Անիին...
Անիին...
Վերջին խմբագրող՝ Շինարար: 12.04.2010, 21:14: Պատճառ: հեղինակի խնդրանքով
Բարև Անի ջան, կարոտել եմ անչափ, չեմ պատկերացնում, թե այսօրվանից մինչև օրս ինչպես եմ դիմադրում դաժան այս հարվածին, որ տարաբախտաբար արժանացա ես: Չեմ կարող քեզ բացատրել լոկ բառերով, աննկարագրելի է: Ա՜խ, միայն դու թափանցել կարողանայիր ներքինիս մեջ և տեսնել հոգուս չարչարանքները, բացեիր կուրծքս, նայեիր սրտիս արագնթաց տրոփյուններին...
Մի հարցիդ եմ ուզում, սակայն, պատասխանել, թե ինչպես, այսկերպ, միանգամից համակրեցի ու սիրահարվեցի քեզ: Ահա այսպես, ուրեմն: Պատասխանն է` ՍԵՐ....Անակնկալների արդյունք է, պատահականություն: Ասա դու ինձ, մ՞իթե կարող ես կանխատեսել, թե կյանքի անհամար խաչուղիներում ո՞ր հանդիպումն է, որ պետք է բախտորոշ լինել քեզ համար: Եվ անհնարին է սիրել ըստ նախապես մշակած կոնսպեկտի:
<<Ահա մի աղջիկ, որը գեղեցիկ է, խելոք, առաքինի: Արժե՞, որ սիրեմ ես նրան>>: Բայց զգացմունքը ծնվում է ինքնին, ծնվում է աննկատելի՞ չէ՞ որ մարդու հայացքն ու հոգին գրավում է հենց այն, ինչ հաազատ է իր ձգտումներին, գեղեցիկի իր ըմբռմանը, իր էությանը:
Դժվար է մարդուն մեկեն ճանաչել: Բնավորության շատ գծեր բացահայտվում են ամուսնությունից հետո, համատեղ կյանքի տարիներին: Լինում են ուշ բացահայտված տարբերություններ, լինում են վեճեր, բախումներ: Բայց իմ կարծիքով նմանատիպ երևույթներ տեղի չեն ունենա, եթե կա ամենակարևորը` հոգեհարազատությունը: Միշտ էլ հնարավոր է, որ իմ ու քո մտերմության տարիներին բացահայտվի մի այսպիսի տարբերություն: Բերում եմ մի կոպիտ օրինակ, որն էլ չի բացառվում և շատ հավանական է, որ տեղի ունենա. անհնարին է պահպանել անդորրն այն ընտանիքում, որ մեկի համար երջանկության առաջին չափանիշը նյութական բարեկեցությունն է, իսկ մյուսի համար բարձր է մարդկային լինելու գլխավոր իմաստը: Այդժամ թող որ մեր հանդիպումը վերջանա դառն հիասթափությամբ ու խզումով: Գերադասում եմ մի խզված մտերմություն, քան մի քանդված ընտանիք: Այդ կարծիքին նաև դու ես, այդպես չէ՞:
Կյանքի ընկեր գտնելու հարցում ամենակարևորը հայացքների, մտածելակերպի նմանությունն է, կյանքը պարահանդես չէ, որ ուզենաս փայլել քո պարընկերոջ շուքով ու շքեղությամբ: Կյանքը ճանապարհ է, որն անցնում է ոչ միայն դալար հովիտներով, այլև դժվարանցանելի լեռներով ու կիրճերով: Այդ ճանապարհին երազանք կա ու անվերջ պայքար, կորուստներ ու երջանկության ծիածաններ: Բարի է ճանապարհը, եթե քայլում ես իսկական ընկերոջ հետ, ձեռք ձեռքի:
Գիտես ի՞նչ, շատ մադկանց եմ հարցրել, թե իրենք ինչպես են պատկերացնում գեղեցիկ մարդուն, ի՞նչն է անձնական գեղեցկության չափանիշը: Շատերն են հիմնական չափանիշ համարում արտաքին գեղեցկությունը: Ես էլ նույնիսկ, երբ դեռ բոլորովին հասուն մարդուն վայել չէի մտածում, նմանատիպ կարծիք ունեի: Դե բնական է, որ մարդուն հաճույք է պատճառում իրեն շրջապատող անձանց գեղեցիկ արտաքինը: Բայց հիմա, երբ լայն ու խորը դարձան իմ աշխարհընկալումը, ընդարձակվեց իմ գիտելիքների, հետաքրքրությունների ոլորտը, զարգացավ մարդկային արժանապատվությունս ու ինքնահաստատման ձգտումս, գալիս եմ այն համոզման, և ափսո՜ս, միշտ չէ, որ ներդաշնակ են արտաքին ու ներքին գեղեցկությունները: Գեղեցիկի չափանիշը միայն բարեձև մարմինը, կանոնավոր դիմագծերը չեն, այլ նաև զգացմունքերի, մտքերի ու ձգտումների, խոսքի ու սովորույթների գեղեցկությունը:
Անկասկած:
Արտաքին գեղեցկություն գրավում է մեկեն, անմիջաբար: Հոգու գեղեցկությունը տևական է և բացահայտվում ու գնահատվում է աստիճանաբար: Ես նաև կանացիության չափանիշ համարում եմ ոչ միայն կնոջ արտաքին նրբությունը, այլև հոգու նրբությունը: Իսկ դու՞, չ՞ես գալիս այն համոզման, որ նույն կերպ` տղամարդու այրական լինելու չափանիշը միայն հաղթ հասակն ու զորեղ ձեռքերը չեն, այլ նաև ոգու ուժը` համոզմունքների, սկզբունքների կայունությունը, արիությունն ու վճռականությունը:
Ես, օրինակ, գիտակցում եմ և բնական եմ համարում այս տարբերությունը, քանի որ աղջկա ու տղայի, կնոջ և տղամարդու այս տարբերությունները փոխադարձ հարգանքի պայմաններում գեղեցկացնում են կյանքը, ներդաշնակություն ստեղծում մարդկային փոխհարաբերությունների մեջ:
Երանի՜ այն օրը, երբ մենք կկազմենք ընտանիք, և այդ ընտանիքի տղամարդը հարգանքով ու տակտով կվերաբերվի կնոջը, կկիսի ընտանեկան հոգսերը, հաշվի կառնի կնոջ կարծիքը` չհամարելով այրական իրավունքի ոտնահարում:
Այնուամենայնիվ: Մտերիմ, հավասար ընկերների միջև էլ լինում են պահեր, երբ կարծիքները խիստ հարկադրվում են և նրանցից մեկը պետք է ակամա տեղի տա: Նմանատիպ պահեր լինում են և ընտանիքում:
Այդպես չէ՞:
Լինում են: Սակայն որքան ներդաշնակ է ընտանիքը, այնքան հազվադեպ են այդպիսի կոնֆլիկտները:
Ես իմ ողջ կյանքում գերադասել եմ իմ կողքին ունենալ հոգեհարազատ, կին-ընկերուհի և նրա հետ կիսել հոգս ու իրավունք, քան սահմանափակ, հնազանդ ու տանջահար սպասուհի, որը վախենալով խոնարհվի իմ անձի առջև:
Չգիտեմ այս իմ երևութական երազները կիրականանան թե ոչ, բայց համենայն դեպս ներկա դրությամբ որքա՜ն կուզենայի լինել կողքիտ, կիսեի խոհերս քեզ հետ, լսել առաջարկներտ ու խորհուրդներդ` այդպես էլ կարգավորելով հոգեկան աշխարհիս խառնաշփոթը ու ետ վերադարձնել նրանում տիրող անդորրը:
Դու ինձ համար կուռք ես, քեզ սիրելը դարձրել եմ նախապաշարմունք: Թերևս ոչ մի այլ զգացմունքի մեջ մարդն իր ողջ էությամբ չի բացահայտվում այնպես, ինչպես սիրո մեջ: Չնայած մարդիկ կան, որոնց համար սերն ուղղակի ժամանց է, մեկ ուրիշի համար րոպեական հաճույք: Իսկ ես չեմ ընդունում այդկերպ: Ինձ համար` իդեալի որոնում է անձնվիրություն, միակ ու անկրկնելի երջանկության եզերք:
Պատկերացնում ես մենք միասին....Ի՜նչ գեղեցիկ զույգեր: Այնպես պետք է ապացուցենք ամենքին, որ իրոք անկեծ է մեր սերը և նմանը չունեցող: Հիշո՞ւմ ես այն երկտողը, մեջբերում եմ.
Սուրբ օրենքով երբ հաստատի միացումը մեր վսեմ,
Նախանձից լուսինն անգամ կդառնա չնչին, աղոտ ու նսեմ:
Կուզենայի, որ նույնպես փոխադարձ լիներ վստահությունն իրար հանդեպ: Չնայած կյանք է, ամեմ բան էլ հնարավոր է տեղի ունենալ, բայց ինչո՞ւ խուճապի մատնվել, կասկածել, որից էլ բխում են խանդը, այնուհետև անվստահությունը, վեճերը և իրար հաջորդող պրոգրեսիվ այլ իրադարձություններ:
Այսքանը
Մի մոռացիր ինձ, խնդրում եմ
Քեզ անչափ սիրող....Ես
2004 ամառ
Բարև իմ սեր: Չգիտեմ այս բուռն զգացմունքը ինչպես սկսեց թափանցել հոգուս մեջ, այն օրեցօր ավելի ու ավելի է ընդլայնվում` չթողնելով գեթ մեկ րոպե մտածեմ այլ երևույթների մասին: Միայն ցերեկն է, որ բանակային եռուզեռը ցրում է իմ` քո մասին ունեցած խոհերն ու տածած բոլոր մտքերը, իսկ երեկոյան, երբ այստեղ ազատվում եմ բոլոր հոգսերից ու ոտք դնում անձնական կյանքի շեմքը, հանկարծ դառնում եմ թեթևամիտ, ինչպես մի երեխա , և պատրաստ ամեն ինչ անելու, միայն թե տեսնի սիրած էակին: Ես ամեն օր, ամենքի մոտ տաքացած գովաբանում եմ քո գեղեցկությունը, այնպիսի պերճախոսությամբ եմ նկարագրում քո բնավորությունը, որ եթե նրանց փոխարեն մեկ ուրիշը լինի, կարող է գալ այն համոզման, որ ողջ աշխարհում գոյություն ունի միայն մի արժանավայել աղջիկ, այն էլ դու:
Քո սերը համակել է էությունս, հիմք դրել ուղեղումս և սկսել թելադրել ու կառավարել ինձ ամբողջովին: Ես մի ժամանակ չէի հավատում, որ սերն այդ աստիճան կարղ է կուրացնել մարդուն, այնպես որ նա դադարի ղեկավարելու իր արարքները: Տարօրինակ է զգացմունքն այդ: Աննկատելիորեն գալիս, թաքնվում է քո հոգում, խճճում ամեն ինչ, իրեն ենթարկում խոհերդ ու կամքդ և տեղափոխում քեզ մի ուրիշ, վարդագույն աշխարհ, ամեն ինչ փոխում քո մեջ` սկսած քայլվածքիցդ, վերջացրաց աչքերիդ փայլից:
Դու գերել ես ինձ, այլևս չեմ դիմանում, մեռնում եմ կարոտից, կարիքն ունեմ քո` իմ կողքին լինելուն, ուզում եմ դժվար պահերին ինձ սատար լինես, որոնք էլ անպակաս են շուրջս...ծնողներ, մենություն, սեր` այսքան մոտիկ ու այսքան հեռու, ուզում եմ` նայես աչքերիս մեջ, քո ձյունաճերմակ ու քնքուշ մատերը հպես կոպերիս ու սրբես նրանցից կաթիլ-կաթիլ վայր ընկնող արտասուքները: Ինչպե՞ս հավաստիացնեմ, տանջվում եմ` խելագարվելու չափ, այրվում ներքնապես, մաշվում արտաքուստ, չեմ դիմանում, ուզում եմ գոռալ, բացականչել քո անունը` Անիիիի, թռչել քեզ մոտ, ծնկաչոք լինել քո առջև, աղերսել լալագին, ցանկանալով լսել քո շուրթերից ընդամենը երեք բառ...
Շատերի հետ եմ ուզեցել մտերմանալ, բա՜յց....Աղջիկնե՜ր...
Երբեմն, ինքս իմ մեջ փորձել եմ արդարացնել նրանց արարքները: Սակայն ինձ մոտ ծագում է այն միտքը, որ միգուցե իրենք, տարվելով երևակայական խաղերով, չեն մտածում, թե ինչպիսի վախճան կարող է տեղի ունենալ դիմացինի հետ: Ըստ երևույթին, այլ զգացումներ չեն հասնում նրանց գիտակցությանը: Գիտե՞ս ինչ, պարզապես չեն հասկանում, որ մարդիկ պարզապես շատ տարբեր են. Ոմանց սիրտ լինում են զգայուն ու նուրբ, ոմանցը` սառը և անտարբեր: Ինչո՞ւ որոշ մարդիկ իրավունք են վերապահում խաղալ մարդկային սրտերի հետ... Երևում է մարդու սիրտը նրանց թվում է մի ռետինե գնդակ, որը դիմանում է ամեն մի հարվածի և ամեն մեկի ցանկությամբ թռչում` ամեն ձևի:
Ա՜խ այդ սեր կոչվածը...Այն իմ զգացմունքերի վրա յուղ լցրեց, իսկ հետո ինչ: Այն, որ ես մինչև ականջներս սիրահարված եմ քեզ: Երջանիկ է, հապա ինչպե՞ս: Այո՛, նրան հաջողվեց մի երիտասարդի ևս կտրել հոգեկան անդորրից ու տանել նրան քաղցր երազանքների երերուն կամուրջը:
Անի՛, քո ժպիտը, որ աչքիս առջև է ամեն րոպե ու քո սքանչելի աչքերի փայլը...Այլևս չեմ կարող դիմադրել, ուժասպառ եմ եղել, անկարող դարձել:
Զգացմունքային եմ ու շատ ծանր եմ տանում ամեն մի չնչին հարված ու խաբկանք` թեկուզ աննշան...Չեմ ցանկանում հանկարծակի կորցնել քեզ, սարսափում եմ անգամ մտածել նմանատիպ երևույթների մասին: Մի բան եմ, սակայն, ցանկանում` լինես հաստատակամ, չտատանվես ընտրելու-չընտրելու, կամ թե առավելին ձգտելու հարցում: Թողնում եմ քո հայեցողույանը և ամենակարևորը` Աստծո կամքին:
Սպանվում եմ, խորը հառաչում ու տնքում ցավից` մահացու, չեմ ուզում զուր տեղը կորչեն իմ ջանքերը ու տենչերը անհատում:
Կեսգիշեր է, աստղերի լույսերն են փայլում, սակայն
Ամենուրեք լռություն է, դատարկություն մեն միայն,
Ես որոնում եմ իմ սիրելի աղջկան
Չեմ գտնում, սաստիկ տխրում, որ չեմ գտնում ես նրան
-Ավա՜ղ, ափոս, հազար ափսոս, -ա՜խ ասում եմ ես անվերջ
Իմ լուսինը ամպի տակ է, իսկ իմ ճամփան մթան մեջ:
Դու իմն ես, գիտեմ, փառք եմ տալիս ես Աստծուն
Տանջվում եմ, խճճել ես ինձ քո սիրո մեծ ցանցում....
Սերս, կներես, որ անհանգստացնում եմ` չթողնելով կենտրոնանալ, կփորձեմ, սկաայն վստահ չեմ իմ ուժերին, ինչևէ, ուզում եմ, որպեսզի հեշտությամբ հաղթահարես կյանքում ամենակարևոր ու ամենադժվարին վերելքը, կամաչեմ նույնիսկ, եթե խանգարող հանգամանք հանդիսանամ քո ապագան կերտվելու բուն կիզակետում:
Ես սիրում եմ քեզ.....
30-03-2004
"Green eyes" (13.01.2011), E-la Via (10.04.2010), einnA (10.06.2010)
Բարև, ինչպե՞ս ես, թույլ տուր ես քեզ ողջունեմ,
Քաղցր խոսքեր հղեմ, ինչ որ սրտիս մեջ ունեմ...
Ո՞նց է անցնում քո առօրյան, ո՛վ իմ Անի սիրելի
Թող քո կյանքը չարիքներից հար-հավիտյան զերծ լինի:
Գրում եմ կրկին, ինչ որ ունեմ իմ սրտում
Դու խելքով պայծառամիտ ես, հոգով մաքուր և արթուն...
Փղի ճերմակ ոսկրից ես կարծես եկել լույս աշխարհ
Արշալույսի պես հստակ ես, խելոք ու խոնարհ,
Կարմրավարդ այտեր ունես, կակաչի պես շուրթեր ալ,
Նռան նման գեղեցիկ կուրծք, եղնիկի պես թեթև քայլ:
Դրախտայգի կարծես լինես, աաայ քեզ աղջիկ աննման
Դեռ չի տնկել նման մի ծառ ոչ մի հմուտ այգեպան:
Երկար ժամանակ է անցել այն իմ գրած նամակից
Սակայն, ոչ մի լուր անգամ չունեմ քեզանից:
Կուզենայի գոնե մի երկու տող` քո ձեռքով գրած
Սակայն ոչ լոկ բառեռ....բառեր սիրո` անկասկած:
Խորհի՛ր թե ինչ պիտի լինի քո ապագան ու ներկան,
Գտիր բարի նպատակի ազնիվ ճամփան իսկական,
Սրտից բխող խոսքեր գրիր, սիրո մասին մի ձոներգ
Մի՛ թաքցրու քո բանական մտքի ծառը ոսկեբերք:
****
Ես սիրում եմ....Այժմ սիրտս ալեհույզ է ինչպես ծով,
Անդադար ծով, որ կրծում է գիշեր-ցերեկ ժայռ ու ձոր:
Աաաախ քո սերը սիրտս մաղեց, հանգիստ չունեմ, անդադար
Երազում միշտ դու ես աչքիս, ես դարձել եմ խելագար:
Դու կարծես մի սիրավառ բոց ես դրել սրտիս մեջ,
Սիրո ցավը զօր ու գիշեր հոշոտում է ինձ անվերջ:
Օգնի՛ր, մի ելք գտիր ինձ համար դու իմ վարդ իմ շուշան,
Որ հոգեմաշ տանջանքներից ես ազատվեմ անպայման:
Ոչ ցերեկը դադար ունեմ, ոչ գիշերը հանգիստ քուն,
Քո սիրուց կրակ դարձած` հրդեհվում եմ ես թաքուն:
Այսօրվանից քեզ եմ տալիս սիրտն ու հոգին իմ հլու,
Նվիրական իմ ողջ կյանքը ոտքիդ տակ եմ դնելու:
Քեզ սիրելուց բացի չունեմ ուրիշ անելիք
Ես մի չնչին արարած եմ, բախտի ձեռին խաղալիք?
Միայն ասա դու ինձ ԱՅՈ, ես հնազանդ ու խոնարհ
Կկատարեմ քո փափագը հար-հավիտյան, մինչև մահ:
Եթե իմ նամակով վշտացնում եմ, կամ այլ բան
Ների՛ր քանզի իմ սրտի մեջ դո՛ւ ես Անի, դ՛ու միայն:![]()
"Green eyes" (13.01.2011), A.r.p.i. (10.04.2010), Ariadna (10.04.2010), E-la Via (10.04.2010), My World My Space (10.04.2010), Արամ (19.12.2009), Ինչուիկ (12.04.2010)
Բարև, կրկին գրում եմ քեզ մի նամակ, քանզի այսպիսով եմ միջումս առաջացած հրդեհը մարում: Ասես քեզ հետ հոգևոր շփման մի բան է առաջանում ինձ մոտ: Իմ սեր, կարոտում եմ քեզ անչափ, դու ինձ վարակել ես սիրո մեծ տենդով: Որքան շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ ուղարկեց քեզ նման բացառիկ մաքրության տեր արարած: Դու ինձ համար մեկն ես ողջ աշխարհում, ավելի հմայիչ մեկին չէր կարող պատկերացնել իմ վառ երևակայությունը: Ողջ օրը միայն ու միայն դու ես մտքերիս մեջ: Ես գնալով վերադառնում եմ պատանեկության հրաշք տարիքին և օրեցօր դառնում եմ ավելի օտար տարբեր պայմանականությունների հանդեպ, ավելի եմ հեռանում անվստահությունից, երջանկություն գտնում հասարակ հեքիաթների աշխարհում: Պարզեցման ձգտող իմ բնազդի մեջ ամենատարօրինակը այն է, որ որքան ուզում եմ ազատվել սիրո կապանքներից` փնտրելով հոգեկան հանգստություն, որքան վճռական եմ հաղթահարում պայմանականությունները` ենթարկվելով ազատ տարրերքին, այնքան ավելի հուզիչ է դառնում իմ աներևակայելի ձգտումը դեպի քեզ, ավելի անմիջական` վերաբերմունքը քո նկատմամբ: Բայց իմ կարծիքով եթե դեպքերն այսպես զարգանան պարբերաբար, իմ գոյության մինչև վերջին պահը ես այդպես էլ չեմ իմանանա, որ ճակատագիրը օժտել է ինձ ներքին անդորրս խռովվելու, ամենօրյա տարրերային աղետ հիշեցնող ուժով: Ամեն անգամ քեզ հիշելիս իմ մեջ հուսահատության հասնող շփոթմունք է առաջանում: Վերջին անգամ, երբ քեզ տեսա, ցնորվեցի: Քեզնից անհանգստության շունչ էր արձակվում, տառապանքի հովեր: Դրանք զգացվում էին օդում` նույնիսկ կարող եմ այն զգալ հիմա: Չեմ չափազանցնում, ես երբևիցե ապրել եմ այնպիսի հուզում, ինչպիսին զգացել եմ քո բույրը: Դու այնպիսի ընդգծված հետք ես թողել իմ ուղեղում, իսկ այդ հետքը անհնարին է շփոթել մեկ այլ բանի հետ: Հիշում եմ, այն օրվանից ինչ առաջին անգամ հանդիպեցինք, քո ներկայությունը իմ մեջ առաջացրեց ներքին կործանման անտանելի զգացողություն: Իսկ այն օրվանից, ինչ ժամանակավորապես պայման դրեցինք մեր միջև` ցանկացած միջոցով կապ չպահպանելու, ճշմարիտն ասած, ինձ համար այլևս նշանակություն չունի, թե ինչպես կանցնի առօրյաս` ինչպես կսնվեմ, երբ կքնեմ, և այլն: Երբեմն մի բան բերանս գցելու համար անկողնուց ելնում եմ գիշերվա ցանկացաց ժամին, հետո հուսահատ ման գալիս լուսնյակի ու աստղերի ներքո և այսպես շարունակ, անիմաստ ու այսձև, օրվա կարգուկանոնը խախտելով դեռևս ապրում եմ ամիսներ շարունակ, մինչև վերջապես որևէ պատահական դիպված կվերադարձնի ինձ նախկինում սահմանված կյանքին: Այն ամենը ինչ կատարվեց, ես շարունակում եմ հավատալ ու կրկնել, որ դու` Անի, իրականում մարդկային ամենաբանական էակն ես իմ տեսածներից, և ամեն րոպե ես ապացուցւում եմ ինքս ինձ:
Ես կարծես թափառում եմ մենության անապատում ու , սակայն, ուշադրություն չդարձնելով դրան աստիճանաբար հասունանաում եմ խաղաղ քնի, անկանոն սննդի ու հիշողություն չամոքող խոր լռության մեջ:
Նախկան քեզ հանդիպելը ես իսկապես կյանքից անտեղյակ, գլխումս հազար ու մի քամի լցրած երեխա էի: Ես անչափ ծածկամիտ էի, մարդախույս, հակված էի մենության, իսկ դու ձևավորեցիր ինձ նոր, բոլորովին մեկ այլ` կենսուրախ, մարդամոտ, անկեղծ բնավորություն, ինձ ներշնչեցիր կյանքի ուրախությունը, սեր արթնացրիր սրտումս և, ի վերջո, թե արտաքնապես, թե ներքուստ ինձ դարձրիր կյանքը ճիշտ ընկալող իսկական տղամարդ:
Ապրում եմ այն հույսով, որ կգա այն օրը, երբ ի վերջո քարուքանդ կլինի մեր միջև եղաց անտեսանելի այս փշալարե ցանկապատը, որ շթջապատել է ինձ ու քեզ առանձին-առանձին և չի թողնում որպեսզի դուրս գանք նրա շրջանակներից:
Առայժմ այսքանը, խնդրում եմ հիշիր, գոյություն ունի մեկը, որ երբեք չի մոռանում նրան ում հակված է սիրելու
15-05-2004
E-la Via (10.04.2010), Նուշություն (08.01.2012)
...
Բայց զարմանքով երբեմնապես
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...
Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 10.04.2010, 07:48:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ