User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ակումբի հանդիպումների ՀՏՀ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ակումբի հանդիպումների ՀՏՀ

    Քանի որ ակումբի հանդիպումների հետ կապված կան մի շարք հարցեր, որոնք պարբերաբար տրվում են, որոշեցի առավել Հաճախ Տրվող Հարցերը (ՀՏՀ) հավաքել ու ամփոփել մեկ թեմայում: Թեման բաց է, հետևաբար ինչ-որ բաներ բաց թողած լինելու համար այլոք կարող են լրացնել:



    «Ակումբի հանդիպում» ասածն ի՞նչ է:
    Ակումբ ֆորումի մասնակիցները, բացի նրանից, որ մասնակցում են ֆորումի վիրտուալ քննարկումներին, նաև պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում, որոնց ժամանակ ընկերանում կամ մտերմանում են, անցկացնում ոչ ֆորումային հետաքրքիր քննարկումներ:

    Ակումբի հանդիպումներին ի՞նչ եք անում:
    Նայած երբ: Հատկապես վերջին շրջանի հանդիպումներին առավել հաճախ պարզապես նստում ենք ու զրուցում, տարբեր հարցեր քննարկում, ինչը թույլ է տալիս միմյանց առավել լավ ճանաչել, մտերմանալ: Բայց իրականում ակումբի հանդիպումները բազմազան են, սկսած տարբեր խաղերի կազմակերպումից, ինչպիսիք են մաֆիան, ՄՊՍ-ը, բլիբելը, մտքի բլոտը, պանտանիման և այլն, մինչև մրցաշարեր, օրինակ շախմատի մրցաշարի կազմակերպում: Երբեմն կազմակերպվում են առավել նեղ ուղղվածությամբ հանդիպումներ, օրինակ ֆուտբոլային հանդիպումներ: Երբեմն կազմակերպվում են կինոդիտումներ, գնում ենք խաշ ուտելու կամ, օրինակ, կարաոկե:

    ՄՊՍ-ն ի՞նչ խաղ է:
    Եթե ՄՊՍ խաղը չգիտես, ապա մի օր անպայման արի հանդիպման և մեզ հիշացրու, խաղը կկազմակերպենք: Այս խաղի բնույթն այնպիսին է, որ մինչև խաղին անձամբ չմասնակցելը դրա մասին պատմելը պարզապես հանցագործություն է:

    Հանդիպումները ձանձրալի չե՞ն անցնում:
    Գուցե և ձանձրալի են անցնում, բայց այդ դեպքում նվազագույնը տարօրինակ է, որ այդքան հաճախ են հանդիպումներ կազմակերպվում, որ այդքան շատ մարդիկ են դրանց մասնակցում, իսկ հետո գոհունակությամբ խոսում:

    Ե՞րբ և որտե՞ղ են ացնում հանդիպումները:
    Նախկինում ամեն շաբաթ օր կազմակերպվում էին հանդիպումներ, հիմա այդ ավանդույթը փոքր ինչ խախտվել է, բայց էլի հաճախ են կազմակերպվում: Հանդիպումներից առաջ, եթե դրանք «գաղտնի» հանդիպումներ չեն, որպես կանոն հայտարարություն է գրվում համապատասխան թեմայում: Այս պահին այդ թեման կոչվում է «Հանդիպում 6 կամ հանդիպումների նոր սեզոն»: Մշտապես հետևեք այդ թեմային ու կիմանաք հերթական հանդիպման թե՛ տեղի, թե՛ օրվա, թե՛ ժամի մասին: Սովորաբար հանդիպումները կազմակերպվում են որևէ սրճարանում, պիցայանոցում, բարում կամ նման մի տեղ:

    «Գաղտնի հանդիպում»-ն ի՞նչ է:
    Գաղտնի հանդիպումներ սկսել են անվանվել այն հանդիպումները, երբ ակումբցի որոշ ընկերներ (որոնց մեծ մասն իրար հետ ծանոթացել են հենց ակումբում), որոշում են հանդիպել և միմյանց հետ ժամանակ անցկացնել, և պատահաբար մեկ այլ ակումբցի, որը կարող է նաև նրանց լավ ընկերներից մեկը լինի, նրանց «բռնացնում է»: Ակումբցիների, նրանցից ընկերացածների քանակն այնքան շատ է, որ ներկայումս պրակտիկորեն ամեն օր գաղտնի հանդիպում կամ հանդիպումներ են լինում: Ոմանք նաև «գաղտնի» են անվանում օրինակ Կարաոկե գնալու հանդիպումները, որոնց մասին սովորաբար հայտարարություն չի գրվում:

    Ինչու՞ կարաոկե գնալիս հայտարարություն չի դրվում:
    Սովորաբար կարաոկեներում տեղերը խիստ սահմանափակ են և որոշակի քանակի մարդ կարող է մասնակցել: Մինչդեռ հայտարարված հանդիպումներին որպես կանոն շատ ավելի շատ մարդ է մասնակցում ու պարզապես չեն կարող տեղավորվել: Ու երբ ինչ-որ մեկը ուզում է կարաոկե հանդիպում կազմակերպել, ստիպված է լինում հրավիրել որոշակի խմբի մարդկանց: Սա ցավալի իրողություն է, որը հուսով ենք կփոխվի, երբ հայտնվեն ավելի մեծ սեղաններով կարաոկե ակումբներ:

    Ո՞վ է դնում հանդիպումների հայտարարությունները, հանդիպումներ ո՞վ է կազմակերպում:
    Հանդիպման հայտարարություն կարող է դնել, հանդիպում կարող է կազմակերպել յուրաքանչյուր ակումբցի: Բայց սովորաբար հայտարարությունները դրվում են ակումբցիների կողմից առավել ճանաչված, հանդիպումներին առավել հաճախ եղած մարդիկ: Այսուհանդերձ այդ հարցում որևէ սահմանափակում չկա:

    Իսկ հանդիպումներին աղջիկներ գալի՞ս են:
    Իհարկե գալիս են: Բայց եթե կարծում ես, թե ակումբի հանդիպումները «աղջիկ կպցնելու» տեղ են, ապա իզուր ես ուզում գալ հանդիպումներին: Ակումբի հանդիպումները մտերմիկ միջավայր ապահովող, ջերմ ու հաճելի հանդիպումներ են, որտեղ հանդիպում են տղա և աղջիկ ընկերները, ծանոթները, իսկ նման գործոնները տեղ չունեն:

    Ո՞վ է վճարում:
    Հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր ոք սեղանին է դնում իր օգտվածին համարժեք գումար, որի մեջ մտնում են իր կերած-խմածի գումարը, ավելացրած արժեքի հարկը, ինչպես նաև սպասարկման համապատասխան տոկոսները: Ակումբի հանդիպումների ժամանակ այնպես չի, որ ինչ-որ մեկը պիտի մյուսի տեղը վճարի կամ բոլորի տեղը հաշիվ փակի: Այս օրենքի առջև հավասար են բոլորը անկախ տարիքային և սեռային պատկանելիությունից:

    Իսկ եթե ինչ-որ մեկը գումարը չի՞ թողնում:
    Էնքան ենք բամբասում իրանից, որ ականջները կարմրում են:

    Իսկ ինչու՞ ակումբը սեփական տարածք ձեռք չի բերում:
    Եղել են ժամանակներ, երբ ակումբցիները գումար էին հավաքել ու տարածք վարձակալել, որտեղ և անցկացնում էին ժամանակները: Հրաշալի հանդիպումներ են եղել, հետաքրքիր ու բազմազան: Ներկայումս այդ կարգավիճակը վերականգնելու համար բացված է այս թեման:

    Բա հետո՞:
    Հետո՞:
    Արի՛ հանդիպման:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 40 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.12.2009), AniwaR (22.12.2009), Arpine (25.09.2011), CactuSoul (22.12.2009), DavitH (19.01.2010), Elmo (22.12.2009), Farfalla (22.12.2009), h.s. (23.12.2009), Invisible man (27.12.2009), Jarre (28.12.2009), John (23.11.2016), Kuk (22.12.2009), laro (24.11.2016), murmushka (25.12.2009), NetX (22.12.2009), Norton (22.12.2009), One_Way_Ticket (22.12.2009), Philosopher (22.12.2009), Rammstein (22.12.2009), Ungrateful (22.12.2009), Yellow Raven (27.12.2009), Yevuk (28.12.2009), Աբելյան (24.12.2009), Աթեիստ (22.12.2009), Դատարկություն (27.12.2009), Երկնային (22.12.2009), Երվանդ (22.12.2009), Ինչուիկ (27.12.2009), Լեռնցի (27.12.2009), Լուսաբեր (22.12.2009), Հայկօ (23.11.2016), Մանուլ (22.12.2009), Նաիրուհի (26.11.2016), Նարե (22.12.2009), Ուլուանա (22.12.2009), Ուրվական (22.12.2009), Ռուֆուս (22.12.2009), Սերխիո (22.12.2009), Փոքրիկ (22.12.2009), Ֆոտոն (22.12.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ակումբի հանդիպումների ՀՏՀ

    Իսկ Գոռն ո՞վ ա:
    Գոռը մեր ընգերն ա: Ու եթե ինքը հանդիպմանը ներկա ա, դու չես հաջողացնի կոծկել, թե ինչ ես կերել, ինչ ես խմել, վերջում էլ չես հաջողացնի պակաս գումար թողնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.12.2009), DavitH (19.01.2010), Elmo (27.12.2009), Norton (28.12.2009), Ungrateful (27.12.2009), Yellow Raven (27.12.2009), Yevuk (28.12.2009), Աբելյան (27.12.2009), Աթեիստ (27.12.2009), Երկնային (27.12.2009), Հայկօ (23.11.2016), Ներսես_AM (27.12.2009), Ուրվական (28.12.2009), Ռուֆուս (28.12.2009), Սերխիո (29.12.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄՊՍ-ն ի՞նչ խաղ է:
    Եթե ՄՊՍ խաղը չգիտես, ապա մի օր անպայման արի հանդիպման և մեզ հիշացրու, խաղը կկազմակերպենք: Այս խաղի բնույթն այնպիսին է, որ մինչև խաղին անձամբ չմասնակցելը դրա մասին պատմելը պարզապես հանցագործություն է:
    Փաստորեն սենց խաղ ա եղել առաջ: Բա հիշացնեմ հիշեք. կարող ա լավ բան ա?...

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.11.2016), laro (24.11.2016), Նաիրուհի (26.11.2016), Նիկեա (24.11.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանդիպում 6 կամ հանդիպումների նոր սեզոն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4666
    Վերջինը: 09.12.2023, 17:07
  2. Հանդիպումների զվարճանքներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 28.06.2014, 11:54
  3. Ակումբի դիմորդները
    Հեղինակ՝ Belle, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 216
    Վերջինը: 26.05.2011, 14:36
  4. Հանդիպումների ֆոտոարխիվ։))))
    Հեղինակ՝ Moon, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 146
    Վերջինը: 06.05.2009, 19:38
  5. Նոր վայր հանդիպումների համար
    Հեղինակ՝ PoeT, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.12.2008, 09:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •