Բարև, կրկին գրում եմ քեզ մի նամակ, քանզի այսպիսով եմ միջումս առաջացած հրդեհը մարում: Ասես քեզ հետ հոգևոր շփման մի բան է առաջանում ինձ մոտ: Իմ սեր, կարոտում եմ քեզ անչափ, դու ինձ վարակել ես սիրո մեծ տենդով: Որքան շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ ուղարկեց քեզ նման բացառիկ մաքրության տեր արարած: Դու ինձ համար մեկն ես ողջ աշխարհում, ավելի հմայիչ մեկին չէր կարող պատկերացնել իմ վառ երևակայությունը: Ողջ օրը միայն ու միայն դու ես մտքերիս մեջ: Ես գնալով վերադառնում եմ պատանեկության հրաշք տարիքին և օրեցօր դառնում եմ ավելի օտար տարբեր պայմանականությունների հանդեպ, ավելի եմ հեռանում անվստահությունից, երջանկություն գտնում հասարակ հեքիաթների աշխարհում: Պարզեցման ձգտող իմ բնազդի մեջ ամենատարօրինակը այն է, որ որքան ուզում եմ ազատվել սիրո կապանքներից` փնտրելով հոգեկան հանգստություն, որքան վճռական եմ հաղթահարում պայմանականությունները` ենթարկվելով ազատ տարրերքին, այնքան ավելի հուզիչ է դառնում իմ աներևակայելի ձգտումը դեպի քեզ, ավելի անմիջական` վերաբերմունքը քո նկատմամբ: Բայց իմ կարծիքով եթե դեպքերն այսպես զարգանան պարբերաբար, իմ գոյության մինչև վերջին պահը ես այդպես էլ չեմ իմանանա, որ ճակատագիրը օժտել է ինձ ներքին անդորրս խռովվելու, ամենօրյա տարրերային աղետ հիշեցնող ուժով: Ամեն անգամ քեզ հիշելիս իմ մեջ հուսահատության հասնող շփոթմունք է առաջանում: Վերջին անգամ, երբ քեզ տեսա, ցնորվեցի: Քեզնից անհանգստության շունչ էր արձակվում, տառապանքի հովեր: Դրանք զգացվում էին օդում` նույնիսկ կարող եմ այն զգալ հիմա: Չեմ չափազանցնում, ես երբևիցե ապրել եմ այնպիսի հուզում, ինչպիսին զգացել եմ քո բույրը: Դու այնպիսի ընդգծված հետք ես թողել իմ ուղեղում, իսկ այդ հետքը անհնարին է շփոթել մեկ այլ բանի հետ: Հիշում եմ, այն օրվանից ինչ առաջին անգամ հանդիպեցինք, քո ներկայությունը իմ մեջ առաջացրեց ներքին կործանման անտանելի զգացողություն: Իսկ այն օրվանից, ինչ ժամանակավորապես պայման դրեցինք մեր միջև` ցանկացած միջոցով կապ չպահպանելու, ճշմարիտն ասած, ինձ համար այլևս նշանակություն չունի, թե ինչպես կանցնի առօրյաս` ինչպես կսնվեմ, երբ կքնեմ, և այլն: Երբեմն մի բան բերանս գցելու համար անկողնուց ելնում եմ գիշերվա ցանկացաց ժամին, հետո հուսահատ ման գալիս լուսնյակի ու աստղերի ներքո և այսպես շարունակ, անիմաստ ու այսձև, օրվա կարգուկանոնը խախտելով դեռևս ապրում եմ ամիսներ շարունակ, մինչև վերջապես որևէ պատահական դիպված կվերադարձնի ինձ նախկինում սահմանված կյանքին: Այն ամենը ինչ կատարվեց, ես շարունակում եմ հավատալ ու կրկնել, որ դու` Անի, իրականում մարդկային ամենաբանական էակն ես իմ տեսածներից, և ամեն րոպե ես ապացուցւում եմ ինքս ինձ:
Ես կարծես թափառում եմ մենության անապատում ու , սակայն, ուշադրություն չդարձնելով դրան աստիճանաբար հասունանաում եմ խաղաղ քնի, անկանոն սննդի ու հիշողություն չամոքող խոր լռության մեջ:
Նախկան քեզ հանդիպելը ես իսկապես կյանքից անտեղյակ, գլխումս հազար ու մի քամի լցրած երեխա էի: Ես անչափ ծածկամիտ էի, մարդախույս, հակված էի մենության, իսկ դու ձևավորեցիր ինձ նոր, բոլորովին մեկ այլ` կենսուրախ, մարդամոտ, անկեղծ բնավորություն, ինձ ներշնչեցիր կյանքի ուրախությունը, սեր արթնացրիր սրտումս և, ի վերջո, թե արտաքնապես, թե ներքուստ ինձ դարձրիր կյանքը ճիշտ ընկալող իսկական տղամարդ:
Ապրում եմ այն հույսով, որ կգա այն օրը, երբ ի վերջո քարուքանդ կլինի մեր միջև եղաց անտեսանելի այս փշալարե ցանկապատը, որ շթջապատել է ինձ ու քեզ առանձին-առանձին և չի թողնում որպեսզի դուրս գանք նրա շրջանակներից:
Առայժմ այսքանը, խնդրում եմ հիշիր, գոյություն ունի մեկը, որ երբեք չի մոռանում նրան ում հակված է սիրելու
15-05-2004
Էջանիշներ