Երեկոյան սեանսին գնացի: Հիմա մանրամասն չեմ գրի, ուղղակի նշեմ, որ մեծ էկրանին վերջին անգամ «Մատանիների տիրակալն» էի այսքան... այսքան լավ նայել (հետաքրքրությամբ, կլանված, ուշադիր և ուրիշ մակբայներ չեմ ուզում գործածել): Մի քանի բնորոշ բան ուղղակի գրեմ. նախ՝ ոչ մի ավելորդ կադր ֆիլմում չկար: Նույն «2012»-ը, օրինակ, ինձ վրա արհեստականորեն ձգձգված ֆիլմի տպավորություն թողեց, իսկ սա՝ ոչ. «Ավատարի» բոլոր 200+ րոպեները տեղին են: Զգացվում է ռեժիսյորի վարպետությունը. դե Կեմերոնը Հոլիվուդի ամենափորձառու մարդկանցից է: Ապա՝ ֆիլմը անկրկնելիորեն գեղեցիկ է. մաքուր, հրաշալիորեն գեղեցիկ: Ըստ էության՝ ամեն ինչ կառուցված էր ստանդարտ հնարքների, բազմաթիվ անգամներ արդեն փորձարկված ու հաստատված մեթոդների վրա, ու ֆիլմում արծարծվող յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր գաղափար արդեն այս կամ այն տեսքով եղել է բազում ուրիշ կինոնկարներում... Բայց այդ ամենը մեծագույն վարպետությամբ էր միահյուսված, փայլուն կերպով՝ իրականացված, ու ֆիլմի ամբողջ տևողության ընթացքում ոչ մի անգամ կեղծիք չես զգում: Երևում է, որ ահռելի աշխատանք է կատարված: Գրեթե բոլորի ներսում էլ մի քանի նույն նուրբ լարերը կան, որոնց դիպչելով՝ կարելի է հասնել պահանջված արդյունքին, ու Կեմերոնը դրանք գտել է: Խոհափիլիսոփայական կաճառոտ ու անդնդախոր արտհաուսների սիրահարներին, ասենք, խորհուրդ կտայի ֆիլմը խիստ նրբանկատորեն շրջանցել. այն շատ ավելի հոլիվուդ է, քան՝ նիկելոդեոն: Սակայն սա լավագույն հոլիվուդն է, որ այսօր կա:
Ստերեո տարբերակը գնահատելու հնարավորություն, ցավոք, չունենք: Բայց «տափակ էկրանն» էլ է բավական՝ գուշակելու համար, որ այս տարվա «Օսկարի» ժամանակ առնվազն վեց-յոթ անգամ հնչելու է «Ավատար» բառը:




): Մի քանի բնորոշ բան ուղղակի գրեմ. նախ՝ ոչ մի ավելորդ կադր ֆիլմում չկար: Նույն «2012»-ը, օրինակ, ինձ վրա արհեստականորեն ձգձգված ֆիլմի տպավորություն թողեց, իսկ սա՝ ոչ. «Ավատարի» բոլոր 200+ րոպեները տեղին են: Զգացվում է ռեժիսյորի վարպետությունը. դե Կեմերոնը Հոլիվուդի ամենափորձառու մարդկանցից է: Ապա՝ ֆիլմը անկրկնելիորեն գեղեցիկ է. մաքուր, հրաշալիորեն գեղեցիկ: Ըստ էության՝ ամեն ինչ կառուցված էր ստանդարտ հնարքների, բազմաթիվ անգամներ արդեն փորձարկված ու հաստատված մեթոդների վրա, ու ֆիլմում արծարծվող յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր գաղափար արդեն այս կամ այն տեսքով եղել է բազում ուրիշ կինոնկարներում... Բայց այդ ամենը մեծագույն վարպետությամբ էր միահյուսված, փայլուն կերպով՝ իրականացված, ու ֆիլմի ամբողջ տևողության ընթացքում ոչ մի անգամ կեղծիք չես զգում: Երևում է, որ ահռելի աշխատանք է կատարված: Գրեթե բոլորի ներսում էլ մի քանի նույն նուրբ լարերը կան, որոնց դիպչելով՝ կարելի է հասնել պահանջված արդյունքին, ու Կեմերոնը դրանք գտել է: Խոհափիլիսոփայական կաճառոտ ու անդնդախոր արտհաուսների սիրահարներին, ասենք, խորհուրդ կտայի ֆիլմը խիստ նրբանկատորեն շրջանցել. այն շատ ավելի հոլիվուդ է, քան՝ նիկելոդեոն: Սակայն սա լավագույն հոլիվուդն է, որ այսօր կա:
Մեջբերել
Էջանիշներ