Ադրբեջանն ու Թուրքիան` “ականապատ դաշտում”
Regnum.ru ինտերնետային կայքի քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, ցյուրիխյան արձանագրությունների հետ կապված գործընթացում Հայաստանի դիրքերն ուժեղացել են ՀՀ նախագահի` միջպետական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու օրենսդրական կարգը հստակեցնելու նախաձեռնությունից հետո, իսկ Ադրբեջանինը` թուլացել, ինչն անսպասելի էր Բաքվի համար: Այժմ “Թուրքիան կարող է ներկայանալ որպես Արևմուտքին ու Հայաստանին խաբած կողմ և կորցնել իր վստահության պաշարը”,– կարծում է թուրք վերլուծաբան Նիգար Հեկսելը:
“Երևանին հաջողվեց Բաքվին և Անկարային տանել հասցնել արևմտյան “ականապատ դաշտ”, որտեղ ղարաբաղյան քաղաքական-դիվանագիտական բազմամյա մենամարտում հաղթելու նրանց հնարավորությունը չնչին է”,– գրում է Տարասովը:
Նա ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ջամիլ Հասանլիի և քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացման հարցը ղարաբաղյան խնդրի հետ չկապելու` Հայաստանի դիրքորոշմանը աջակցում են և ԱՄՆ-ը, և Եվրոպան (
http://www.regnum.ru/news/1238614.html):
Մեկնաբանություն – Ես համաձայն եմ, որ Թուրքիան ցյուրիխյան արձանագրությունների հարցում հայտնվել է ծանր երկընտրանքի առաջ` կամ բացել սահմանը և վատացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, կամ էլ չբացել ու աշխարհին ներկայանալ որպես խաբեբա: Իսկ Ադրբեջանը, խոչընդոտելով հայ-թուրքական սահմանի բացմանը, ակամա հակադրվում է Արևմուտքին:
Էջանիշներ