User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Ավատար / Avatar (2009)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Է՜խ բա չապրեինք մինչև 2154 թիվ ու Պանդորա մոլորակը մի աչքով տենայինք: Սցենարը պրիմիտիվ էր, իսկ մոլորակի ֆաունայի ու ֆլորայի մտահաղացումը, իր մի քիչ փոփոխված բնիկներով հանդերձ //առանց ամաչելու ասում եմ//, գ՜ո՜ղ՜ա՜ց՜վ՜ա՜ծ : Սպեցեֆեկտների մասին խոսք չկա , նման բան դեռ չէի տեսել: Կարճ ասած դուրս էկավ, սիրում եմ հեքիաթներ:
    Որտեղի՞ց էր գողացված, Յոժ :
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սցենարը պրիմիտիվ հիմարություն էր, մի բան, որ ֆիլմում ինձ համար ամենակարևորն ա, բայց էֆեկտների մասին խոսք չկա, շատ լավն էին, դե ես սենց ֆիլմեր չեմ սիրում, ինձ համար լավն էր, կարողա ավելի լավերը կան, ես չեմ տեսել: Բայց չեմ կարծում, որ կարելի ա էս ֆիլմը փոքր էկրանի վրա նայել, ես որ տասը րոպե էլ չեմ նայի, չի նայվի, էլի:
    Զարմանում եմ, ժող, դուք չգիտեի՞ք՝ ինչ եք գնում նայելու: Ի՞նչ պրիմիտիվ սցենարի մասին ա խոսքը: Էնպիսի ակնկալիքներ ունեիք, ասես Էյզեյնշտեյնի «Զրահանավ Պոտյոմկինի» երկրորդ մասն էի՞ք գնում նայելու՝ նույն ռեժիսյորի կատարմամբ : Էս կատեգորիայի ո՞ր ֆիլմն ա էդքան փայլուն, խորը, հոգեցունց սցենար ունեցել: Կարծում եմ՝ սխալ ա ֆիլմը քննադատել մի բանի բացակայության համար, որ ի սկզբանե էլ պարզ էր՝ չի լինելու: «Սարդ-մարդում» ո՞վ էր հանճարեղ սցենար սպասում: Իսկ «Յուրայան դարաշրջանի զբոսայգիու՞մ»: «Վան Հելսինգու՞մ»: Բան չունեմ ասելու, կան դեպքեր, երբ թե՛ լավ դերասանական խաղ կա, թե՛ լավ սցենար և թե՛ լավ էֆեկտներ: Ինչ վերաբերում ա կոնկրետ ֆիլմի լուծումներին, ապա մի քանի բան ինձ իրոք շատ դուր եկան, օրինակ՝
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Իսկ փոքր էկրանին հաստատ կնայվի, ինձ թվում ա, որովհետև «Ավատարը» մենակ էֆեկտներ չի: Էֆեկտներն էլ վատ չեն նայվի, ի դեպ :

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմը դեռ չեմ տեսել,բայց ակումցիների տեսակետները լսելով,հասկացա որ ֆիլմը հիմնականում ստեղծել են 3D տեխնալոգիայով աշխատող կինոթատրոնների համար,այսինքն ֆիլմի մասին կարելի է եզրակացնել միայն այդ ֆոռմատով դիտելու դեպքում,վվատ է որ Հայստանում նման տեխնելոգիաներ չկան,վատ է որ նույնիսկ չկա IMAX 3D,գոնե այդպես պատկերացում կկազմեի թե ինչ է դա
    Չէ, սխալ ա մտածելը, որ ֆիլմը պետք ա նայել միայն ու միայն իր ստերեո էֆեկտների համար, կամ որ միայն էդպես կարելի ա ֆիլմից ինչ-որ տպավորություն ստանալ: «Ավատարն» ինքնին ավարտուն, խիստ բարձրակարգ ու իր կատեգորիայի համար լավագույն ֆիլմերից ա՝ անկախ էն բանից, թե եռաչափ կնայես, թե՝ երկչափ:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LoK® (07.01.2010), Արշակ (08.01.2010), Նաիրուհի (18.01.2013), Ուլուանա (08.01.2010), Ռուֆուս (09.01.2010)

  3. #2
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղի՞ց էր գողացված, Յոժ :
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    :
    Պանդորա մոլորակի ֆանտաստիկ ֆլորան ու ֆաունան իր էկո ու ներվային համակարգով Ստրուգացկի եղբայրների «Անհանգստություն» վեպի մեջից ա վերցված// ես տենց եմ մտածում//, որտեղ բնիկները շան դեմք ունեին, բայց կազմվաքծով ու կառուցվածքով նման էին Պանդորայի տեղաբնիկներին: «Անհանգստություն» վեպի գլխավոր հերոսի կենսաբան Սիդորովի ընկերուհու անունը Նավի էր, որը Պանդորային բնիկներից էր: Կամերոնի Պանդորայում մարդկանց ցիվիլիզացիայի անունը Նավ'ի էր: Էս ձեզ մեկ Նմանութուն: Բայց դե Կամերոնը ասում ա, որ սցենարը գրվել ա 15 տարի առաջ ու հիմնականում մանկության տարիներին կարդացած ֆանտաստիկ գրքերի տպավորության տակ : Կամերոնը ինքը նշել ա, որ որոշ տեղեկություններ վերցվել են Էդգար Բերրոուզ Ռայսի վեպերից:
    Чеширский КотЭ

  4. #3
    միշտ լավատես Աշխեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    գիտաՖանտաստիկա և անիմացիա չսիրելով հանդերձ ֆիլմը նայել եմ մեկ շնչով ու շատ հավանել եմ: Առաջին հերթին շատ գեղեցիկ ֆիլմ, որոշ չափով ուսուցանող, ուղղակի մի պահ ատելությամբ ես լցվում մարդ արարածի նկատմամբ, որը կարող է նման գեղեցկությունն ոչնչացնել
    Ով չի նայել, անպայման խորհուրդ կտամ դիտել ու մեծ էկրանով, քանի դեռ հնարավորություն կա, գեղագիտական հաճույքն հաստատ ապահովված է
    Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են , որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsimee (07.01.2010), Yevuk (07.01.2010), Հայկօ (07.01.2010), Նաիրուհի (18.01.2013), Ուլուանա (08.01.2010)

  6. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Կինգին սփիլսբերգի հետ էի խառնել. Մեկ ա ֆիլմը անկրկնելի ա:
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%9B%...B5%D1%80%D1%8B
    էսպես չի մնա

  7. #5
    Cold One Tyler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2009
    Գրառումներ
    290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանում եմ, ժող, դուք չգիտեի՞ք՝ ինչ եք գնում նայելու: Ի՞նչ պրիմիտիվ սցենարի մասին ա խոսքը: Էնպիսի ակնկալիքներ ունեիք, ասես Էյզեյնշտեյնի «Զրահանավ Պոտյոմկինի» երկրորդ մասն էի՞ք գնում նայելու՝ նույն ռեժիսյորի կատարմամբ : Էս կատեգորիայի ո՞ր ֆիլմն ա էդքան փայլուն, խորը, հոգեցունց սցենար ունեցել:
    Օրինակ Գիբսոնի "Ապոկալիպսիսը", որը շատ ընդհանուր բաներ ունի էս ֆիլմի հետ (ավելի ճիշտ էս ֆիլմը շատ ընդհանուր բաներ ունի Ապոկալիպսիսի հետ ), իմ վրա զգալիորեն ավելի շատ տպավորություն թողեց, քան Ավատարը: Հոգեցունց չէր, բայց հետաքրքիր էր, ավելի շատ ու ավելի բնական էմոցիաներ, ապրումներ կային կադրում:

    «Սարդ-մարդում» ո՞վ էր հանճարեղ սցենար սպասում: Իսկ «Յուրայան դարաշրջանի զբոսայգիու՞մ»: «Վան Հելսինգու՞մ»:
    Նշված ֆիլմերից ո՞ր մեկի ռեժիսորն ա իր կյանքում նենց շեդեվրներ հանել, ոնց որ Կամերոնը

    Չէ, սխալ ա մտածելը, որ ֆիլմը պետք ա նայել միայն ու միայն իր ստերեո էֆեկտների համար, կամ որ միայն էդպես կարելի ա ֆիլմից ինչ-որ տպավորություն ստանալ: «Ավատարն» ինքնին ավարտուն, խիստ բարձրակարգ ու իր կատեգորիայի համար լավագույն ֆիլմերից ա՝ անկախ էն բանից, թե եռաչափ կնայես, թե՝ երկչափ:
    Դու կարծում ես ֆիլմի շուրջը էսքան աղմուկի գոնե կեսի չափ իրարանցում ու հիացած արձագանքներ կլինեին, եթե ոչ 3D-ն՞

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդորա մոլորակի ֆանտաստիկ ֆլորան ու ֆաունան իր էկո ու ներվային համակարգով Ստրուգացկի եղբայրների «Անհանգստություն» վեպի մեջից ա վերցված// ես տենց եմ մտածում//, որտեղ բնիկները շան դեմք ունեին, բայց կազմվաքծով ու կառուցվածքով նման էին Պանդորայի տեղաբնիկներին:
    Ի դեպ, Ստրուգացկիները իբր թե ուզում են դատի տան Կամերոնին դրա համար

    Մեջբերում Աշխեն-ի խոսքերից Նայել գրառումը
    ուղղակի մի պահ ատելությամբ ես լցվում մարդ արարածի նկատմամբ, որը կարող է նման գեղեցկությունն ոչնչացնել
    Կիլոմետրերով էդ գեղեցկությունը լիքն էր ամբողջ մոլորակում, էլ ինչի պետք ա մտածեին մի 300 քմ ոչնչացնելուց առաջ՞
    Yere-1.am

    Մասնակցեք Yere1-ի նոր եթերաշրջանի նկարահանմանը

  8. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ Գիբսոնի "Ապոկալիպսիսը", որը շատ ընդհանուր բաներ ունի էս ֆիլմի հետ (ավելի ճիշտ էս ֆիլմը շատ ընդհանուր բաներ ունի Ապոկալիպսիսի հետ ), իմ վրա զգալիորեն ավելի շատ տպավորություն թողեց, քան Ավատարը: Հոգեցունց չէր, բայց հետաքրքիր էր, ավելի շատ ու ավելի բնական էմոցիաներ, ապրումներ կային կադրում:
    Ուրախ եմ քեզ համար : Կարող էիր, ուրեմն, «Ապոկալիպսիսը» երկրորդ անգամ նայել՝ «Ավատարի» փոխարեն : Ես էլ կարող եմ ասել, որ «Ապոկալիպսիսում» կապույտ ու երկոտանի կատուներ չկային. դա փաստարկ կլինի՞: Տարբեր ֆիլմեր են:

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    Նշված ֆիլմերից ո՞ր մեկի ռեժիսորն ա իր կյանքում նենց շեդեվրներ հանել, ոնց որ Կամերոնը
    Հումոր է՞ր: Օրինակ՝ «Շինդլերի ցուցակի», «Շարքային Ռայանի» ու «Յուրայան զբոսայգու» ռեժիսյոր Սթիվեն Սփիլբերգը:

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու կարծում ես ֆիլմի շուրջը էսքան աղմուկի գոնե կեսի չափ իրարանցում ու հիացած արձագանքներ կլինեին, եթե ոչ 3D-ն՞
    Հա, կարծում եմ: Ինչպես նաև կարծում եմ, որ մենակ մենք չենք, որ 3D-ով չենք նայել, այլ առնվազն ֆիլմը դիտողների կեսը:

    Դու, եթե չեմ սխալվում, ֆիլմը գնահատել էիր 3/10, չէ՞: Իսկ եթե 3D-ի շուրջ քո ասած էսքան աղմուկն ու իրարանցումը եղած չլինե՞ր, ինչքան կգնահատեիր: Կողմնապահություն մի արա, ոչ ոք մեղավոր չի, որ դու ակնկալում էիր, ասենք, հարյուրը, բայց ստացար հիսունը՝ այն, ինչ իրականում կար: Ինձ համար, օրինակ, 3/10 ֆիլմի մակարդակը համապատասխանում ա Պերիս Հիլթոնի «Գեղեցկուհին և հրեշին», կամ «զոմբիներն ընդդեմ ֆաշիստների» ոճով հերթական տրեշին:
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.01.2010)

  10. #7
    Cold One Tyler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2009
    Գրառումներ
    290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ կարող եմ ասել, որ «Ապոկալիպսիսում» կապույտ ու երկոտանի կատուներ չկային. դա փաստարկ կլինի՞: Տարբեր ֆիլմեր են:
    Բայց լիքը ընդհանուր բան ունեն: Ու ընդեղ թեման ավելի լավ էր մատուցված, ոչ միայն մանուկներին դուր գալու համար

    Հումոր է՞ր: Օրինակ՝ «Շինդլերի ցուցակի», «Շարքային Ռայանի» ու «Յուրայան զբոսայգու» ռեժիսյոր Սթիվեն Սփիլբերգը:
    1,«Շինդլերի ցուցակի», «Շարքային Ռայանի» ապագա ռեժիսոր: Այսինքն 1993 թվին Սփիլբերգը հիմնականում հայտնի էր արկածային՝ Ինդիանա Ջոնսի նման ֆիլմերով: Բացառություն ա կազմում մենակ Империя Солнца-ն:
    2.«Զբոսայգին» գրքի էկրանիզացիա էր: Այսինքն թեման արդեն պարզ էր, ու ֆիլմը ծայրից ծայր ռեժիսորի մտահղացումը չէր, ոնց որ էս դեպքում ա:

    Դու, եթե չեմ սխալվում, ֆիլմը գնահատել էիր 3/10, չէ՞: Իսկ եթե 3D-ի շուրջ քո ասած էսքան աղմուկն ու իրարանցումը եղած չլինե՞ր, ինչքան կգնահատեիր:
    5/10: Առաջին գրառման մեջ տենց էլ գրել էի: Մաքսիմում 6: 3/10 միայն հաշվի առնելով թե ինչը՝ ինչպես ա ներկայացվում:

    Կողմնապահություն մի արա, ոչ ոք մեղավոր չի, որ դու ակնկալում էիր, ասենք, հարյուրը, բայց ստացար հիսունը՝ այն, ինչ իրականում կար:
    Ես իրավունք չունե՞մ օրինակ Ռոբերտ Դե Նիրոից լավ դերասանական խաղ ակնկալել անկախ նրանից, թե ինչ ոճի ֆիլմում ա նա նկարահանվում:
    Ես իրավունք չունե՞մ օրինակ Pink Floyd-ից շատ բարձրորակ երաժշտություն ակնկալել:
    Ես իրավունք չունե՞մ ինչ-որ մի Մայքլ Բեյի հանած ֆիլմում լավ սպեցէֆեկտներ ու բարձր դիտարժանության մակարդակ ակնկալեմ... և այլն և այլն:
    Ինձ թվում ա հաջորդ հարցը ակնհայտ ա՝ ես իրավունք չունե՞մ Ջեյմս Կամերոնից խորը, լուրջ ֆիլմ ակնկալեմ, որի մեջ բացի վիզուալ գեղեցկությունից այլ բաներ էլ լինեն Անկախ ժանրից: Եթե կատակերգություն չի իհարկե
    Yere-1.am

    Մասնակցեք Yere1-ի նոր եթերաշրջանի նկարահանմանը

  11. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց լիքը ընդհանուր բան ունեն: Ու ընդեղ թեման ավելի լավ էր մատուցված, ոչ միայն մանուկներին դուր գալու համար
    Չեմ կարծում, որ «Ավատարը» հավանողները (էդ թվում՝ էս թեմայում գրողները) բոլորը մանուկներ են, ու չեմ կարծում, որ քո կողմից մանուկ համարվելը բոլորին դուր կգա, լրիվ հակառակը: Թեման փակեցինք:

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    1,«Շինդլերի ցուցակի», «Շարքային Ռայանի» ապագա ռեժիսոր: Այսինքն 1993 թվին Սփիլբերգը հիմնականում հայտնի էր արկածային՝ Ինդիանա Ջոնսի նման ֆիլմերով: Բացառություն ա կազմում մենակ Империя Солнца-ն:
    Եթե «Յուրայանի» փոխարեն վերջին «Ինդիանա Ջոնսը» գրեի, ինչ-որ բան կփոխվե՞ր: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մեջբերում եմ քո գրածը.

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    Նշված ֆիլմերից ո՞ր մեկի ռեժիսորն ա իր կյանքում նենց շեդեվրներ հանել, ոնց որ Կամերոնը
    Ապա.

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    5/10: Առաջին գրառման մեջ տենց էլ գրել էի: Մաքսիմում 6: 3/10 միայն հաշվի առնելով թե ինչը՝ ինչպես ա ներկայացվում:

    Ես իրավունք չունե՞մ օրինակ Ռոբերտ Դե Նիրոից լավ դերասանական խաղ ակնկալել անկախ նրանից, թե ինչ ոճի ֆիլմում ա նա նկարահանվում:
    Ես իրավունք չունե՞մ օրինակ Pink Floyd-ից շատ բարձրորակ երաժշտություն ակնկալել:
    Ես իրավունք չունե՞մ ինչ-որ մի Մայքլ Բեյի հանած ֆիլմում լավ սպեցէֆեկտներ ու բարձր դիտարժանության մակարդակ ակնկալեմ... և այլն և այլն:
    Ինձ թվում ա հաջորդ հարցը ակնհայտ ա՝ ես իրավունք չունե՞մ Ջեյմս Կամերոնից խորը, լուրջ ֆիլմ ակնկալեմ, որի մեջ բացի վիզուալ գեղեցկությունից այլ բաներ էլ լինեն Անկախ ժանրից: Եթե կատակերգություն չի իհարկե
    Քո իրավունքն է: Ոչ ոք քեզ չի ստիպում հավանել որևէ ֆիլմ: Բայց ընդունիր, որ «լավ դերասանական խաղը», «բարձրորակ երաժշտությունն» ու «խորը, լուրջ ֆիլմը» շատ հեղեղուկ հասկացություններ են: Դու նաև իրավունք ունես փողոցում հանդիպած առաջին իսկ մարդուց պահանջելու, որ քեզ միլիոն եվրո տա, բայց եթե չտա, էդ մարդուն «քձիբ» չպիտի ասես: Հիշեցնեմ, որ մենք հիմա ֆիլմը քննարկում ենք as is, այսինքն՝ որպես ավարտուն գործ, և բողոքները կամ դժգոհությունները ոչ մի բան էլ չեն փոխի: Ու եթե դու վիզուալ գեղեցկությունից բացի ուրիշ բան չես տեսել, դա կարող է նշանակել հետևյալները.
    1. Այնտեղ վիզուալ գեղեցկությունից բացի ուրիշ բան չկար
    2. Կար, բայց դու չես կարողացել տեսնել
    3. Կար, բայց մեկ ուրիշի համար. քեզ համար դա գեղեցկություն չէր
    Ցանկացած դեպքում բողոքելդ կամ քննադատելդ անիմաստ է: Հավանել-չհավանելը խիստ սուբյեկտիվ կատեգորիա է. դու կարող ես չհավանել, բայց մի՛ փորձիր ուրիշին համոզել, որ ինքը սխալ է հավանել:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (10.01.2010), Hripsimee (07.01.2010), LoK® (07.01.2010), Ribelle (09.01.2010), Աթեիստ (07.01.2010), Նաիրուհի (14.10.2011), Ուլուանա (08.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Avatar: The Game (PC)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 02.03.2010, 19:47
  2. Avatar VFX breakdowns from Weta
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.02.2010, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •