Մի թող, որ գնամ:
Ինձնից հետո աշունը այդպես էլ չի գա,
ծառերը թռչել չեն սովորի
ու բանտերից ստացվող որևէ
թռուցիկի մեջ (հատկապես սիրային)
ինձ չես գտնի էլ,
մի թող...
Կարոտը, մարմինս առած,
թակում է դռները բոլոր փակ`
քոնը՝ քո բացը
իրենով ծածկելու հույսով:
Բոլորը, բոլորը, բոլորը
կամրջից թըփ-թըփ ընկնում են ցած.
մեր ետևից վազող կինը
այդպես էլ չի իմանա
բանաձևը ժպտալու:
Մի թող, որ հիմարի պես
անտերև թևերս երկարեմ վերև,
կարիր ինձ ձախ կողիցդ,
մազերս հյուսիր մատներիդ,
բարձր միացրու երաժշտությունը
անցնող օրվա
ու մի թող, որ գնամ...





Մեջբերել
Էջանիշներ