Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Տարածված կարծրատիպ կա, թե ժողովուրդները պատերազմներ չեն ուզում, այլ ստիպված են մասնակցել դրանց վերնախավերի դրդմամբ: Եթե ամեն բան այդքան պարզ լիներ, ապա կոնֆլիկտների հարցն աշխարհում թերեւս վաղուց լուծված լիներ: Եթե ժողովուրդներն ուզում են պատերազմել, նրանք անպայման մի օր կպատերազմեն, եւ հաճախ վերնախավերն են, որ ստիպված են ենթարկվել այդ կիսագիտակցական կանչին, այլ ոչ թե հակառակը (իհարկե, հաճախ, բայց ոչ միշտ): Ես գրեթե համոզված եմ, որ եթե այսօր հաջողվի իրականացնել հայերի եւ երկու տեսակի թուրքերի հերթական պարտադրված հաշտեցումը, ապա դա միայն նոր` ապագա կոնֆլիկտների հող է նախապատրաստելու: Անձի եւ միջանձնային հարաբերությունների մակարդակով, հոգեբանությունը վաղուց է ապացուցել, որ արհեստականորեն վերացված ներանձնային կամ միջանձնային կոնֆլիկտը ոչ թե վերանում է, այլ ուղղակի «քշվում» է դեպի խորք: Դա նշանակում է, որ այն ավելի անվերահսկելի ու վտանգավոր է դառնում: Եվ մի օր ենթագիտակցական դարձած ուժը պայթում է նոր թափով:
կներես Ռամ ջան, բայց այս տողերի հեղինակը հաստատ հայից բացի ուրիշ ժողովուրդ չի տեսել…