Մենակ ես չեմ խաբար:
Համաձայն ենք:![]()
Դրանից հաճույք չէս ստանա: Ես էդ ակնոցներից առա, բերեցի փորձարկեցի ու հիասթափվեցի: Նախ պետք ա քեզ տրամադրես, որ նկարները ձուլվեն: Հետո էդքան էլ 3D չի ստացվում ու գունափոխանցումը ահագին տուժում ա: Ու ամենակարևորը՝ գլխացավը իրեն սպասել չի տալիս: 15-20 րոպե նայելուց հետո ստիպված ես լինում ակնոցները հանել ու աչքերդ տրորել: Իսկական 3D նայելու համար բևեռացված ակնոցներ են պետք ու բևեռացված պատկեր, որոնց ամեն մեկը լրիվ գույներով փոխանցվում ա յուրաքանչյու աչքին:
էսպես չի մնա
Կինո Մոսկվայում արդեն վաղուց կա ոչ երկգույնանի ակնոցներով 3D դիտելու կինոսրահ:
Կոնկրետ տեխնոլոգիայի մասին աշխատողը ոչինչ չկարողացավ ասել, բացի նրանից, որ ակնոցներն արժեք 25եվրո:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Կարծում եմ տեխնիկապես բարդ խնդիր չի որևէ այլ, նոր տեխնոլոգիայի եռաչափ ֆիլմը անագլիֆ դարձնելը:
---------- Ավելացվել է՝ 00:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:06 ----------
Էս էլ ինքը:![]()

Էրեկ վերջապես նայեցի «Ավատարը»: Ամերիկյան ֆիլմերից վերջին անգամ էդպես մեկ էլ «Ավիատոր» ֆիլմից էի տպավորվել: Մի տեսակ էդ ամեն ֆանտաստիկայի, էֆեկտների հետևում կյանքից, մեր իրականությանը վերաբերող ասելիքներ տեսա: Գուցե չկային, գուցե ինձ ա թվացել, բայց ինձ համար լավ կինո էր, էլի եմ նայելու:
Չսիրեցի էս կինոն... գլխավոր պատճառն էն ա, որ ես ընդհանրապես, բացի մի 2 ֆիլմից, չեմ սիրում ֆանտաստիկա ու մասնավորապես հատուկ էֆֆեկտներ, որոնք ուղղակի կուրացնում են աչքերս այս ֆիլմում իրենց լիությամբ... իմաստով կինոն պետք չեր սարքել մուլտիկ, եթե Կեմերոնը ասելու բան ունենար, դա կաներ Տերմինատորի ոճում, իսկ հիմա նա ուղղակի փողի կարիք ուներ ու այդ հարցը լուծեց այս "ֆիլմով"... այն կիսով չափ մուլտ է ու էրեխեք են նայում ու սիրում էս կինոն... ձեր կարծիքով, որ էրեխեն, խաբնվելով ֆիլմի գեղեցիկ տեսարաններին ու մնացածին, նայի այն, ինչ կմտածի իրեն շրջապատող մարդկանց, ու ամենակարևորը իր մասին, ֆիլմում տեսնելով, թե մարդիկ ինչքան չար են, որ ուրիշ մոլորակ են ուզում առնեն իրենց ձեռքի տակ... բացի էդ, այս ֆիլմը հիշացնում ա եվրոպացիների հարձակումները ամերիկացի բնիկների վրա... ֆիլմում նույնիսկ այդպիսի ֆրազ կա, հրամանատարն էր, ով էր, չեմ հիշում, որ ասում ա ֆիլմում `эти дикари на моих бабках сидят, նկատի ունենալով Պանդորայի բնակիչներին... իսկ մենք գիտենք, որ ֆիլմն ամերիկյան է ու որ ում են ամերիկացիները վայրենիներ անվանում... մի խոսքով, միայն նեգատիվ կարծիք այս թյուրիմածության վերաբերյալ...
Կեմերոն ջան, դու ուզում էիր, որ լավ լինի, բայց քա.եցիր գործի մեջ
հ.գ. սա իմ կարծիքն է, կարող եք չհամաձայնել, չնայած որ ես ինքս էլ ինձ հետ այս ֆիլմի հետ կապված համաձայնողներ չեմ փնտրում...
Վերջին խմբագրող՝ romanista: 12.08.2010, 14:10:
Կարան սարքեն: Avatar-ը հենց iMax կինոթատրոններում էին 3D քշում: Էդ տեխնոլոգիայի հաար էին հիմնականում իրա 3D տարբերակները: Ու էն փաստը, որ ահագին ուշ հասավ 3D -ն Հայաստան, ստիպում ա կասկածել, որ վերսիան նոր են սարքել երկգույն ակնոցների համար:
Համ էլ Ավատարը էն ֆիլմերից էր, որ գալիս են, սենսացիա անում, մի քանի ամսում բյուջեն հանում են ու քնում, ընթացքում մոռացվելով: Էլ նայելս չի գալիս:
էսպես չի մնա
Հաստատ որոշել էր, որ չէի նայելու. մի տեսակ հակատրամադրվածություն կար մոտս: Երեկ վերջապես ինքս ինձնից թաքուն նայեցի. ամոթ էլ էր մինչև հիմա խաբարություն չունեի Ավատարն ինչ ա:
Ամենատպավորիչը ստեղծած աշխարհն էր իր ամեն տեսակի հրաշք տեսարաններով. գույներ, երևակայության աշխարհ, զարմանք, մի քիչ նրբազգայուն մարդկանց վրա ազդելու լավագույն միջոցներն օգտագործած էին: Չեմ ուզում իմաստից ու էֆեկտների լավ ու վատ կողմից խոսեմ. ամեն մարդ ինքը գիտի: Ինձ ամենաշատը դուր եկավ էն թռչող փոքր թռրունները լուսատիտիկի նման, բայց մեծ շլապկա-լուսարձակներով ( չգիտեմ հայերեն ոնց բացատրեմ), չեմ ասում էլ օդից կախված սարերը...: Մի պահ իսկականից մտածեցի, որ գուցե մի տեղ նման մի աշխարհ գոյություն ունի, իսկ ռեժիսորի նպատակն էլ հենց այդ էր կարծում եմ: Այնպես որ էլի ինձանից թաքուն ասում եմ, որ ստացված է:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

Փնտրում եմ «Ավատարի»՝ անվճար ներբեռնման հնարավորությամբ 3D տարբերակը, ցանկալի կլինի և´ ռուսերենը, և´ անգլերենը։ Դե բնականաբար բարձր որակով եմ ուզում։ Կինոսերներ, դուք հաստատ կկարողանաք օգնել![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ