Նաիրուհի-ի խոսքերից
Ճիշտն ասած՝ այս թեմայում Elmo-ից նման արձագանք չէի սպասում։
Բնականաբար պետք է սեփական երկրի խնդիրներն ու թերություններն իմանալ, որպեսզի կարողանանք դրանք շտկել։
Բայց ինձ համար գոյություն ունեն 2 պետություն, որոնց յուրաքանչյուր խոցելի կողմ իմանալը կարևոր է։ Նրանք մեզ վրա են հարձակվում ամեն առիթով, ամենաանհեթեթ թեզերով, անհեթեթ՝ մեզ համար, իսկ կողքից լսող այլազգիի պետքն էլ չի, որ մեր մասին ապատեղեկատվություն են տարածում։ Մարդկանց գերակշիռ մեծամասնությունն ընկալում է այն տեղեկատվությունը, որն առաջինն է իրեն հասնում։ Իսկ մենք մեզ «ծանր պահելով» ու դրանց հայտարարություններին չպատասխանելով ոչ ոքի մեջ մեր ճակատը համբուրելու ցանկություն չենք առաջացնում։ Մենք «հաղթողի կեցվածքով» լռում ենք ու մեզ դրանից բավարարված զգում, մինչդեռ նույն պահին մեր հարևանների քարոզչական մեքենան ևս մի քանի՝ իրադարձություններին ոչ այնքան լավ տեղեկացված մարդու է գրավում իրենց կողմը։
Եվ ինձ համար ամենաահավորը-մեր մեջ են հայտնվում մարդիկ, որոնք ինչ-ինչ հարցերի շուրջ փորձում են բաներ ապացուցել՝ որպես հիմք մեջբերելով ազերիական քարոզչական թեզերը։ Մեր մամուլը հոդվածներ է գրում՝ ոգեշնչվելով day.az-ից ու այլ ազերիական կայքերից, և Հայաստանում տարածվում են այն հոդվածները, որ մեր մասին գրում են թշնամի երկրում։
Ես դեռ իմ ասելիքի չնչին մասն ասացի...
Իսկ մենք նստել ու ադրբեջանապաշտպան հայտարարություններ ենք անում։ Ես ուզում եմ պատկերացնել, որ Elmo-ի ասած՝ մեզնից ավելի լավ վիճակում գտնվող ադրբեջանում նման թեմա բացվեր, ու թեկուզ մեկը համարձակվեր առաջարկել նախ իրենց թերությունները շտկել, հետո հարձակվել հայերի վրա։ Ուզում եմ պատկերացնել ու... չեմ կարողանում...
Էջանիշներ