Աթեիստի հետ համաձայն եմ, գերադասում եմ ըստ կարելվույն յուրաքանչյուր արտադրանք օգտագործել իր օրիգինալ լեզվով՝ լինի կինո, խաղ, թե օպերացիոն համակարգ:
DIXIcarpe noctem
Հայերեն Windows երբեք չեմ օգտագործի: Այժմ օգտագործում եմ ռուսերեն, բայց ավելի շատ նախընտրում եմ անգլերեն:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Ապե ջան ջան, ինձ չգիտես ինչու թվում է (կներես, էլի), որ դու այս ֆորումն էլ ես երբեմն առանց հասկանալու կարդում: «Ըստ կարելվույն» նշանակում է «հնարավորության դեպքում, եթե կարող եք» և այլն: Բնականաբար՝ այստեղ սա ունի «եթե գիտեք տվյալ լեզուն» իմաստը: Նաև՝ բոլոր լեզուների ուսումնասիրությանը անցնելու կարիք չկա, բայց ես համոզված եմ, որ զարգացող մարդն այսօր ուղղակի պարտավոր է հասկացական մակարդակով իմանալ գոնե անգլերեն ու ռուսերեն:
Իսկ առանց հասկանալու խաղ խաղալ կամ կինո նայել ոչ ոք, իհարկե, չի ստիպում, սակայն օրիգինալով խաղ խաղալը կամ կինո նայելը ինձ համար շատ ավելի հաճելի է, քան՝ թարգմանությամբ: Նույնը՝ օպերացիոն համակարգերի կամ ցանկացած ծրագրի համար:
DIXIcarpe noctem
Ինձ միայն անգլերեն տարբերակն ա դուր գալիս: Էս պահին ռուսերենա Windows-ս, բայց շուտով փոխելու եմ:
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Ապեհ ջան ջան, էդ վիճակագրությունը որտեղի՞ց ես վերցրել ու, մանավանդ, որտե՞ղ ես գրել դրա մասին:
Ի դեպ՝ մենակ ուրախ եմ քո համար, եթե դու գիտեիր, թե ինչ ա նշանակում «ըստ կարելվույն» արտահայտությունը: Ես էդ բառերը գրել էի հենց նրա համար, որ իմ գրառմանը չպատասխանեին՝ ասելով, որ խաղերը, կինոները ու ծրագրերը անպայման հարկավոր ա առանց հասկանալու նայել:
DIXIcarpe noctem
Հայկօ (19.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ