հազարն ա էլի, բայց դե իմ կարծիքով թանկ ա, մարդիկ էդքան փող չունեն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ