LoK® (25.02.2010), One_Way_Ticket (25.02.2010), Աթեիստ (26.02.2010), Նաիրուհի (18.01.2013)
Շաաաաաաաաաաաաաաաաաատ է դուրս եկել, ափսոս հնարավորություն չեմ ունեցել մեծ էկրանին նայելու, իսկ տանը նայել եմ ոչ այնքան որակյալ տարբերակը, բայց եթե այդ վիճակում եմ հավանել, ուրեմն որակյալն առավել ևս կսիրեմ.
Նաիրուհի (18.01.2013)
Դիտել եմ 3D ֆորմատով, Նահանգներում, շատ սիրուն էր, շատ մեծ էսթետիկ բավականություն ստացա, սկզբում, իսկ վերջում արդեն քնում էի, որովհետև պրիմիտիվ-ստանդարտ-կանխատեսելի-բլոկբաստերային սյուժեն ուրիշ տարբերակ չէր թողնում: Ես Կամերունին չեմ մեղադրում՝ ոչ ոք էդքան փող ու ժամանակ չի ծախսի ինչ-որ մի սյուժետային էքսպերիմենտի վրա, մեկա՝ հազար տարի իրանց արդարացրած խոդեր կան՝ տղան սիրում ա աղջկան, աղջիկը սիրում ա տղային, նրանք միասին փրկում են աշխարհը, ուռա…բոլորը վերջում լաց են լինում...էդ շատ կարևոր ա՝ դեռևս հին հնդիկներն են լացի փողաբեր հատկության գյուտը արել… Ճիշտ են ասել՝ երկու էրնեկ մի տեղ չի լինում: Մի խոսքով ՝ դեռևս ոչ մի ֆիլմ ինձ էդքան չէր հիացրել ու էդքան չէր հիասթափացրել, ափսոս:
Վերջերս նայեցի կինոթատրոնում: Շատ սիրուն էր ու տպավորիչ: Ինչ վերաբերում ա սցենարին, համաձայն եմ, որ շատ օրիգինալ չէր, բայց հետաքրքիր պահեր կային: Օրինակ Նա'վիների կապը բնության հետ շատ դուրս եկավ: Շոշափվող թեմաներն ահագին կարևոր էին ու ճիշտ: Չէի ասի, որ տասնամյակի լավագույն ֆիլմն էր, բայց լավն էր ու արժեր նայել:![]()
What is mind? No matter. What is matter? Never mind!
Անկեխծ ասած զարմանում եմ ինչն է պատճառը, որ այսքան մեծ աղմուկ է հանել այս ֆիլմը:
Հասկանում եմ շատ մեծ աշխատանք է տարվել ու ռեժիսյուրայի առումով շատ հետաքրքիր է նկարված, բայց դե չի նայվում, ահավոր երկարացված է ու ֆիլմի կեսից արդեն հասկանում ես, թե ինչպես է ավարտվելու:
Սյուժեն չի տպավուրում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ