Հա, Մոսկվա կ/թ-ի էկրանը նախանձելի էկրան չի, մեղմ ասած: Խամրած էին՝ հաստատ, կոնտրաստն էլ էն չի: Ի դեպ՝ ֆիլմը դիտելուց արդեն մի կես ժամ հետո էլի էի ուզում նայել. շատ գրավիչ-կլանող աշխարհ է ստեղծել Կեմերոնը:
Մի հետաքրքիր փաստ ֆիլմի մասին. Պանդորայի բնության նախատիպը ռեժիսյորի համար եղել է... Երկրի ստորջրյա աշխարհը: Կեմերոնն ուզում էր, որ Պանդորայի ֆլորան ու ֆաունան բիոլյումինեսցենտ լինեն՝ լուսարձակող (ու արդեն պարզ է, որ իր ուզածին հասել է), իսկ ցանաքային կենդանիների ու բույսերի մոտ սա չափազանց հազվադեպ հանդիպող երևույթ է: Ինչը չես ասի խորջրյա աշխարհի մասին: Կեմերոնը նույնիսկ սուզանավով մի քանի էքսպեդիցիաներ է արել՝ ավելի մոտիկից ծանոթանալու համար այդ երևույթին: Ու իրոք՝ կինոն նայելիս երբեմն էն տպավորությունն էի ունենում (գիշերային տեսարանների ժամանակ), որ էկրանի վրա երևացող ամեն ինչ օվկիանոսի հատակում է նկարված:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Սուրբ ծառի՝ ասես օդում լողացող սերմերը, կամ ուղղաթիռ-միջատները, կամ էն շեփորի նման բույսերը, որ դիպչելուց քաշվում-թաքնվում էին իրենց բնի մեջ... Տերևները, որ դիպչելուց սկսում էին լույս տալ... Շատ են:
Էջանիշներ