User Tag List

Էջ 1 25-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Ավատար / Avatar (2009)

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավատար / Avatar




    ԱՄՆ 2009

    Ռեժիսյոր՝ Ջեյմս Կեմերոն
    Սցենարիստ՝ Ջեյմս Կեմերոն
    Դերերում՝ Սեմ Ուորթինգտոն, Սթիվեն Լենգ, Զոե Սալդանա, Սիգուրնի Ուիվեր, Միշել Ռոդրիգես, Սի-Սի-Էյջ Փաունդեր, Ջովաննի Ռիբիզի, Ջոել Մուր, Դիլիպ Ռաո, Լազ Ալոնսո, Ուես Սթադի և ուրիշներ
    IMDb-ի գնահատականը՝ 8.8/10 (89,584 ձայն)
    Ֆիլմի բյուջեն՝ $230 000 000
    Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $726 612 776
    Ժանրը՝ ֆանտաստիկ, մարտաֆիլմ, թրիլլեր
    Պաշտոնական սայթը՝ http://www.avatarmovie.com/


    2154 թվական: Ջեյք Սալլին հաշմանդամի հիվանդասայլակին գամված նախկին ծովային հետևակ է: Սակայն կամքի ուժի ու գործելու անհագ ցանկության շնորհիվ նա կարողանում է բարեհաջող կերպով անցնել հատուկ ընտրության միջով ու մեկնել Պանդորա՝ Երկրին ամենամոտիկ մոլորակը, որի վրա բանական կյանք կա: Արդեն մի քանի տարի է, ինչ մարդկությունը Պանդորայի վրա հայտնաբերել է մի հազվագյուտ հանքանյութ, որը թույլ կտա լուծել Երկրի էներգետիկ ճգնաժամը: Եվ քանի որ Պանդորայի մթնոլորտը խիստ թունավոր է մարդկանց համար, նախագծվում ու մեկնարկում է «Ավատար» ծրագիրը, որի շնորհիվ օպերատորի գիտակցությունը միանում է հեռակառավարվող կենսաբանական մարմնին՝ նրա ավատարին, որն ընդունակ է դիմանալու օտար մոլորակի դաժան կլիմային:Ասես վերածնվելով ավատարի տեսքով՝ Ջեյքը հատուկ հանձնարարություն է ստանում. թափանցել բնիկ Նա-վի ցեղի մեջ, որը մոլորակի վրա հանքափորային աշխատանքներին խոչնդոտող հիմնական հանգամանքն է: Թափանցել՝ բնավ էլ ոչ խաղաղ նպատակներով…



    «Ավատարը» կարելի կլիներ Կեմերոնի կարապի երգը համարել, եթե հենց ինքը՝ մաեստրոն իր ստեղծագործությունը չդիտարկեր որպես ինչ-որ նոր փուլի սկիզբ: Դեռևս նկարահանումների սկսվելուց առաջ նա հասկացել էր, որ ֆիլմը չպետք է լինի իր պրոֆեսիոնալ վերելքի հերթական աստիճանը, այլ պետք է դառնա իսկական Իրադարձություն: Իրադարձություն, որ բծախնդիր հանդիսատեսին կմատուցեր ռեժիսյորի հարուստ երևակայության պտուղը՝ զարմանալի ու գեղեցիկ մի ողջ աշխարհ: Սցենարի առաջին տարբերակը Կեմերոնը գրել էր դեռ 15 տարի առաջ, սակայն այն ժամանակ գոյություն ունեցող տեխնոլոգիաները պարզապես թույլ չէին տալիս ռեժիսյորին պատշաճ կերպով իրականացնել իր գաղափարները: Մի քանի տարի անց՝ 1999-ին, ֆիլմի նկարահանման համար պահանջվող մոտավոր գումարն ավելի որոշակի գնահատական ստացավ, բայց ոչ մի կինոընկերություն այդպես էլ չհամարձակվեց տրամադրել պահանջվող 400 միլիոն դոլարը: Կեմերոնին այլևս ոչինչ չէր մնում, քան զինվել համբերությամբ ու սպասել: Կինոնկարի ստեղծման աշխատանքները վերսկսվեցին միայն հինգ տարի անց և շարունակվեցին ևս հինգ տարի: Փոխարենը՝ այսօր մենք կարող ենք վայելել, թերևս, ժամանակակից կինեմատոգրաֆիայի ամենատեխնոլոգիական ֆիլմը:



    Կեմորոնը, հիրավի, տիտանական աշխատանք է կատարել՝ մշակելով ու նկարահանման հրապարակում կիրառելով մի շարք հեղափոխախան գաղափարներ: Նախ և առաջ՝ նրա մտածածի ու պատկերացրածի իրականացման համար հարկավոր էր լիովին «թվայնացնել» դերասաններին: Այս հնարքի օգտագործման օրինակներ մինչ այսօր կարող էինք դիտել, օրինակ, հոլիվուդյան մեկ ուրիշ ավանգարդիստի՝ Ռոբերտ Զեմեկիսի աշխատանքներում («Բևեռային էքսպրես», «Բեովուլֆ»): Սակայն Կեմերոնը performance capture տեխնոլոգիան հասցրեց որակական նոր մակարդակի: Նկարահանումների ժամանակ դերասաններից յուրաքանչյուրին «զինում» էին նոր տեսակի դիմային ցուցիչներով, որոնց հաղորդած տվյալները գրանցում էր հենց այդ դերասանների գլխին ամրացված հատուկ տեսախցիկը: Բացի չափումների առավել մեծ ճշտություն ունենալուց՝ այդ տեսախցիկները «սովորել» էին նաև գրանցել աչքերի շարժումը, ինչը թվայնացված մոդելին ազատում էր դրանց հիմնական խնդրից՝ անբնականությունից: Երկրորդը. նկարահանումների ընթացքում Կեմերոնը փորձարկեց ու հաջողությամբ կիրառեց «Վիրտուալ տեսախցիկ» կոչվող իր ֆիրմային նոու-հաուն, որի օգնությամբ օպերատորը տեսախցիկի միջով նայում է իսկական դերասաններին, բայց տեսնում է նրանց համակարգչային պրոտոտիպները, և այդ ամենը՝ իրական ժամանակում և իրական միջավայրում:



    Երրորդ. ռեժիսյորն անձամբ (Վինս Պեյսի հետ համատեղ) մշակեց լրիվ նոր տեսակի ստերեո տեսախցիկներ, որոնց շնորհիվ հնարավորություն ստացավ նկարելու այնպիսի ծավալուն-եռաչափ տեսարաններ, որոնք այսօր անհասանելի են ցանկացած ուրիշ տեխնոլոգիայի համար: 2009 թվի օգոստոսի 21-ին ամբողջ աշխարհում կինոլրագրողների ու քննադատների համար ցուցադրվեց «Ավատարի» 15 րոպեանոց մի հատված, ընդ որում՝ հենց 3D ֆորմատով: Այդ աննախադեպ ակցիայի արձագանքները բազմաթիվ ու բազմազան էին, սակայն դրանց բոլորին միավորում էր մեկ ընդհանուր բնորոշ գիծ՝ շարքային հանդիսատեսի անկեղծ հիացմունքը Կեմերոնի հեղինակած ստերեո-էֆեկտների նկատմամբ: Այս կարծիքը հաստատել կամ ժխտել մենք, անշուշտ, հիմա չենք կարող. ասենք միայն, որ «հեղափոխություն» ու «ճեղքում» բառերն այս համատեքստում ամենաշատն են հնչել: Մաեստրոյի սերը 3D-ի հանդեպ ընդհանրապես արժանի է ամենաբարձր գովեստների: Կեմերոնն անգամ համաձայնեց կես տարով հետաձգել ֆիլմի պրեմիերան, որպեսզի աշխարհով մեկ ևս չորսուկես հազար կինոթատրոններ իրնեց դահլիճները համալրեն ստերեո-սարքավորումներով: Ժամանակին համր կինոն իր տեղը զիջեց հնչյունային կինոյին. հնարավոր է, որ այսօր մենք դառնում ենք իրական եռաչափ կինեմատոգրաֆի ծնունդի վկաները: Համենայն դեպս՝ Կեմերոնը խոստացել է, որ եթե «Ավատարը» շահույթները ծածկեն ֆիլմի բյուջեն, ապա ինքը ֆիլմը կվերածի եռերգության:



    Տեխնոլոգիաներն, անշուշտ, լավ բան են: Բոլոր վերոհիշյալ նորարարությունները կարող էին հեշտ ու հանգիստ այս ֆիլմը վերածել հերթական «eye candy»-ի, եթե ռեժիսյորի աթոռը զբաղեցրած լիներ ուրիշ մեկը: Բայց «Ավատարը» գրավում է ոչ միայն իր պատկերով, այլ նաև բովանդակությամբ: Կինոնկարի գաղափարական ֆոնն առավել մոտ է արևմտյան մենթալիտետին, քանի որ հանդիսատեղի ենթագիտակցության մեջ արթնացնում է Ամերիկայի նվաճման հին, բայց ոչ այնքան բարի ժամանակները: Տեխնոլոգիապես ավելի թույլ աբորիգենների դանդաղ, բայց անդառնալի բնաջնջումը, ցավոք սրտի, միշտ էլ եղել է մարդկային ցեղի բնորոշ հատկանիշը: Եվ ժամանակին բազմաթիվ անվանի ռեժիսյորներ առանց վարանելու անդրադարձել են այս թեմային. նշենք, օրինակ, Սփիլբերգի «Ամիստադը», Կոստների «Գայլերի հետ պարողը» և այլն: Կեմերոնն, իր հերթին, ոչ թե պարզապես թարմացնում է այս գաղափարը, այլ ցույց է տալիս, թե ինչի կարող է վերածվել այն ապագայում: Եվ թեկուզ հնդկացիներին փոխարինել են սրականջ աբորիգենները, իսկ ոսկին իր տեղը զիջել է այլմոլորակային միներալ Ունոբտանիումին, ֆիլմի առանցքային միտքը նույնն է. ոչնչացման ուղին անխուսափելիորեն ավարտվում է փակուղով, անկախ քաղաքակրթության տեխնոլոգիական զարգացման աստիճանից ու ռազմական հզորությունից:



    Ասենք՝ «Ավատարում» գաղափարը չի ճնշում բովանդակությանը, այլ պարզապես իմաստով է հագեցնում ֆիլմը, ստիպում է մտածել: Կեմերոնի հիմնական նպատակն է եղել հանդիսատեսին գլխովին սուզել իր ստեղծած ֆանտաստիկ աշխարհի մեջ, որը միաժամանակ և՛ անհավատալի է, և՛՝ այնքա՜ն բնական, որ ասես՝ երազի ու իրականության մի զարմանալի կոկտեյլ լինի: Ռեժիսյորը նաև օգտագործել է «քաղաքակրթությունների կոնտրաստի» հնարքը: Մի կողմում ապագայի տեխնոգեն մարդկությունն է, որը հիմնավորապես ոչնչացրել է Երկրի ռեսուրսները, փակվել է մետաղե, ապակյա ու բետոնե պատերի մեջ և մոռացել է սեփական բնույթը: Մյուս կողմում Պանդորայի կուսական աշխարհն է, որ բնակեցված է հոգատար, խելացի ու հպարտ էակներով, ովքեր թույլ չեն տալիս սեփական արատներին գերիշխել առողջ բանականության վրա: Հենց սա է պատճառը, որ Պանդորան այդպիսի ցնցող ու արբեցուցիչ ազդեցություն է ունենում մարդկության… ու հանդիսատեսի վրա: Արտասահմանյան կինոսիրողներն արդեն կարողացել են գնահատել «Ավատարը». շուտով այդ հնարավորությունը կունենա նաև հայ հանդիսատեսը: Այնպես որ՝ եթե «կինո» բառը ձեզ համար հնչյունների անիմաստ կույտ չէ, կինոթատրոն այցելել-չայցելելու հարցը ձեր չպետք է անհանգստացնի: Երաշխավորում ենք՝ միանշանակ:



    Հետաքրքիր փաստ: Ֆիլմի 40%-ը իրական կադրեր են, իսկ 60%-ը՝ համակարգչային ֆոտոռեալիստիկ գրաֆիկա:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 06.09.2010, 18:09:
    DIXI
    carpe noctem

  2. #2
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ավատար / Avatar (2009)



    Ով է նայել այս ֆիլմը,ինչ կարծիք է ստեղծվել
    Toki wa kane nari.
    Время - деньги

  3. #3
    Լոկորդիլոս LoK®-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    Մոնիտորի դիմաց
    Տարիք
    39
    Գրառումներ
    507
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Դեռ չեմ նայել: Հուսով եմ որ Կինո Մոսկվան գոնե էս մեկը չի անտեսի ու կբերի: Անհամբեր սպասում եմ
    Իսկ եթե հանկարծ չբերեց, էկրանկա հաստատ չեմ նայի, կսպասեմ մինչև HD լինի:
    Սպեցէֆեկտների առումով համոզված եմ որ լավն ա լինելու, մնացածն էլ նայելուց հետո կերևա
    body.location = "bed";
    body.position = "horizontal";
    body.overlay = "blanket";
    head.eyes.state = "closed";
    head.brain.do_sleep();

  4. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2009
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Ֆիլմը շատ լավն է լինեոլու, անգամ RottenTomatoes-ըն է դրական գնահատական տվել, վիկիի էջում կարող եք նայել: Մեկ խոսքով համոզված եմ, որ լինելու է էս տասնամյակի լավագույն ֆիլմը

  5. #5
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Սպեցէֆեկտները հիանալի են,այդպես են խոսում,բայց չգիտեմ սպասեմ կինոթատրոնին,թե քաշեմ,սակայն հիմա դեռ camrip որակի է,ինչ եք կարծում լավ որակով երբ կկարողանանք բեռնել
    Toki wa kane nari.
    Время - деньги

  6. #6
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2009
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    լավ որակի կակ մինիմում մի չորս ամիս ստիպված կլինես սպասես կարծում եմ

  7. #7
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Գժանոց ա, բառերով բացատրել չի լինի, պիտի նայվի:
    Чеширский КотЭ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (18.01.2013)

  9. #8
    Who is John Galt Starkiller-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.12.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    100% սպասելւ եմ կինոթատրոնում նաեյմ, ես կինոն մենակ տենց ա կարելի նայել ,
    ու մեկ ել ապսոս որ չունենք imax 3d կինոթատրոն :

  10. #9
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Կինոմոսկվայում կնայեմ


  11. #10
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Pagan_Angel-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմը շատ լավն է լինեոլու, անգամ RottenTomatoes-ըն է դրական գնահատական տվել, վիկիի էջում կարող եք նայել: Մեկ խոսքով համոզված եմ, որ լինելու է էս տասնամյակի լավագույն ֆիլմը
    Չեմ կարծում

    Ի դեպ, Քեմերոննա նկարել: ՈՒ ինչքան հասկացա ամենաթանկ ֆիլմնա


  12. #11
    masiviliano masivec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2008
    Հասցե
    Մասիվ: 1-ին Մասիվ
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,410
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով է նայել այս ֆիլմը,ինչ կարծիք է ստեղծվել
    Ոչ մեկ էլ չի նայել Պրեմիեռան ամսի 17-ին ա
    Հա վայ էսօր ամսի 19-ն ա արդեն
    Վերջին խմբագրող՝ masivec: 19.12.2009, 19:18:
    Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ
    Աստված պահպանի Մասիվցիքին
    Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ

  13. #12
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Շա՜տ եմ ուզում նայել էս կինոն...տենաս երբ կգա Մոսկվա կ/թ

  14. #13
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Շա՜տ եմ ուզում նայել էս կինոն...տենաս երբ կգա Մոսկվա կ/թ
    Ինձ թվումա էս շաբաթվանից ցույց կտան


  15. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվումա էս շաբաթվանից ցույց կտան
    Ինչ որ բան գիտես

  16. #15
    Լոկորդիլոս LoK®-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    Մոնիտորի դիմաց
    Տարիք
    39
    Գրառումներ
    507
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Avatar (2009)

    21-ին ու 22-ին չկա: Հուսով սպասենք, բայց ինձ թվում ա որ հունվարին նոր կբերեն
    body.location = "bed";
    body.position = "horizontal";
    body.overlay = "blanket";
    head.eyes.state = "closed";
    head.brain.do_sleep();

Էջ 1 25-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Avatar: The Game (PC)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 02.03.2010, 19:47
  2. Avatar VFX breakdowns from Weta
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.02.2010, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •