Դիտել եմ 3D ֆորմատով, Նահանգներում, շատ սիրուն էր, շատ մեծ էսթետիկ բավականություն ստացա, սկզբում, իսկ վերջում արդեն քնում էի, որովհետև պրիմիտիվ-ստանդարտ-կանխատեսելի-բլոկբաստերային սյուժեն ուրիշ տարբերակ չէր թողնում: Ես Կամերունին չեմ մեղադրում՝ ոչ ոք էդքան փող ու ժամանակ չի ծախսի ինչ-որ մի սյուժետային էքսպերիմենտի վրա, մեկա՝ հազար տարի իրանց արդարացրած խոդեր կան՝ տղան սիրում ա աղջկան, աղջիկը սիրում ա տղային, նրանք միասին փրկում են աշխարհը, ուռա…բոլորը վերջում լաց են լինում...էդ շատ կարևոր ա՝ դեռևս հին հնդիկներն են լացի փողաբեր հատկության գյուտը արել… Ճիշտ են ասել՝ երկու էրնեկ մի տեղ չի լինում: Մի խոսքով ՝ դեռևս ոչ մի ֆիլմ ինձ էդքան չէր հիացրել ու էդքան չէր հիասթափացրել, ափսոս:
Էջանիշներ