User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Ավատար / Avatar (2009)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում LoK®-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան 162 րոպեա ֆիլմը, ըստ IMDB-ի, 200+ ոնց ես հաշվել?
    : Ես երկուս ու քառասունը 200 րոպե էի հաշվել h:

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    «Տերմինատոր», «Տերմինատոր-2», «Օտարը», «Օտարները», «Անդունդ». Այս ֆիլմերով Կեմերոնը իմ համար դարձել էր հեքիաթի պապիկ: Ռեժիսյոր ասելիս պատկերացնում էի միայն ու միայն Կեմերոնին: Կեմերոնի տաղանդոը միայն կարող էի համեմատել Սպիսլբերգ-ի հետ, իր «Լանգոլյերները» ֆիլմով: Վերջին 20 տարիներին դիտած կուլտային ֆիլմերից միայն «Մատրիցան» էր, որ Կեմերոնի գործը չէր: Մնացած բոլորը նրա ձեռքի գործենր էին: «Լանգոլյերները» առանձին կատեգորիայի ֆիլմ է, այն համեմատությն մեջ չի ոչ մի ֆիմլի հետ: Գուցե միայն մատրիցայի, բայց ֆիլմի պրոֆիլը թույլ չի տալիս այդպիսի համեմատություն անել:

    «Տիտանիկ» -ից հետո Կեմերոնը աչքիցս էնքան էր ընկել, որ չէի ուզում հավատալ, որ «Տիտանիկ»-ի պես հիմարագույն ֆիլմը կարող է կեմերոնի գործը լինել:

    Բայց «Ավատար» -ը հետ բերեց կորած հեքիաթ պապիկին: Անգնահատելի գործ՝ զուտ Կեմերոնական ֆանտաստիկա, հեքիաթ բոլորի համար, ինչպես միշտ հոքեբանական կշիռ ու ազդեցություն ունեցող սցենարով:

    100 հնարավորից 110 բալ:
    «Օտարը», ի դեպ, Ռիդլի Սքոթն է նկարել : Իսկ «Լանգոլիերների» (եթե բազմասերիանոց հեռուստատեսայինի հետ ես) ռեժիսյորն է ոմն Թոմ Հոլանդ, ով կարծես թե ուրիշ ոչ մի բանով աչքի չի ընկել: Բայց եթե հաշվենք ութսունականներին ու հետո ստեղծված պաշտամունքայինները, «Աստղային պատերազմները» չենք կարող մոռանալ, չէ՞: Իսկ էդ արդեն Լուկաս պապիկն ա ստեղծել (հա գիտեմ, 70-ականների վերջ, 80-ականների սկիզբ ): Փոքր ժամանակ ինձ համար Ինդիանա Ջոնսն էլ էր դեմք (հիմա էլ): Ալ Պաչինոյի «Սպիով դեմքն» էլ պակասը չի: Չէ, ահագին կան:

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դէ տերմինատորները կուլտային ֆիլմեր են:
    2000-ականներին այդպիսի ֆիլմեր չեն նկարահավնել: Բացառությամբ մատրիցայից:
    Չեմ կարծում, որ ավատարը կուլտային ֆիլմ կդառնա:
    Դե, կարծես թե «Ավատարը» ուզում են եռերգություն դարձնել : Կապրենք-կտեսնենք: Բայց որ «Մատրիցային» չի հասնի, չեմ կասկածում: Ոչ էլ «Մատանիների տիրակալին»: Առաջինը գրավում էր իր նոր լինելով ու նաև՝ բավականին խորը փիլիսոփայությամբ (ինչ ուզում եք՝ ասեք), իսկ երկրորդը վերջին հարյուրամյակի լավագուն գրքերից մեկի արժանի էկրանավորումն էր ու իմ տեսած լավագույն ֆենտզին: Առաջինն ուղղված էր techie-ներին ու վիրտուալ ֆանտաստիկայի սիրահարներին, երկրորդը՝ fantasy-ի ու ուղղակի Թոլքինի բազմամիլիոնանոց երկրպագուների բանակին: «Ավատարն» էս ամենը չունի, կամ բոլորից էլ ունի, բայց՝ խառը-խուռը ու ավելի քիչ: Համ նալին է խփում, համ՝ մեխին, պատկերավոր ասած: Ամեն դեպքում՝ քանի դեռ լիարժեք եռաչափը չեմ տեսել, վերջնական գնահատական տալուց կխուսափեմ. իսկ էդ տեսնելը մոտ ապագայում ինձ հաստատ չի սպառնում :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 07.01.2010, 00:15:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.01.2010), Chilly (07.01.2010), Enigmatic (07.01.2010), LoK® (07.01.2010), Tyler (07.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Avatar: The Game (PC)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 02.03.2010, 19:47
  2. Avatar VFX breakdowns from Weta
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.02.2010, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •