Ժողովուրդ չեմ հասկանում ես պարզ չե՞մ արտահայտվում:
Թեմայի վերնագրի «Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ» է որտեղ որպես խոցելի կողմ նշված ցանկացած երևույթ քառակի ավելի խիստ արտահայտված գոյություն ունի Հայաստանում:
Հարցս հետևալն է:
Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ երեսով ենք մենք նշում մեկի «խոցելի կողմը»(տեսեք չեմ ասում ծաղրում), երբ դրանից մենք ավելի շատ ունենք:
Էդ նույնն ա, ոնց որ պոլնի անատամ մարդը մեկի 4 ատամի բացակայությունը համարի խոցելի կողմ, կամ թերություն, ոնց որ դուք եք հարմար գտնում: Ու դրա մասին բարձրաձայնի: Կամ շալվար չունեցող մարդը ծակ շալվարով մարդու շալվարի ծակն արձանագրի ու փորձի բարձրաձայնել:
Հիմա հարց: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս թեման:
Պարզապես փաստ ե՞նք արձանագրում: Այդ դեպքում բերեք բացենք Զիմբաբվեի, կամ Սոմալիի խոցելի տեղերը վերնագրով թեմա: Ինչու՞ հենց ադրբեջանի:
Եթե ուզում ենք մի բան ցույց տված լինենք, ապա ի՞նչ ենք ուզում ցույց տալ: Այն, որ Ադրբեջանում կան լիքը վատ-վատ բանե՞ր: Ոչի՞նչ, որ մեր մոտ ավելի վատ ա:
Էջանիշներ