Ես ասում էի մենակ էն մարդկանց մասին, ում կինոն կարող է դուր գալ: Բուն կինոն, այլ ոչ թե նրանում կիրառված տեխնոլոգիան:
Համաձայն եմ, ես էլ եմ տենց: Եթե իմ սիրած դերասաններից մեկը կինոյում կա, անպայման կնայեմ: Ուրիշ հարց ա, կինոն (այլ ոչ թե դերասանի խաղը) դուր կգա թե չէ: Անձամբ ինձ Ավատարը հետաքրքրեց մենակ նրա համար, որ ռեժիսորը Կամերոնն էր, որին ես շատ հարգում եմ ու իր նախկին ֆիլմերը շատ դուրս գալիս են: Մեկ էլ նոր 3D-ի համար կուզենայի նայեի անկախ ռեժիսորից, բայց քանի որ ստեղ չկա...Նշեմ ևս մի ֆիլմ դիտելու պատճառ։ Ռեժիսորի կամ դերասանի անունը տիտրերում։ Ես պատրաստվում եմ դիտել «Տերմինատոր 4» ոչ թե սպասում եմ ինչ որ լուրջ ֆիլմ, այլ որովհետև այնտեղ խաղում է Կրիստիան Բեյլը։ Ընդ որում ես հասկանում եմ, որ եթե ֆիլմը շատ վատը եղավ, դերասանը ինչքան էլ ճղվի, չի կարողանա նորմալ խաղ ցույց տալ, բայց միայն նրա ներկայությունը հերիք է, որ ես ուզենամ դիտել ֆիլմը։
Դե ես կարող էի մի 15 կատեգորիայի մարդ թվարկել՝ Սիգուիրնի Ուիվերի տաղանդի սիրահարներ, Ջեյմս Կամերոնի ֆանատներ, այլ մոլորակների մասին պատմությունների սիրահարներ, կանաչ բնության սիրահարներին և այլն և այլն: Բայց էդքան մանրանալու ոչ իմաստ կար, ոչ ժամանակ
Բայց ես Տիտանիկի կամ Տերմինատորի սիրահարների հասցեին մի բառ ասել ե՞մ: Խոսքս վերաբերվում էր միայն ու միայն Ավատարին:հ.գ. Կինոն չեմ նայել, Կամերոնի ոչ մի ֆիլմ չեմ սիրում, կարծես թե, համենայն դեպս այս պահին որ կինոն հիշեցի, թեև կլանված նայել եմ, բայց չեմ սիրել: Բայց երբեք ինձ թույլ չէի տա Տիտանիկի կամ Տերմինատորի սիրահարներին այսպես դասակարգել:
Էջանիշներ