Քա՞նի հատ վիդեո ցույց տամ, թե ոնց են հայկական բանակի դասալիքները ադրբեջանական եթերում Հայաստանին փնովում:
Իմ ծառայության ժամանակ են մի քանի հոգի փախել Ադրբեջան: Ու՞մ ենք զարմացնում դրանով:
Քա՞նի վերետան ես ուզում ցույց տամ, որ սովամահ ա լինում: Երևի երակները կտրելու համար կարգին դանակ էլ չունի տանը: Քա՞նի մարտի դաշտում ոտքերը կորցրած մուրացկան ազատամարտիկ ես ուզում ցույց տամ:
Քա՞նի կադր ցույց տամ, որ Հայաստանի նախագահին արտասահմանի հայերը քֆուրներով պլակատներով են դիմավորում:
Քա՞նի հոգի սպանեցին Երևանի փողոցներում մարտի մեկին: Իսկ զինվորները մարտական փամփուշտներով օդ էին կրակում հենց Երևանի կենտրոնում, ու հրամանի դեպքում կկրակեին 50 000-անոց կանաց, ու տղամարդկանց, ծերերի ու երիտասարդների բազմության վրա:
Ու՞մ եք ուզում զարմացնել, չեմ հասկանում:
Էջանիշներ