User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Ինչպե՞ս ճանաչել մարդուն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Այնուամենայնիվ, ամենքս էլ փորձում ենք այս կամ այն ձևով, ինչ-որ միջոցներով ճանաչել մեզ շրջապատող անձանց: Այս մասին կան ժողովրդական ասացվածքներ, օրինակ. «Ուզում ես ճանաչե՞լ մարդուն՝ հետը ճամփա գնա», «Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու», որի հետ ես այնքան էլ համամիտ չեմ և այլն:
    Ճամփա գնալու «մեթոդը», կարծում եմ, իսկապես լավն է, իսկ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» պնդումն ընդհանրապես անհեթեթ եմ համարում։ Մարդը կարող է ամենատարբեր տեսակի մարդկանց ընկերը լինել, ու դա դեռ չի նշանակում, որ անպայման պիտի ամեն ինչով նմանվի նրանց։
    Վերջերս մի շատ հետաքրքիր մարդ ասաց. «Ես որ ուզում եմ մարդուն ճանաչել, հետն սկսում եմ կռվել…»:
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կռվից հետո? Եթե գործն ընդեղա հասել որ պետքա կռվեմ, ապա հաստատ էդ մարդու հետ հարաբերությունները դեպի լավը չի գնա ու չի էլ կարող գնալ:
    Կարծում եմ՝ կռվել ասելով՝ չարժե հասկանալ իրար մազ փիտել, կարելի է պարզապես վիճելը նկատի ունենալ, իսկ էդ առումով լրիվ համաձայն եմ, որ մարդուն ճանաչելու շատ լավ ձև է։ Երբ մարդու ոտքը տրորում ես, կարծում եմ՝ նա շատ առումներով է «մերկանում»։ Իհարկե, խոսքը դիտավորյալ կռիվներ ու վեճեր հրահրելու մասին չէ։ Կյանքն էնքան պրոբլեմատիկ է, որ վաղ թե ուշ առիթ կլինի վիճելու, թեկուզ ամենամտերիմ, ամենահամերաշխ մարդկանց դեպքում։

    Ամեն դեպքում ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ չարժե մարդու մասին կատեգորիկ դատողություններ անել նշված թեկուզև հաջող եղանակներից որևէ մեկի հիման վրա։ Համենայնդեպս, ես դրանցից ոչ մեկն էլ որպես վերջնական ախտորոշման գործիք չեմ դիտարկում։ Մարդն իր էությամբ չափազանց բարդ ու բազմազան է դրա համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.12.2009, 13:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանոն (23.01.2010), Ֆոտոն (22.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Բանակը փոխու՞մ է մարդուն
    Հեղինակ՝ Tianshi, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 01.07.2011, 09:44
  3. Նկարագրիր վերևի մարդուն
    Հեղինակ՝ Inna, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.09.2010, 16:07
  4. Ինչպե՞ս ճանաչել մարդուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.10.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •