User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 164 հատից

Թեմա: Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թո՛ղ:
    Հիմա որ խնդրեմ կասե՞ս, թե ի՞նչ են արել ընկերներդ ու մեզ, ասել է թե երկրին ու ժողովրդին դրանից ի՞նչ օգուտ է եղել:
    Չուկ ջան, օգուտի մասին կարա ադրբեջանը խոսա, որը տարիներով հետամուտ լինելով էս գործին արդեն կամաց-կամաց սկսում ա պտուղներ քաղել... հիմա դու ուզում ես, որ մի քանի տղերքի արած, ըստ էության, աննշան գործը պտուղ տա??? էն էլ օգտակար???

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (26.12.2009), Շինարար (23.12.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, օգուտի մասին կարա ադրբեջանը խոսա, որը տարիներով հետամուտ լինելով էս գործին արդեն կամաց-կամաց սկսում ա պտուղներ քաղել... հիմա դու ուզում ես, որ մի քանի տղերքի արած, ըստ էության, աննշան գործը պտուղ տա??? էն էլ օգտակար???
    Փաստորեն խեղճ տղերքն անիմաստ չարչարվում են... իհարկե հանուն վեհ գաղափարների, բայց անիմաստ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն խեղճ տղերքն անիմաստ չարչարվում են... իհարկե հանուն վեհ գաղափարների, բայց անիմաստ
    դե դա մենակ իրանք կիմանան, բայց դե երևի պակաս են զգում քանակի, աջակցողների, ֆինանսի.....

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    դե դա մենակ իրանք կիմանան, բայց դե երևի պակաս են զգում քանակի, աջակցողների, ֆինանսի.....
    Երևի թե արժի մտորել Mephistopheles-ի ասածների շուրջ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, օգուտի մասին կարա ադրբեջանը խոսա, որը տարիներով հետամուտ լինելով էս գործին արդեն կամաց-կամաց սկսում ա պտուղներ քաղել... հիմա դու ուզում ես, որ մի քանի տղերքի արած, ըստ էության, աննշան գործը պտուղ տա??? էն էլ օգտակար???
    էսօրվա վիճակը դա ադրբեջանական պրոպագանդայի հետևանք չի… պրոպագանդան օժանդակ բան է ամեն ինչ չի… քո կարծիքով Արևմուտքն ադրբեջանի պրոպագանդայո՞վ է գաղափարկազմում տարածաշրջանի մասին… Միամիտ չլինես Դավ ջան, էդ նրանք են ադրբեջանին սովորեցրել բոլոր "տրյուկները" նրանք մեզնից լավ են ճանաչում մեզ… նրանք արդեն 1000 տարի է դրանով են զբաղված… Սերժը ադրբեջանի պրոպագանդային չի տեղիք տալիս…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (23.12.2009)

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    էսօրվա վիճակը դա ադրբեջանական պրոպագանդայի հետևանք չի… պրոպագանդան օժանդակ բան է ամեն ինչ չի… քո կարծիքով Արևմուտքն ադրբեջանի պրոպագանդայո՞վ է գաղափարկազմում տարածաշրջանի մասին… Միամիտ չլինես Դավ ջան, էդ նրանք են ադրբեջանին սովորեցրել բոլոր "տրյուկները" նրանք մեզնից լավ են ճանաչում մեզ… նրանք արդեն 1000 տարի է դրանով են զբաղված… Սերժը ադրբեջանի պրոպագանդային չի տեղիք տալիս…
    հա բայց խոսքը Հայաստանում դրա ազդեցության մասին չի, այլ դրսում.... ով չգիտի, որ ադրբեջանի պատճառով չի, որ մենք էսօր էս վիճակում ենք, բայց էտ պրոպագանդան դրսում հասարակական կարծիք ա ձևավորում, որը ոչ միայն մեր պետությանն ա վնաս, աևլև հասարակ քաղաքացուն, որը կարող ա բախտի բերմամբ թե պատահմամբ տվյալ երկրում գործունեություն ա ուզում ծավալի կամ նման մի բան....

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (26.12.2009), Շինարար (23.12.2009)

  10. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    հա բայց խոսքը Հայաստանում դրա ազդեցության մասին չի, այլ դրսում.... ով չգիտի, որ ադրբեջանի պատճառով չի, որ մենք էսօր էս վիճակում ենք, բայց էտ պրոպագանդան դրսում հասարակական կարծիք ա ձևավորում, որը ոչ միայն մեր պետությանն ա վնաս, աևլև հասարակ քաղաքացուն, որը կարող ա բախտի բերմամբ թե պատահմամբ տվյալ երկրում գործունեություն ա ուզում ծավալի կամ նման մի բան....
    Davidus ջան, փոքր ինչ ուշադրություն և կսկենք նկատել, որ դրսում հասարակական կարծիքի ձևավորման գործում (ոչ հայանպաստ) ամենաակտիվ գործոնը մեր իշխանություններն են: Ավելի մանրամասն գրելու կարիք չեմ տեսնում, քանի որ եթե համաձայն չես, ապա դժվար էլ քեզ համոզեմ:

    Պարզապես փաստեմ, որ նման դեպքում բոլոր ռեսուրսները պիտի ուղղվեն նախ ներքին խնդիրները լուծելու վրա: Որովհետև այդ արտաքին գործոնը մեր հայրենասեր տղերքը հակաազերական պրոպագանդայով ուղղակի ի զորու չեն փոխել: Դա ուղղակի ֆանտաստիկա ա, ինքնախաբեություն, երբ ինքդ քեզ համոզում ես, որ գործ ես անում, բայց իրականում ժամանակդ ես սպանում, անտեղի վատնում, մսխում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Davidus ջան, փոքր ինչ ուշադրություն և կսկենք նկատել, որ դրսում հասարակական կարծիքի ձևավորման գործում (ոչ հայանպաստ) ամենաակտիվ գործոնը մեր իշխանություններն են: Ավելի մանրամասն գրելու կարիք չեմ տեսնում, քանի որ եթե համաձայն չես, ապա դժվար էլ քեզ համոզեմ:

    Պարզապես փաստեմ, որ նման դեպքում բոլոր ռեսուրսները պիտի ուղղվեն նախ ներքին խնդիրները լուծելու վրա: Որովհետև այդ արտաքին գործոնը մեր հայրենասեր տղերքը հակաազերական պրոպագանդայով ուղղակի ի զորու չեն փոխել: Դա ուղղակի ֆանտաստիկա ա, ինքնախաբեություն, երբ ինքդ քեզ համոզում ես, որ գործ ես անում, բայց իրականում ժամանակդ ես սպանում, անտեղի վատնում, մսխում:
    Chuk ջան, համաձայն եմ, համոզելու կարիք էլ չկա..... բայց դու շատ ճիշտ էլ նկատեցիր... ամենաակտիվ գործոնը, բայց ոչ միակ..... հարցը այստեղ արդեն դրված ա ոչ միայն քաղաքական հարթության վրա..... կանադացին [զուտ որպես օրինակ, առանց ինչ-որ ենթատեքստի] հայի ու հայաստանցու մասին պատկերացում կազմելուց նայում ա էդ երկրի իշխանություններին, որ եկել ու փաթաթվել են ժողովրդի վզին, թե նայում ա հենց ժողովրդին ու նրա հատկանիշներին???? ամբողջ աշխարհով մեկ ազերները գոռում գոչում են, որ հայերը ագրեսոր են, զավթել են իրենց հայրենիքը, տեռռորիստներ են, Խոջալույում ցեղասպանություն են արել.... հիմա էտ որ մի կանադացին պիտի դնի ու ողջ հայ-ադրբեջանական-թուրքական հարաբերությունները ուսումնասիրի, որ նոր ինչ-որ եզրակացությունների գա հօգուտ մեզ?? դա էլ այն դեպքում, երբ հայերը այդ առումով, կարելի ասել, զրոյական մակարդակի ինֆորմացիա են տալիս աշխարհին...... բացում ես դրանց տեղեկատվական սայթերը, երևի ամեն 3 կամ 4-րդ նորությունը հայերի կողմից հրադադարի խախտման շինծու լուրեր են...... դե հիմա արի ու ինձ ապացուցի, որ էդ կանադացին չի հավատալու կամ նստելու ա ճշտի, թե իրոք էդ ինֆորմացիան համպատասխանում ա իրականությանը:

    Chuk ջան, ողջ ասածս այն ա, որ պետք չի բոլոր ռեսուրսները ուղղել դեպի ներս..... համաձայն եմ, ռեսուրսների գերակշիռ մասը, բայց ոչ բոլորը..... էս անտեր աշխարհը մենակ մեր ներքին խնդիրներով չի սահմանափակվում.... մենք ինչքան էլ ՀՀ-ում ունենանք լեգիտիմ նախագահ, այդ փաստը ոչ մեկին չի խանգարելու մեր կողմը կեղտ շպրտել...... էսօր ազերների մեզ հասակակից սերունդը էնքան ա լսել նման զազրախոսություններ, որ արդեն սկսել ա հավատալ, որ դա իրականությունա, ու ինքն էլ իր հերթի ա էդ "իրականությունը" տարածում..... հիմա ինչ, մնք բան չունենք անելու էս դեպքում???? նստենք բարոյականություն խաղանք??? թողենք որ ավելի մեծ չաբաժիններով կեղտ շպրտեն վրաներս????
    դրանց ինչքան լավ ճանաչենք, էնքան մեր օգուտն ա: դրանց հետ ինչքան էլ պարտք ու պահանջ չունենանք, մեկա թշնամությունը արդեն գենային մակարդակի վրայա նստած, ինչքան շատ իմանանք , էնքան լավ... դրանից վնաս հաստատ չկա

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (23.12.2009), Գաղթական (26.12.2009), Նաիրուհի (23.12.2009), Շինարար (23.12.2009)

  13. #9
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Հըն ժողովուրդ ջան, գտա՞ք խոցելի տեղերը: Կարող ե՞նք կրակել էդ տեղերին:

    Հա, մեկ էլ ինձ ասեք, տեսնեմ էդ Ադրբեջանի ձեռի գործն ա՞, որ Հայաստանում էլեկտրոէներգիան ապրիլի մեկից թանկանում ա, բայց Վրաստանին մեր ժողովրդի վրա վաճառվելիքից կես գնով ենք էներգիա վաճառում ու չի էլ թանկանում: Էս դոլլարն ու Եվրոն էլ ե՞ն դրանք իջեցնում, որ ժողովրդից էժան առնեն ու տոներց հետո թանկով վարկ տան` պարտքերը փակելու: Բյուջեն էլ իրենք են ոնց որ տրաքացրել, էն խեղճ ուսանողների թաշակներն են պռճոկում, որ տատիների թաշակները չիջացնեն: Անեցքի տակ մնալն էլ մի բան չի: Աչքիս դրան անեծքից են վախենում: Մի խոցելի տեղ ես գտա: Ազգովի կարանք անիծենք ազերիներին:
    Շաքարավազ, ձեթ ու հացն էլ են աչքից սրանք թանկացրել: Հիմա խոցելի տեղերը մատնանշեք, խփենք լույսը չթանկանա վրաներս:
    էսպես չի մնա

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (23.12.2009)

  15. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Փաստորեն միջազգային ատելություն սերմանող ծրագիրը նորից գործարքվում է… Նրանք մեզ, մենք՝ նրանց։ Սկզբունքը հետևյալն է. Կան երկու երկրներ, որոնց ժողովուրդները քանի գնում ավելի վատ են ապրում, քանզի այդ ժողովուրդների իշխանությունները լափելուց բացի այլ ծրագիր չունեն։ Ուստի այդ ժողովուրդների մոտ բնական ընդվզելու ցանկություն է առաջանում, մնում է թիրախ ընտրել։ Ու քանի որ երկու երկրներում էլ ընդդիմությանը այնպես են ճնշել, որ ընդդիմությունը հնարավորություն չունենա ժողովդրին ճիշտ ուղղորդելու գոյություն ունեցող խնդիրները օբյեկտիվորեն լուծելու համար, ապա ժողովուրդներին ուղղորդում են իշխանական դեմագոգ քարոզչությունները։ Իսկ ուղղորդում են այնպես, որ ի վերջո ակամայից ստացվի, որ հայերի դժբախտությունների պատճառը ադրբեջանցիք են, և հակառակը։ Այդպիսով փորձ է արվում ժողովդրին շեղել պրոբլեմների իրական պատճառներից՝ նրանց համար վիրտուալ թշնամի ստեղծելով, որը ի վերջո վերածվելու է իրական թշնամու։ Դրանով՝ 1. արդարացվում են տնտեսական փլուզումները, 2. ժողովուրդը մոռանում է իր իրական խնդիրները, որովհետև արհեստականորեն ստեղծվում է ավելի մեծ խնդիր՝ պատերազմ, կամ պատերազմի վտանգ, 3. իշխանությունները երկարացնում են իրենց իշխանության ժամկետները, 4. միջազգայինների հետ մանևրելու, ֆինանսական նոր հոսքեր ստանալու հետաքրքիր հնարավորություններ են ստեղծվում։
    Մի խոսքով թեկուզ վտանգավոր, բայց փոխարենը ադրենալինոտ, յուղոտ, ազարտային խաղ է իշխանությունների համար, իսկ մենք, հարիֆներս այ սենց կտերը ուտելով ու տարածելով դառնում ենք գործիք: Ադրբեջանցիք իրենց համար ժողովուրդ են, ճիշտ է՝ իրենց էթնոգենեզը մերինից ահագին ուշ է ձևավորվել, իրենք գուցե էդքան էլ որակյալ ժողովուրդ չենք, ինչքան հայերս, բայց ամեն դեպքում թե ադրբեջանցիների ու թե հայերի հիմնական պրոբլեմը դա հանուն ճղճիմ, ճիճվային շահերի երկու ազգերին թշնամացնող, նրանց բնականոն զարգացմանը խանգարող ու ապակողմնորոշող խիստ որոշակի խմբավորումներ են, այ հենց այս կողմերին էլ պետք է խոցել: Անձամբ ես հարևան ազգի ներկայացուցիչների հետ պրոբլեմներ չունեմ ու չեմ ուզում ինչ-որ որդերի պատճառով ունենալ: Առհասարակ մարդս մարդուն եթե ատում է զուտ միայն նրա այլ ազգի, կամ այլ երկրի քաղաքացի լինելու համար, ապա այդ ատելությունը սերմանված է պարոնայք, հոգեխանգարման մեջ մի ընկեք: Բայց արդեն իսկ հոգեխանգարված ժողովուրդներից երբեմն հարկ է լինում պաշտպանվել, բայց ամեն դեպքում կրակի վրա յուղ ավելացնելը հիմար ու վտանգավոր զբաղմունք է:
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.12.2009), Elmo (23.12.2009), Mephistopheles (23.12.2009), Nareco (24.12.2009), Norton (23.12.2009), Գաղթական (26.12.2009), Հայկօ (23.12.2009), Տրիբուն (23.12.2009)

  17. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk ջան, համաձայն եմ, համոզելու կարիք էլ չկա..... բայց դու շատ ճիշտ էլ նկատեցիր... ամենաակտիվ գործոնը, բայց ոչ միակ..... հարցը այստեղ արդեն դրված ա ոչ միայն քաղաքական հարթության վրա..... կանադացին [զուտ որպես օրինակ, առանց ինչ-որ ենթատեքստի] հայի ու հայաստանցու մասին պատկերացում կազմելուց նայում ա էդ երկրի իշխանություններին, որ եկել ու փաթաթվել են ժողովրդի վզին, թե նայում ա հենց ժողովրդին ու նրա հատկանիշներին???? ամբողջ աշխարհով մեկ ազերները գոռում գոչում են, որ հայերը ագրեսոր են, զավթել են իրենց հայրենիքը, տեռռորիստներ են, Խոջալույում ցեղասպանություն են արել.... հիմա էտ որ մի կանադացին պիտի դնի ու ողջ հայ-ադրբեջանական-թուրքական հարաբերությունները ուսումնասիրի, որ նոր ինչ-որ եզրակացությունների գա հօգուտ մեզ?? դա էլ այն դեպքում, երբ հայերը այդ առումով, կարելի ասել, զրոյական մակարդակի ինֆորմացիա են տալիս աշխարհին...... բացում ես դրանց տեղեկատվական սայթերը, երևի ամեն 3 կամ 4-րդ նորությունը հայերի կողմից հրադադարի խախտման շինծու լուրեր են...... դե հիմա արի ու ինձ ապացուցի, որ էդ կանադացին չի հավատալու կամ նստելու ա ճշտի, թե իրոք էդ ինֆորմացիան համպատասխանում ա իրականությանը:

    Chuk ջան, ողջ ասածս այն ա, որ պետք չի բոլոր ռեսուրսները ուղղել դեպի ներս..... համաձայն եմ, ռեսուրսների գերակշիռ մասը, բայց ոչ բոլորը..... էս անտեր աշխարհը մենակ մեր ներքին խնդիրներով չի սահմանափակվում.... մենք ինչքան էլ ՀՀ-ում ունենանք լեգիտիմ նախագահ, այդ փաստը ոչ մեկին չի խանգարելու մեր կողմը կեղտ շպրտել...... էսօր ազերների մեզ հասակակից սերունդը էնքան ա լսել նման զազրախոսություններ, որ արդեն սկսել ա հավատալ, որ դա իրականությունա, ու ինքն էլ իր հերթի ա էդ "իրականությունը" տարածում..... հիմա ինչ, մնք բան չունենք անելու էս դեպքում???? նստենք բարոյականություն խաղանք??? թողենք որ ավելի մեծ չաբաժիններով կեղտ շպրտեն վրաներս????
    դրանց ինչքան լավ ճանաչենք, էնքան մեր օգուտն ա: դրանց հետ ինչքան էլ պարտք ու պահանջ չունենանք, մեկա թշնամությունը արդեն գենային մակարդակի վրայա նստած, ինչքան շատ իմանանք , էնքան լավ... դրանից վնաս հաստատ չկա
    Դավիդուս ջան, որպես ոչ երազանքներում ապրող մարդ ասեմ, որ թքած ունեմ, վերջին հաշվով, թե շարքային կանադացին ինչ ա մտածում ու թքած եմ ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործոնը չի ազդելու երկրիս ընթացքի վրա:

    Երկրիս ընթացքի վրա լրիվ այլ բաներ են հիմա ազդում:
    Ու էս պահին երբ ինչ-որ հայրենասերներ բուն չարիքի դեմ պայքարելու փոխարեն դրանով են զբաղվում, ես քմծիծաղում եմ:

    Անշուշտ տեղեկատվություն տարածելը ճիշտ է, բայց մինչ տեղեկատվություն տարածելը.
    1. Պետք է զբաղվել սեփական խնդիրների լուծումով,
    2. Պետք է տարածել միայն ու միայն ՃՇՄԱՐԻՏ տեղեկատվություն, այլ ոչ թե ճոխացված, ազգային գաղափարներից ելնելով այլ ուղղվածությամբ՝ ինքդ քեզ ծիծաղելի դրության մեջ դնելով,
    3. Պետք է հասկանալ, որ ի վերջո այդ խնդիրները լուծվելու են ոչ թե շարքային քաղաքացիերի, այլ միանգամայն այլ հարթությունում, որտեղ քո տեսակետը պիտի ներկայացնի քո ընտրած ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ու ներկայացնի ոչ թե ստեղից էնտեղից մի քանի բան իրար միացնելով, այլ մտածված, նորմալ կառուցված տեսքով, համակողմանի:

    Ես ոչ մի բան չունեմ նրա դեմ, որ տեղեկատվություն են տարածում, բայց դա մեր մեջ ասած ընդամենը բարոյական գործոն է, ձև, իմիտացիա. երբ ոչ մի բան չես անում արդյունքի հասնելու համար, բայց ինքդ քեզ ու ուրիշներին համոզում ես, որ անում ես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անշուշտ տեղեկատվություն տարածելը ճիշտ է, բայց մինչ տեղեկատվություն տարածելը.
    1. Պետք է զբաղվել սեփական խնդիրների լուծումով,
    2. Պետք է տարածել միայն ու միայն ՃՇՄԱՐԻՏ տեղեկատվություն, այլ ոչ թե ճոխացված, ազգային գաղափարներից ելնելով այլ ուղղվածությամբ՝ ինքդ քեզ ծիծաղելի դրության մեջ դնելով,
    3. Պետք է հասկանալ, որ ի վերջո այդ խնդիրները լուծվելու են ոչ թե շարքային քաղաքացիերի, այլ միանգամայն այլ հարթությունում, որտեղ քո տեսակետը պիտի ներկայացնի քո ընտրած ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ու ներկայացնի ոչ թե ստեղից էնտեղից մի քանի բան իրար միացնելով, այլ մտածված, նորմալ կառուցված տեսքով, համակողմանի:
    լրիվ համաձայնեմ: Նշածդ կետերից և ոչ մեկին տրամագծորեն հակառակ կարծիք հաստատ իմ գրագումներում չես գտնի......
    շատ ավելի շատ են խթանները այն դեպքում, երբ իշխանությունները ոչ միայն չեն խանգարում ինֆորմացիա տարածելուն, այլ նաև օժանդակում են, սատարում:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ մի բան չունեմ նրա դեմ, որ տեղեկատվություն են տարածում, բայց դա մեր մեջ ասած ընդամենը բարոյական գործոն է, ձև, իմիտացիա. երբ ոչ մի բան չես անում արդյունքի հասնելու համար, բայց ինքդ քեզ ու ուրիշներին համոզում ես, որ անում ես:
    ամեն մեկից պետք ա պահանջել էնքան, ինչքան որ նա կարողա տալ. նորմալ, համակարգված կերպով գործ անողներին /չնայած աչքովս հլը չեն ընկել/ հաստատ պետք չի փնովել ......

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավիդուս ջան, որպես ոչ երազանքներում ապրող մարդ ասեմ, որ թքած ունեմ, վերջին հաշվով, թե շարքային կանադացին ինչ ա մտածում ու թքած եմ ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործոնը չի ազդելու երկրիս ընթացքի վրա:
    հա մոռացա, բայց էտ նույն կանադացին իր շարքից ընտրում ա թեկնածու, որը ներկայացնում ա իրեն պետական կառավարման գործընթացում....
    Վերջին խմբագրող՝ davidus: 23.12.2009, 18:17:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (23.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլային մեկնաբանություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 131
    Վերջինը: 27.02.2016, 18:43
  2. Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  3. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  4. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  5. Միջեկեղեցական լուրեր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Կրոն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.03.2010, 14:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •