ես արդեն նայել եմ, ու արդեն վերևում երկու տեղ ասել եմ իմ կարծիքը

, որը չի փոխվում
իմիջայլոց երևի այս ամիս գնամ մի հատ էլ նայեմ, շատ կադրեր կա, որ չեմ հասցրել ընկալել

ինչ վերաբերվում ա էֆեկտներին, ապա առաջին էֆեկտային հարվածից հետո դրանք տեղափոխվում են երկրորդ պլան, ու քեզ սկսում է "տանել" ֆիլմի սյուժեն ու այդ սյուժեի էկրանավորումը:
Նաև ասեմ, որ ես դեռ ոչ մի այսպիսի հոլիվուդյան ֆիլմ չեմ տեսել, որտեղ այդքան անթաքույց քֆրտվում է զինվորականություն ու ադմինիստրացիան: ուղղակի քֆրտվում է: Ֆիլմի ընթացքում դիտողների մոտ անգամ անտանելի գեշության անասնակերպերը ավելի գրավիչ են ընկալվում, քան անդ երկու "դասակարգը" միասին վերցրած: Միայն գիտնականները մնում են իրենց բարձրության վրա, ու այս անգամ ոչ թե "անպաշտպան ու անլեզու" արարածներ են, այլ ռեալ "կռվող" ու պատվով ռազմի դաշտում զոհվողներ…
միայն հարգանք է առաջացնում:
Հասկացեք, որ այսպիսի ֆիլմով շատ երեխաներ կարող է կանգնել նորմալ, մարդկային, կրթական ուղղու վրա: Սա նաև մեծ դաստիրակչական նշանակություն ունեցող ֆիլմ է, մանավանդ հենց հիմա, այս թվին:
Էջանիշներ