User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Գերմանական "Betamax GmbH & Co.KG" ընկերությունը դատարանի առջև: Միացիր դատին:

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Գերմանական "Betamax GmbH & Co.KG" ընկերությունը դատարանի առջև: Միացիր դատին:

    Գրեթե բոլոր եվրոպաբնակ հայերին արդեն քաջ հայտնի "Betamax GmbH & Co.KG" գերմանական VOIP-կապ ապահովվող ընկերությանը դատի տալու կապակցությամբ կոչ եմ անում բոլոր եվրոպաբնակ հայերին միանալ նույն ընկերության հանդեպ իրականացվող դատական հայցի դիմումին՝ անուն-ազգանուններով, հասցեներով և ստորագրություններով: ՏԵղեկացնում եմ բոլորին, որ այդ ընկերությունը խաբում է իր հաճախորդներին հետևյալում՝
    Հաճախորդը մուծում է կանխավճար արտերկիր զանգահարելու նպատակով՝ մուծման պահին հաստատված ծառայության գնին համապատասխան: "Betamax GmbH & Co.KG" ընկերությունը մուծման պահից հետո իրավունք է վերապահում փոփոխման ենթարկելու գները (թանկացնելու): Ստացվում է, որ մուծում ենք մի բանի համար, բայց ստանում՝ մեկ այլ բան:
    Հաշվի առնելով իմ դատական փորձը՝ telecom-ոլորտում, ինձ վրա եմ վերցնում իրավաբանական, հաշվապահական և ֆինանսական ամբողջ պատասխանատվությունը: Եթե ցանկանում եք, որ Ձեզ այլևս չխաբեն, միացեք դատին: Դրա համար պարզապես կապնվեք ինձ հետ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
    Անօրինական գործարքի դատական հիմքի առկայությունը կփորձեմ բացատրել առավել պարզ և հասկանալի եղանակով:
    Դուք այցելում եք ձմերուկ վաճառող ինտերնետային կայք, որտեղ ձմերուկի գինը հաստատված է 3 եվրո արժողությամբ: Պատվիրում եք 10 ձմերուկ, ինչի համար նախապես կատարում եք 30 եվրո մուծում, բայց մատակարարը ձեզ է մատակարարում 5 ձմերուկ՝ քանի որ (ինչպես իրենք են փորձում արդարանալ) մուծման և մատակարարման արանքում ընկած ժամանակահատվածում ձմերուկի գինը կրկնապատկվել է: Դա անօրինական է: Դուք պարտավոր եք ստանալ ապրանքը այն գնով և այն քանակությամբ, որի մասին դուք տեղյակ եք եղել պատվիրելու և մուծման պահին:
    Դատն արվում է հայերի անունից և հայերի համար:
    Շնորհակալություն:
    Որպես հիշեցում՝ Betamax GmbH & Co.KG ընկերության ապրանքներն են`
    FreeCall
    InternetCalls.com
    LowRateVOIP
    NetAppel
    poivY
    SIP Discount
    SparVOIP
    VOIP Buster
    VOIPCheap.co.uk
    VOIP Cheap
    VOIP Discount
    VOIP Stunt
    WebCall Direct
    VOIPRaider
    12VOIP
    և այլն
    Betamax GmbH & Co.KG ընկերության տվյալներն են՝
    --------
    Betamax GmbH & Co. KG
    Im Mediapark 8, 50670 Köln
    Tel: (0221) 55 40 55 64
    TAV: DE814570978
    --------
    Դատական պրոցեսի առաջին քայլը՝ համաձայն օրենքի, հայցադիմումի ներկայացումն է Telecom Եվրոպական օմբուդսմենին՝ Բրյուսելում: Օմբուդսմենի որոշմանը գերմանական ընկերության կողմից ընթացք չտալու դեպքում դատը շարունակվում է եվրոպական դատարանում:
    Դատին կարող են միանալ բոլորը՝ անկախ քաղաքացիությունից և բնակության երկրում ունեցած կարգավիճակից:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.12.2009, 10:31:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (28.12.2009), Askalaf (21.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •