Նման ցուցակին միշտ ճիշտ է ավելացնել, «մարդիկ, որոնց ես չեմ հասկանում», օրինակ ես պատրաստվում եմ դիտել ֆիլմը, որպես նոր տեխնոլոգիայով նկարահանված ֆիլմ։ Դա քո 3 կետին չի վերաբերում, որովհետև ինձ չի գրավում «Տրանսֆորմերներ» ֆիլմը։ Այսինքն ինձ հետաքրքրում է Motion Capture-ը, ոչ թե գրաֆիկան։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Ընդ որում, ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որ կդիտեն բոլորովին այլ պատճառով։
Նշեմ ևս մի ֆիլմ դիտելու պատճառ։ Ռեժիսորի կամ դերասանի անունը տիտրերում։ Ես պատրաստվում եմ դիտել «Տերմինատոր 4» ոչ թե սպասում եմ ինչ որ լուրջ ֆիլմ, այլ որովհետև այնտեղ խաղում է Կրիստիան Բեյլը։ Ընդ որում ես հասկանում եմ, որ եթե ֆիլմը շատ վատը եղավ, դերասանը ինչքան էլ ճղվի, չի կարողանա նորմալ խաղ ցույց տալ, բայց միայն նրա ներկայությունը հերիք է, որ ես ուզենամ դիտել ֆիլմը։





De gustibus et coloribus non est disputandum.
Մեջբերել
Էջանիշներ