Շինարար (24.12.2009)
Տրիբուն ջան, ինչ թանգարան առանց էքսպոնատների՞: Չեղավ- բա առանց մեզ համ ու հոտ կմնա էդ թանգարանի մեջը՞
Իսկ վաաբշե եթե հեռվից, չերեղ զվարթնոց, տամոժնի ներս մտնես, ու հլա հավես մնացած լինի, գուցե նայելուց ձևի համար զմայլվես, բայց հաստատ հայկական կոնյակին արդարացված հեգնանքով ես վերաբերվելու:
Իսկ պետությունը ներառյալ 1-ը, չենք ստեղծել, -ստեղծվել են մեզանից անկախ: -Գենոցիդի հետևանքով հայ փախստականների թիվը մեծացավ ներկայիս տարածքում, ստեղծվեց դուքան, դուքանի անունը դրին հայաստան: Էն է, էդ դուքանն էլ էր լրիվ վարի գնալու, մեկ էլ սովետիզացիան հասավ էս տարածք- նային տեսան դեռ հայեր են ապրում, անունը դրին Հայաստան:
Էս վերջինն էլ չենք ստեղծել- Սովետը քանդվեց, տարածքի անունը ձևակերպեցին որպես պետություն, տվին տղերքին:
Մենք չենք ստեղծել, բայց մեզանից կախված միշտ էլ վարի են գնացել այդ նվերները:
Իսկ կոնկրետ մեր -ակումբակիցների քյարն էն ա, որ քննարկում ենք, մտքներս աշխատում է, ոգևորվում, զայրանում կամ տխրում ենք-մեզ մտածող էակ զգում:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 24.12.2009, 20:33:
Տրիբուն
Ունենք հող 42.000 քմ
Տրված է ժամանակ, համեմատաբար խաղաղ:
Ունենք մի հատ քաղցրահամ լիճ, ունենք հողեր որ լրիվ հերիք են կերակրելու մեզ, ու ունենք քիչ քանակով մարդիկ, հազիվ Մոսկվայի մի թաղամասի չափ մարդ:
Հիմա ինձ ասեք ի?նչն է մեզ խանգարում նորմալ մոդելով երկիր կառուցենք:
Ոչ մի բան: Ուղղակի դեպի ճշմարտության բացահայտման ձգտման բացակայությունը կամ ցածր մակարդակը:
Ամեն մարդ իրա ճիշտն է գտել ու դրանով ապրում է: Ու չի ուզում փոխի իրա «ճիշտ»-ը:
Մեկը ասում է ռուսն է մեղավոր, մինչև ռսներին չքշենք չենք ապրի, մեկը ասում է թուրքն է մեղավոր: Մեկը ասում է ամերիկան է մեղավոր, մեկն էլ ասում է հայի բախտ վարիանտ չկա:
Էսենց էլ ապրում ենք: Բայց կարծում եմ որ ցանկության դեպքում ամեն ինչ էլ հանրավոր է:
հ.գ. Օրինակ հարգելի Մեֆիստոֆել, այդ տողերի հեղինակի վրա այդպիսի նայեզդի իմաստը որն է?
Իմ կարծիքվ նորմալ միտք է: Եթե հայերը ու թուրքերը չուզենան խաղաղ ապրել ապա ինչքան էլ ստիպեն ապա ժամանակավոր է լինելու ու ի վերջո պայթելու է: Ոնց որ Սումգայիթում եղավ:
Ես օրինակ չեմ հասկանում ինչու այդպիսի կտրուկ հակազդեցություն պարզ ճշմարտության նկատմամբ: Ինչ այլ փաստարկ կա:
Իսկ միգուցե դու կողմ ես որ մի օտար ուժ գա ու պարտադրի անարդար ու ժամանակավոր խաղաղություն:
Վերջին խմբագրող՝ Marduk: 24.12.2009, 21:22:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Նաիրուհի (25.12.2009)
Այ չգիտեմ Մարդուկ ջան, բայց մի բան խանգարում ա, որ մինչև հիմա նորմալ երկիր չենք կառուցել: Մութ ուժերին չեմ մեղադրում, մեզ եմ մեղադրում: Ու մեր նորմալ երկիր չկառուցելն էլ, հաստատ Ադրբեջանի խոցելի կողմերի քանակից կախված չի եղել: Հողերս ադրբեջանցիների գլուխը, իրանց փաշայով: Ես ուզում եմ Ադրբեջանից տարբերվող երկիր ունենալ: Շատ տարբերվող: Նենց երկիր որ Ադրբեջանի հետ համեմատվելու եզր անգամ չունենա: Բայց էս պահին ոնց նայում եմ, մենք ադրբեջանից տարբերվում ենք միայն նրանով, որ մենք հայերեն ենք խոսում, իրենք թուրքերեն: Մնացած ամեն ինչով մեկին մեկ նույնն ենք:
Սովետի կազմից դուրս եկանք ու ոտից գլուխ հետ ծախվեցինք ռուսներին: Ի միջայլոց էժանով: Հիմա էլի ռուսների լծի տակ ենք, բայց մի տարբերությամբ: Սովետի ժամանակ գոնե կերակրում նոր էին կթում, հիմա հենց սենց էլ կթում են:
Այստեղից հետևություն՝ ոչ ոք չի խանգարել մեզ նորմալ երկիր ունենալ:
Բայզ զգում ե՞ք մի քանի էջ ա Հայաստանի թերություններից ենք խոսում: Որովհետև ադրբեջանի վրա տենց թերություն չկա, որից Հայաստանը չունենա ու ավելի վատ արտահայտված: Գոնե նրանք ոչ մեկին ծախված չեն:
էսպես չի մնա
Askalaf (27.12.2009), Mephistopheles (25.12.2009), Բիձա (24.12.2009), Տրիբուն (24.12.2009)
Էլմո
Եթե ուզում ես Ադրբեջանի նման «անկախ» լինենք ապա գոնե պետք է ժառանգական սուլթանատի պես համակարգ ունենանք, որպեսզի արտաքին միջամտությունները նվազագույնի հասցվեն։
Ապացուցված փաստ է որ մահմեդական ժառանգական միապետությունները բավականին անկախ են ու ինքնիշխան։ Օրինակ Սաուդյան Արաբիա, Թուրքմենիա, Էմիրություններ և այլ Բահրեյններ։
Բայց դա էլ իր թերությունները ունի․․․
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
բայց ասել ասողի, մի քանի էջ կռիվ ենք անում նրա համար, որ էս թեման չփակեն, բայց բացի 1-ին էջից հլը աչքովս նյութ չի ընկել..... բա ուր են էնտուզիաստները![]()
![]()
Դավ ջան թեման բացողը երևի մտածել ա, որ սաղս համերաշխ ուժերով ղժալու նյութեր ենք դնելու ադրբեջանի մասին ու խոռով ծիծաղենք: Բայց ամենաիմաստուն մարդը պետք է ինքն իր թերությունները տեսնել իմանա, նոր դրանք փնտրի թեկուզ թշնամու վրա, դրա համար էլ մենք ինքնաքննադատությամբ ենք զբաղվում:
Ճիշտն ասած թեմայի առաջին էջը մեծ հիասթափություն էր իմ համար, ու ավելի մեծ հիասթափություն կապրեի, եթե թեման այպիսի ընթացք չստանար: Բայց գնալով ուրախացա, որ մենք առաջին հերթին կարողանում ենք մեր թերությունները տեսնել, մեզ քննադատել, ու առանց դրա, չենք կարողանում թեկուզ թշնամու մասին վատ խոսք ասել:
Ուրեմն ամեն ինչ կորած չի: Երբ թերությունդ զգում ես, ուրեմն կաշխատես դրա վերացման վրա:
էսպես չի մնա
davidus (25.12.2009), Mephistopheles (26.12.2009), Բիձա (25.12.2009)
Ադրբեջանի ամենախոցելի կողմը այն է, որ նրանք իրենց թերությունները չեն նկատում ու հայերին վատաբանելով են զբաղված: Իսկ այ հայ իմաստուն հասարակությունը առաջինը սեփական թերություններն ու խոցելի կողմերն է տեսնում: Ու քանի դեռ Հայաստանում թերությունները չեն վերացել, չի քննարկում Ադրբեջանի խոցելի կողմերը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ