Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ Համշեցի ջան, դու կուտ տվող չես… դժբախտաբար ուտողն ես, որովհետև հավատում ես ամեն գրածի… այս նորությունը հանց կուտն է որ դու միամտաբար ուտում ես (չնեղանաս)
Հետաքրքիր է. կամ կուտ տվողի տպավորություն եմ թողնում, կամ կուտ ուտողի: Եւ ինչի համար - իմ կարծիքի համար: Չեմ նեղանում, բայց պիտակների փոխարեն կգերադասեի փաստարկներ:

Եւ ինչու եք կարծում, որ իմ կերածը կուտ է, իսկ ձեր կերածը` ոչ? Ինչու եք վստահ? Ինֆորմացիայի ձեր աղբյուրներն են ավելի հավաստի? Ասացեք` ես էլ իմանամ, բերանիս կուտը դուրս թքեմ:

Այսօր հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը որպես տանուլ տվող կողմ ներկայացնելու ամենամեծ ջատագովը Ադրբեջանն է, որովհետև փորձում է Հայաստանում այդ հարաբերությունների նորմալացման դեմ տրամադրություններ սերմանել: Եւ դա էլ` որովհետև սարսափում է սահմանի բացման հեռանկարից: Հիմա ինձ ասեք` ձեր տեսակետը Ադրբեջանի կուտը չէ?: