John (13.04.2015)
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 13.04.2015, 19:31:
Չեմ հասկանում՝ խի պիտի սիրուն լիներ, ու իր հանդեպ ֆանատիզմը ինչու պիտի արտաքինով պայմանավորված լինի: Ազատ, անկաշկանդ, անկոմպլեքս կնոջ լավագույն տիպար ա, աղջիկները ձգտում են նմանվել, լինել նույնքան ազատ, տղաները ցանկանում են, լրիվ նորմալ ա: Ո՞նց կարող ա էդ ազատությունը, էդ հայացքը, էդ կոնքերը, էդպես քայլելը գրավիչ չլինեն, չձգեն: Ու անկախ փեսու գրեմիների քանակից, որպես փոփ մշակույթի գործիչ, ու լայն առումով, վերջին հաշվով երկուսն էլ էդ մշակույթի ներկայացուցիչ են, Քիմն ավելի ազդեցիկ կերպար ա ու ինքն իրենով, ինքն իր գոյությամբ մարդկանց մեջ ավելի շատ բան ա փոխում:
Cassiopeia (14.04.2015), Chuk (13.04.2015), Աթեիստ (13.04.2015), Նաիրուհի (13.04.2015), Տրիբուն (13.04.2015)
Ստեղ սաղ քաղաքում Քիմի նկարով ու վերևի գրառումիս համահունչ բովանդակությամբ թռուցիկներ են, էդ ազդեցության տակ եմ![]()
Թռուցիկները ես չեմ տարածել![]()
Ի՞նչ ա անունը։ ^_^
Vitam regit fortuna, non sapientia.
Cassiopeia (14.04.2015), Chuk (13.04.2015), Smokie (14.04.2015), Աթեիստ (13.04.2015), Տրիբուն (13.04.2015)
Ափսոս Էմինեմը Քլոյիին չի հավանում, նրան էլ էնտեղ տնավորեինք:
https://youtu.be/ab9176Srb5Y?t=2m44s
Եսի՞մ, ես չեմ հասկանում էդ ամենը, ինքը ինձ չի ձգում, իմ համար ազդեցիկ չի, որտեւ ես չեմ հետաքրքրվել իրա կյանքով, չեմ ուսումնասիրել, որ տեսնեմ, թե ինչով պիտի ինքը իմ համար գրավիչ լինի:
Ասենք` կարող ա ինչ-որ մեկին առանց անձամբ ճանաչելու սիրեմ, եթե ինքը նենց գործունեություն ծավալի, որն ինձ գրավի, ասենք լավ երաժիշտ (երգիչ, նվագող) լինի, կամ` լավ սպորտսմեն, կամ` լավ ճարտարապետ, լավ նկարիչ եւ այլն: Հիմա ուզում եմ հասկանամ, Քիմը ինչո՞վ պիտի դուր գար, որ սկսեի իրանով հետաքրքրվել, իրա արտաքինո՞վ, որը էս պահին ինձ մի եսիմինչ գրավիչ չի թվում, թե՞ բաց տեսարաններով վիդեոյով, որի նմանները ու ավելի հետաքրքիրները հաստատ լիքը կլինեն ինտերնետում:
Ես ամենեւին չեմ ասում, թե չպետք ա իրան սիրել: Ես ընդամենը չեմ հասկանում, թե ինչի պիտի մարդ բռնի ու սկսի իրա համար գժվել: Հա, ես սիրում եմ, որ մարդ անկաշկանդ ա, բայց չեմ կարա դառնամ ինչ-որ մեկի ֆանատ, իրա անկաշկանդ լինելու շնորհիվ: Ինձ որեւէ մեկի անկաշկանդ լինելը միեւնույն ա, եթե տվյալ մարդու հետ չեմ շփվում:
Մեկ անգամ եւս ասեմ, որ իրոք, ամենայն անկեղծությամբ ուրախ եմ, որ էդ մարդը համ տենց հայտնի ա աշխարհով մեկ, համ էլ հայկական արմատներ ունենալով` իրա հայտնի լինելը հօգուտ Հայաստանի ա օգտագործում` ձրի PR անելով: Բայց մնացած բոլոր առումներով ինքը իմ համար սովորական մարդ ա, ոչ սիրում եմ, ոչ էլ` զզվում:
Chuk (14.04.2015), Mephistopheles (14.04.2015), Ruby Rue (14.04.2015), Smokie (14.04.2015)
Ռամշ ջան, նենց չի, որ էստեղ գրողները կամ սիրող քվեարկողները հալ-հալ ենք եղել, մեծ մասս երբևէ էդ շոուն չենք տեսել, ես որ հաստատ, ու հաստատ չեմ էլ փնտրի, որ դիտեմ: Ուղղակի ասելս էն էր, որ իր շուրջը եղած աղմուկը, ֆանատիզմը և այլն իրականում լիովին հասկանալի են վերը թվարկածս պատճառներով, իսկ մարմնաձևերի, հատկապես կոնքային մասի առումով երևի դու ճարտարապետական դիտակետից ես զննում ու նպատակահարմար չես համարում էդ լայնությունը, կրկին լիովին ընկալելի մոտեցում ա, ես հակաճառեցի քեզ, բայց գրառումս անելուց հետո հիշեցի, որ դու ամեն դեպքում ճարտարապետ ես:
Իսկ ընդհանրապես որևէ մեկի ազատ լինելը, անկախ նրանից՝ շփվենք, թե ոչ, կարող ա դառնալ նմանական օրինակ, Մադոննան իր ոչ բացառիկ ձայնով պատահական չի, որ էդքան մեծ հեղինակության ա հասել, իր սաղ արածը մի կողմ, իր հրապարակային պահվածքն ու կենսակերպն են իր հեղինակությունը ապահովում, երգերն էլ հաճելի բոնուս, Քիմը որոշել ա՝ առանց բոնուսի, իրանց նման հրապարակային օրինակներն են մարդկանց ավելի ազատ դարձնում, սկզբում քննադատում են, հետո նմանակում, բայց սա առանձին ու երկար քննարկման առարկա ա: Դու ինքնաբավ մարդ ես, քեզ գուցե որևէ մեկի օրինակը պետք չի, բայց շատերը չեն ունենում էդ ներքին ազատությունը դրսևորելու քաջությունը, իրանց պետք ա՝ մեկը անի, իրանք հետևեն, շատերն էլ չէ, մարդկանց մասը:
Ասածս չընկալես խնդրում եմ համոզելու փորձ, որ չէ որ չէ սիրի, բայց իրոք էդ ամենը տրամաբանություն ու բացատրություն ունի, էդ ա ասելս: Ու մեկ էլ էն, ո նենց չի, որ էս կարգի մարդիկ իրականում իսկապես հայտնի են ոչնչի համար, ոնց իրանց մասին ասում են, երեք օր Հայաստանում մնացին, ինչքան մարդ գոնե մի փոքր իրենց հայացքները վերանայեցին: Արդեն իսկ դա ոչինչ չի: Արտադրանքը պարտադիր չի նյութական լինի՝ արվեստի տեսքով և այլն, արտադրանքը կարա նաև կենսաձևի տեսքով արտահայտվի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ