Ճամփա գնալու «մեթոդը», կարծում եմ, իսկապես լավն է, իսկ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» պնդումն ընդհանրապես անհեթեթ եմ համարում։ Մարդը կարող է ամենատարբեր տեսակի մարդկանց ընկերը լինել, ու դա դեռ չի նշանակում, որ անպայման պիտի ամեն ինչով նմանվի նրանց։
Կարծում եմ՝ կռվել ասելով՝ չարժե հասկանալ իրար մազ փիտել, կարելի է պարզապես վիճելը նկատի ունենալ, իսկ էդ առումով լրիվ համաձայն եմ, որ մարդուն ճանաչելու շատ լավ ձև է։ Երբ մարդու ոտքը տրորում ես, կարծում եմ՝ նա շատ առումներով է «մերկանում»։ Իհարկե, խոսքը դիտավորյալ կռիվներ ու վեճեր հրահրելու մասին չէ։ Կյանքն էնքան պրոբլեմատիկ է, որ վաղ թե ուշ առիթ կլինի վիճելու, թեկուզ ամենամտերիմ, ամենահամերաշխ մարդկանց դեպքում։Վերջերս մի շատ հետաքրքիր մարդ ասաց. «Ես որ ուզում եմ մարդուն ճանաչել, հետն սկսում եմ կռվել…»:
Ամեն դեպքում ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ չարժե մարդու մասին կատեգորիկ դատողություններ անել նշված թեկուզև հաջող եղանակներից որևէ մեկի հիման վրա։ Համենայնդեպս, ես դրանցից ոչ մեկն էլ որպես վերջնական ախտորոշման գործիք չեմ դիտարկում։ Մարդն իր էությամբ չափազանց բարդ ու բազմազան է դրա համար։
Էջանիշներ