davidus ջան ճիշտ ես ասում, բայց դերերը թարս էս նշում: Պետությունը լավ ա պահում ժողովրդին, ղեկավարությունը իրան տղավարի ա պահում միջազգային ատյաններում, հոգ ա տանում ժողովրդի մասին, ժողովուրդը քաջանում ա, կուշտ ու պաշտպանված ա լինում ու ատամներով պահում ա պետության պատիվն ու արժանապատվությունը: Ինտերնետով թքում-մրում ա թշնամուն, իսկ սեփական ֆոռումներում ծաղրուծանակի ա ենթարկում նրա անբաշարությունն ու ծիծաղելի վիճակը:
Մեր մոտ սենց ա: Պետությունը հալածում ա ժողովրդին, կեղեքում ա սեփական ազգը, ավերում ու անարգում ա նախկին բոլոր նվաճումները: Միջազգային ատյաններում պետությանդ արտգործնախարարին թուշիկ-մուշիկ են անում: Քիչ էր մնում միզեին գրպանը: Իսկ ազատամարտիկները նստած են բանտում, այն դեպքում երբ հաստագլոխ գեներալները, որոնք ըսկի չեն էլ կռվել, քո տարվա աշխատավաձի գնի մեկ բաժակ վիսկի են խմում ու էլիտար մարմնավաճառ վարձում: Հիմա դու պետք ա հպարտ, գլուխդ բարձր կարողանաս ադրբեջանցուն ծաղրե՞ս:
Հաստատ էնքան կասեն, որ խոսալու տեղ չէս ունենա: Հենա գնա day.az -ի ֆոռումում թեմա բացի, տես ոնց են ամաչացնում: Մի անգամ աչքովս ընկավ, մեկն ասում էր եդ ղարաբաղցիք ո՞վ են, որ Հայաստանում էդքան անիծում ու վախենում են դրանից: Ոչ մի հայ չէր կարողացել տակից դուրս գար: Իրանք էլ ղժում էին, ու ասում, որ Հայաստանում Ղարաբաղի ձեռը կրակն են ընկել, ղարաբաղցիկ սաղ Հայաստանը գրավել են ու կզցնում են: Կարա՞ս ասես, որ Հայաստանում հիմա տենց չեն խոսում: Կարող ա իրականությունը էդքան էլ տենց չի, բայց ամեն երկրորդ հայ տենց կասի քեզ ու դա ավելի ամոթ ա, քան Նալբանդային արած թուշիկը:
Էջանիշներ