Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Ապե ջան ջան, ինձ չգիտես ինչու թվում է (կներես, էլի), որ դու այս ֆորումն էլ ես երբեմն առանց հասկանալու կարդում : «Ըստ կարելվույն» նշանակում է «հնարավորության դեպքում, եթե կարող եք» և այլն: Բնականաբար՝ այստեղ սա ունի «եթե գիտեք տվյալ լեզուն» իմաստը: Նաև՝ բոլոր լեզուների ուսումնասիրությանը անցնելու կարիք չկա, բայց ես համոզված եմ, որ զարգացող մարդն այսօր ուղղակի պարտավոր է հասկացական մակարդակով իմանալ գոնե անգլերեն ու ռուսերեն:

Իսկ առանց հասկանալու խաղ խաղալ կամ կինո նայել ոչ ոք, իհարկե, չի ստիպում, սակայն օրիգինալով խաղ խաղալը կամ կինո նայելը ինձ համար շատ ավելի հաճելի է, քան՝ թարգմանությամբ: Նույնը՝ օպերացիոն համակարգերի կամ ցանկացած ծրագրի համար:
Չէ քեզ սխալա թվացել, կոնկրետ դու արտահայտում ես քո տեսակետը, բայց ես խոսում եմ ամոբղ աշխարհի վիճակագրության մասին, ու քեզ թե ինչա թվում կամ ինչ ես մտածում իմ մասին, արի էտ քո մեջ պահի