Tyler-ի խոսքերից
Բայց լիքը ընդհանուր բան ունեն: Ու ընդեղ թեման ավելի լավ էր մատուցված, ոչ միայն մանուկներին դուր գալու համար

Չեմ կարծում, որ «Ավատարը» հավանողները (էդ թվում՝ էս թեմայում գրողները) բոլորը մանուկներ են, ու չեմ կարծում, որ քո կողմից մանուկ համարվելը բոլորին դուր կգա, լրիվ հակառակը: Թեման փակեցինք:
Tyler-ի խոսքերից
1,«Շինդլերի ցուցակի», «Շարքային Ռայանի» ապագա ռեժիսոր: Այսինքն 1993 թվին Սփիլբերգը հիմնականում հայտնի էր արկածային՝ Ինդիանա Ջոնսի նման ֆիլմերով: Բացառություն ա կազմում մենակ Империя Солнца-ն:
Եթե «Յուրայանի» փոխարեն վերջին «Ինդիանա Ջոնսը» գրեի, ինչ-որ բան կփոխվե՞ր: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մեջբերում եմ քո գրածը.
Tyler-ի խոսքերից
Նշված ֆիլմերից ո՞ր մեկի ռեժիսորն ա
իր կյանքում նենց շեդեվրներ հանել, ոնց որ Կամերոնը

Ապա.
Tyler-ի խոսքերից
5/10: Առաջին գրառման մեջ տենց էլ գրել էի: Մաքսիմում 6: 3/10 միայն հաշվի առնելով թե
ինչը՝ ինչպես ա ներկայացվում:
Ես իրավունք չունե՞մ օրինակ Ռոբերտ Դե Նիրոից լավ դերասանական խաղ ակնկալել
անկախ նրանից, թե ինչ ոճի ֆիլմում ա նա նկարահանվում:
Ես իրավունք չունե՞մ օրինակ Pink Floyd-ից շատ բարձրորակ երաժշտություն ակնկալել:
Ես իրավունք չունե՞մ ինչ-որ մի Մայքլ Բեյի հանած ֆիլմում լավ սպեցէֆեկտներ ու բարձր դիտարժանության մակարդակ ակնկալեմ... և այլն և այլն:
Ինձ թվում ա հաջորդ հարցը ակնհայտ ա՝ ես իրավունք չունե՞մ Ջեյմս Կամերոնից խորը, լուրջ ֆիլմ ակնկալեմ, որի մեջ բացի վիզուալ գեղեցկությունից այլ բաներ էլ լինեն

Անկախ ժանրից: Եթե կատակերգություն չի իհարկե

Քո իրավունքն է: Ոչ ոք քեզ չի ստիպում հավանել որևէ ֆիլմ: Բայց ընդունիր, որ «լավ դերասանական խաղը», «բարձրորակ երաժշտությունն» ու «խորը, լուրջ ֆիլմը» շատ հեղեղուկ հասկացություններ են: Դու նաև իրավունք ունես փողոցում հանդիպած առաջին իսկ մարդուց պահանջելու, որ քեզ միլիոն եվրո տա, բայց եթե չտա, էդ մարդուն «քձիբ» չպիտի ասես: Հիշեցնեմ, որ մենք հիմա ֆիլմը քննարկում ենք as is, այսինքն՝ որպես ավարտուն գործ, և բողոքները կամ դժգոհությունները ոչ մի բան էլ չեն փոխի: Ու եթե դու վիզուալ գեղեցկությունից բացի ուրիշ բան չես տեսել, դա կարող է նշանակել հետևյալները.
1. Այնտեղ վիզուալ գեղեցկությունից բացի ուրիշ բան չկար
2. Կար, բայց դու չես կարողացել տեսնել
3. Կար, բայց մեկ ուրիշի համար. քեզ համար դա գեղեցկություն չէր
Ցանկացած դեպքում բողոքելդ կամ քննադատելդ անիմաստ է: Հավանել-չհավանելը խիստ սուբյեկտիվ կատեգորիա է. դու կարող ես չհավանել, բայց մի՛ փորձիր ուրիշին համոզել, որ ինքը սխալ է հավանել:
Էջանիշներ