Էնքան շուխուր արեցիք, վերջապես գնացի նայեցիԱնչափ գեղեցիկ հեքիաթ–մարտաֆիլմ էր չարի ու բարու պրիմիտիվ փիլիսոփայությամբ: Բայց դրվագները իրենց ֆանտազիայով ու դինամիկայով այնքան գերող են, որ սյուժեյի պրիմիտիվությունը հետին պլան է մղվում ու ֆիլմը կլանված դիտվում է: Ճիշտ է երկրորդ անգամ նայելու ցանկություն չի առաջանում, որովհետև ֆիլմը իր բովանդակությամբ բաց հարցերի ու բաց թողնված պահերի հնարավորություն չի տալիս թերևս տեսողական վառ հիշողություն ունեցող մարդկանց համար, քանի որ գերող մասերի ճնշող մեծամասնությունը զուտ գեղատեսիլ սցենարներ են: Եվ երկրորդ անգամ նայելիս արդեն հնարավոր կլինի կենտրոնանալ նաև սցենարի տրամաբանության վրա, որտեղ կարծում եմ հիասթափություն է սպասվելու, դրա համար չարժի փչացնել հիմնական տպավորությունները։
Հ.Գ. Անկեղծ ասած Tylerի հետ որոշ բաներում համաձայն եմ, և նայելիս ինձ թված, որ Կամերոնը տեղաբնիկների վարքն ու էությունը թխել է Գիբսոնի «Ապոկալիպսիս»–ից (իմիջայլոց վերջինս իմ կարծիքով լուրջ ֆիլմ է, ես երեք անգամ նայել եմ առանց հոգնելու)։





Անչափ գեղեցիկ հեքիաթ–մարտաֆիլմ էր չարի ու բարու պրիմիտիվ փիլիսոփայությամբ: Բայց դրվագները իրենց ֆանտազիայով ու դինամիկայով այնքան գերող են, որ սյուժեյի պրիմիտիվությունը հետին պլան է մղվում ու ֆիլմը կլանված դիտվում է: Ճիշտ է երկրորդ անգամ նայելու ցանկություն չի առաջանում, որովհետև ֆիլմը իր բովանդակությամբ բաց հարցերի ու բաց թողնված պահերի հնարավորություն չի տալիս թերևս տեսողական վառ հիշողություն ունեցող մարդկանց համար, քանի որ գերող մասերի ճնշող մեծամասնությունը զուտ գեղատեսիլ սցենարներ են: Եվ երկրորդ անգամ նայելիս արդեն հնարավոր կլինի կենտրոնանալ նաև սցենարի տրամաբանության վրա, որտեղ կարծում եմ հիասթափություն է սպասվելու, դրա համար չարժի փչացնել հիմնական տպավորությունները։
Մեջբերել
Էջանիշներ