User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Ռուզաննա Ոսկանյան

  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուզաննա Ոսկանյան

    2007 թ. ՀՀ նախագահի մրցանակին արժանացած «Թափանցիկ անձրևներ» գրքի հեղինակը։
    Գիրքը նաև 2005 թ. (անտիպ վիճակում) արժանացել է ՀԳՄ և «Գ, Դարբինյան» հիմնադրամի կողմից համատեղ սահմանված «Տարվա լավագույն առաջին գիրք» մրցանակին, որը եղել է հենց գրքի տպագրումը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Ուսերիս առավոտվա նման տաք վերնաշապիկդ եմ գցել
    ու ինձ շեմին ծալապատիկ նստած աստված եմ զգում։
    Ինչ լավն է չէ՞ իմ ստեղծած աշխարհը...
    Ջրերի վրայով մեղմիկ քայլում է քնաթաթախ լուսաբացը,
    ու քամին սրինգ է նվագում սարերի ետևում,
    ծառերի կանաչ երազում կրկին անձրև է գալիս,
    ու նրանք փորձում են ժպտալ
    (միակ բանը, որ չեն կարողանում անել),
    ու այնքան լուռ է, ու այնքան տաք է վերնաշապիկդ առավոտվա նման...
    Ուսերիս առավոտվա պես տաք ձեռքերդ են փարվել
    ու ինձ ամպերից մի փոքր ներքև նստած
    ու ժպտացող աչքերը երկնքին հառած աստված եմ զգում։
    Ինչ լավն է չէ՞ իմ ստեղծած աշխարհը... իմ գանգուր աշխարհը...
    Ճանապարհին իրար պատահաբար գտած երկու ոտնաձայներ հոգնած հորանջում են,
    ու ծառերի ճյուղերից ճերմակ դիմափոշի է թափվում ջրերի վրա,
    սիրտս կամացուկ թաքնվում է ձեռքերիդ մեջ
    ու ոչինչ չի զգում ափերիդ ջերմությունից բացի,
    ու լուռ է, ու տաք է առավոտը վերնաշապկիդ պես...

    Հ. Գ. Բոլոր տիպի հարձակումներին եղի´ր պատրաստ։
    Հ. Հ. Գ. Մի´շտ պատրաստ...
    Հ. Հ. Հ. Գ. Այս 3 տողերը Ռուզանինը չեն
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.08.2013)

  4. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    2007 թ. ՀՀ նախագահի մրցանակին արժանացած «Թափանցիկ անձրևներ» գրքի հեղինակը։
    Բայց կարծեմ քոչը մի առիթով ասել էր, որ իր կարդացած վերջին գիրքը եղել ա ջահել ժամանկներում կարդացած Ժյուլ Վեռնը
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (01.10.2010)

  6. #4
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան



    Ինչ լավն է չէ՞ իմ ստեղծած աշխարհը... իմ գանգուր աշխարհը...
    Ճանապարհին իրար պատահաբար գտած երկու ոտնաձայներ հոգնած հորանջում են,
    Կարճ -կոնկրետ դուրս չեկավ, բացի վերևում մեջբերված հարևան տողերից:
    Чеширский КотЭ

  7. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Դուրս չեկավ, բայց դե Անտաշտ չէ էլի, կարելի ա հանգիստ ընդունել որ լիքը մարդկանց կարա և դուր գա

  8. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Հոգնել եմ... Խնդրում եմ, մի փոքր լռիր... Դրսում անձրև է։
    Մշուշ հագած մի պատանի, անձրևանոցը փակած, անցնում է։
    Մոռացել է երևի, որ անձրև է գալիս կամ էլ... հոգնել է։
    Երկար գիշերանոցով ստվերը թռչկոտում է սենյակում
    ու հերթով փորձում պատից կախված նկարի մեջ թաքնված երազները։
    Իսկ անկյունում կծկված լաց է լինում մի ստվեր,
    որ ճերմակել է վաղուց կամ էլ... հոգնել է...
    Գիտե՞ս, այսօր առավոտյան, երբ այրեցի բոլոր ալբոմները,
    կրակից այրված հուշերի հոտ էր գալիս։
    Այսօր առավոտյան ես վերջալույսը տեսա երեսուներեք անգամ,
    և այն երեսուներեք անգամ երդվեց, որ չի վերջանալու...
    Գիտե՞ս, ուզում եմ պատռել այս էջը, բայց... հոգնել եմ...
    Խնդրում եմ, մի փոքր լռիր, չէ՞ որ նույնիսկ գարնանը
    երկնքից այրված ձմռան հոտ է գալիս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  9. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    «Սպիտակ հանգ» չեմ սիրում : Հա, հենց սկզբից էսպես միանգամից էլ կհայտարարեմ. չեմ սիրում էդ «սպիտակ» հանգերը: Հանգն ու ռիթմը բանաստեղծությանը ինչ-որ ուրույն համուհոտ, ուժ են տալիս: Չէ, ինչ-որ չէ, գիտեմ՝ ինչ: Լավ, հստակ, կայուն ռիթմով բանաստեղծությունը մի՜ քիչ հիպնոսացնում է ընթերցողին: Մի՜ քիչ կախարդում: Թմրեցնում, ներքաշում տառերի ալիք-ալիք վրա տվող հորձանուտի մեջ (եթե, իհարկե, այդ ալիքները օդ ու քամի չեն): Իսկ հիպնոսացած ու կախարդված մարդն ավելի սուր է զգում:

    Ռուզաննա Ոսկանյանի մասին. անունն առաջին անգամ էի լսում, կարդացել եմ ընդամենը երկու գործ՝ վերևի գործերը: Առաջինը չափազանց կանացի էր, որ ես հասկանամ : Այսինքն՝ հասկացա, որ չափազանց կանացի է, որ ես չհասկանամ: Ըըը, Էնքան կանացի էր, որ ես հասկացա, որ եթե չեմ հասկանում, ուրեմն՝ չափազանց կանացի չեմ: Է՜: Մի խոսքով՝ իրավիճակը պատկերացրեցի, զգացի, որ դա պիտի որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի համար գեղեցիկ լինի, նկատեցի, որ եթե երկար կարդամ, գուցե սկսեմ ինձ չափազանց կանացի զգալ ու էլի կմոլորվեմ «չափազանց-կանացի-հասկանալ» լաբիրինթոսում, ու շուտ սքրոլլ արեցի ներքև: Մեկ է՝ Ժորժ Սանդից սկսած մինչև Կոլետ ու մինչև Ռուզան Ոսկանյան՝ չեմ հասկացել ու չեմ էլ հասկանա: Այսինքն՝ հասկացել եմ, թե ինչը չեմ հասկանում, բայց չհասկացածս հասկանալու ցանկություն չեմ ունեցել: Ըը, հա, էլի խճճում եմ: Երկրորդը «պատկերների պոեզիա էր», բայց, իմ կարծիքով ու ինձ համար, արժեքավոր չէր, որովհետև չկար մի պատկեր, որ նվաստս չկարողանար ինքնուրույն գրել, առավել ևս՝ ոչ մի բան նոր չէր ու չհուզեց: «Մշուշ հագածը», երևի, միայն: Նման բանաստեղծություններն ինձ դրդում են դեպի ստեղծագործական քառուղիները, քանի որ ըստ այս տեղծագործական չափանիշերի՝ ես էլ եմ տաղանդաշատ ու խոստումնալից երիտասարդ հեղինակ՝ լի մետաքս հույզերով, ծով մտքերով ու կծումռու զգացումներով, իսկ ես Հայկօի (մեծն ու զարհուրելի պոետ պոետաց, ամեն) մասին բնավ էլ լավ կարծիքի չեմ :
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.12.2009), CactuSoul (22.12.2009), Chuk (22.12.2009), Enigmatic (22.12.2009), Farfalla (22.12.2009), Kuk (22.12.2009), Norton (22.12.2009), Philosopher (22.12.2009), Երվանդ (22.12.2009), Շինարար (07.02.2010), Ուլուանա (22.12.2009), Պիրիտ (26.10.2013)

  11. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Մեկ օր է մնացել,
    մեկ օր է մնացել ապրելու համար։
    Լսո՞ւմ ես, շշնջում եմ հիվանդ, խելացնոր ծաղրածուի պես,
    որ իր մեկ օրն ուզում է առանց ծիծաղի անցկացնել,
    առանց ժպտացող աչքերի, երգող շուրթերի,
    արևի գույն ունեցող շրջազգեստների, կիսափչված փուչիկների...
    Նա որոշել է իր վերջին ներկայացումը մեկ օր հետաձգել...
    Լսո՞ւմ ես, մեկ օր է մնացել, մեկ օր է մնացել ապրելու համար...
    Չգիտես ինչու վերջին անգամ խնամքով թանաքոտել եմ ձեռքերս
    ու խելագար ծարածուի պես, որ որոշել է իր վերջին օրը
    տանն անցկացնել՝ փոշոտվող խաղալիքների հետ, քնկոտ լուսանկարների արանքում,
    ես՝ իմ կանաչ հեքիաթը գրկած, որ հիշեցնում է քեզ ու դատարկությունը,
    վախվորած շշնջում եմ անունդ՝ մայթին թափված փշրված ապակիների ձայնով,
    իր ամուսնուն վերջին անգամ հրաժեշտ տվող կնոջ աչքերով,
    վարագույրի հետևում թաքնված ինը տարեկան աղջնակի փոքրիկ մատերի ջերմությամբ...
    Մեկ օր է մնացել... Այսօր բոլորն այնքան տխուր են...
    Մեկ օր է մնացել։ Թաց են աչքերը արևի կամ գուցե ի՞նձ է թվում։
    Մեկ օր է մնացել, մեկ ժամ, իսկ դու չկաս...
    Չէ՜, ստում էր ծաղրածուն, նա չգիտեր...
    Լռությունը փարվեց ինձ անծանոթ սիրահարի պես,
    իսկ նա նույնիսկ իմ անունը չհիշեց քնկոտ լուսանկարների՝ արևի գույն ունեցող թափորի մեջ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.08.2013)

  13. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.12.2009
    Հասցե
    Այս աշխարհում
    Տարիք
    48
    Գրառումներ
    12
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Ռուզաննա Ոսկանյանը պատկերավոր մտածողոևւթյամբ օժտված տաղանդավոր մարդ է,ով ունի բանստեղծական պատկերն ընկալելու լավ կարողություններ:Սակայն, ապրումային պատկերների դաշտից դուրս գալու,իրական կյանքից եկող լիցքեր բանաստեղծությանը հաղորդելու համար, ինչպես նաև անձնական ապրումնների աստիճանն իջեցնելու համար, դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու:

  14. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Մեջբերում Raf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուզաննա Ոսկանյանը պատկերավոր մտածողոևւթյամբ օժտված տաղանդավոր մարդ է,ով ունի բանստեղծական պատկերն ընկալելու լավ կարողություններ:Սակայն, ապրումային պատկերների դաշտից դուրս գալու,իրական կյանքից եկող լիցքեր բանաստեղծությանը հաղորդելու համար, ինչպես նաև անձնական ապրումնների աստիճանն իջեցնելու համար, դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու:
    Իրականում՝ ընդգծածս մասը բնավ արժանի չէր դրան նախորդող «սակայնին» : Լավ բանաստեղծությանը ու բանաստեղծին խագարողը «ապրումային դաշտը, իրական կյանքից եկող լիցքերի պակասն ու անձնական ապրումների բարձր աստիճանը» չեն: Առավել ևս՝ դրանց առկայությունը չի կարող համարվել վատ ստեղծագործության նշան: Տուրգենևը, Բլոկը, Տերյանը, Հյուգոն ու ուրիշ շատ շատերը տարբեր ժամանակներում պարբերաբար «տառապել են» այդ «ախտով», սակայն դա չի իջեցրել նրանց ստեղծագործության արժեքը:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 22.12.2009, 12:39: Պատճառ: վրիպակ
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (01.10.2010)

  16. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.02.2010
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Հետաքրքի՞ր է,Ռուզաննային մրցանակ տվողները նրա գործերից գոնե մեկը հաջորդ օրը հիշե՞լ են:Կամ հեղինակն ինքը կարո՞ղ է իր«բանաստեղծություններից» անգիր կարդալ:Պատկերները սիրուն է սարքել,լցրել իրար գլխի,բայց մեջը ասելիք գրեթե չկա:

  17. #12
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Մեջբերում խխունջ«»-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքի՞ր է,Ռուզաննային մրցանակ տվողները նրա գործերից գոնե մեկը հաջորդ օրը հիշե՞լ են:Կամ հեղինակն ինքը կարո՞ղ է իր«բանաստեղծություններից» անգիր կարդալ:Պատկերները սիրուն է սարքել,լցրել իրար գլխի,բայց մեջը ասելիք գրեթե չկա:
    Խխունջ-ը էլի սկսեց "կոշտել", իսկ ես պարզապես կասեմ, որ նկարագորությունների առատությունը ու չափազանց շատ լնելը դրական չեն անդրադառնում ստեղծագործության արժեքի վրա.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hab (25.01.2011)

  19. #13
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուզաննա Ոսկանյան

    Պապաս սենց դեպքերում ասում է, պետք է ընդհամենը մի քիչ հարբել ու սենց բանաստեղծություններ, գրքեր մի տաս րոպեում կարելիա գրել:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.08.2013), Ariadna (01.10.2010), dionisos-88 (02.10.2010)

  21. #14
    Սկսնակ անդամ dionisos-88-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ժամանակակից գրողները, մանավանդ երիտասարդները կարծում են` պոեզիան լալկանությունա կամ իրենց սեռական կյանքի բաց ու անմիտ նկարագրություններնա: Երկու դեպքում էլ ծայրահեղությունա, որը անկման ա բերելու: Ռուզաննայի գրված բանաստեղծությունները առաջին կատեգորիային են պատկանում: Նրա ստեղծածները ակվարելային են, չեն համոզում ընթերցողին: Բանաստեղծությունները ասես կրկնվում են` անշուք, միատոն անձրևոտ բառերով: Հիմա տենդենց կա...մտածում են պոեզիան միայն զգացմունք է, բայց դա սխալ է միանշանակ: Եթե չի լինում մտքի ու զգացմունքի միաձուլում, ստացվում է նման պոեզի: Շատերդ երևի կասեք` բա Տերյանը??? Ետ խեղճ գրողին Լալկանահայր դարձրին ասմունքողները, տենց էլ գնաց: Իսկ Տերյան կարելի է կարդալ շատ հանգիստ, առանց լաց լինելու կամ ավելորդ պաթոսի: Այդ բանաստեղծությունները բավականին ռիթմիկ են ու դինամիկ, թեկուզ հիշեք "Աշուն է, անձրև"-ը :

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hab (25.01.2011)

  23. #15
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի թող, որ գնամ:
    Ինձնից հետո աշունը այդպես էլ չի գա,
    ծառերը թռչել չեն սովորի
    ու բանտերից ստացվող որևէ
    թռուցիկի մեջ (հատկապես սիրային)
    ինձ չես գտնի էլ,
    մի թող...
    Կարոտը, մարմինս առած,
    թակում է դռները բոլոր փակ`
    քոնը՝ քո բացը
    իրենով ծածկելու հույսով:
    Բոլորը, բոլորը, բոլորը
    կամրջից թըփ-թըփ ընկնում են ցած.
    մեր ետևից վազող կինը
    այդպես էլ չի իմանա
    բանաձևը ժպտալու:
    Մի թող, որ հիմարի պես
    անտերև թևերս երկարեմ վերև,
    կարիր ինձ ձախ կողիցդ,
    մազերս հյուսիր մատներիդ,
    բարձր միացրու երաժշտությունը
    անցնող օրվա
    ու մի թող, որ գնամ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 368
    Վերջինը: 29.03.2023, 19:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •