Հարգելի ակումբացիներ, ես այս սպորտաձևի ներկայացուցիչ եմ, շատ եմ խաղացել մոտ 5-6 տարի և ամեն առիթ օգտագործում եմ ընկերների հետ սիրողական կամ պրոֆեսիոնալ մակարդակով մեծ թենիս խաղալու համար:
Այս սպորտաձևը շատ հետաքրքիր սպորտաձև է, որը հայտնի է ամբողջ աշխարհում և Հայաստանում: Սակայն այն ունի մի շարք խնդիրներ մեզ մոտ: Նախ և առաջ մեծ թենիսի պարագաների թանկությունը, կորտերի սակավությունը և այս ոլորտում ֆինանսական հոսքերի պակասությունը: Կարծես թե Հայաստանում գոյություն ունենա մարտարվեստի հետ կապված սպորտերը, իսկ կոնկրետ մեծ թենիսի մասին մոռացել է մեր պետությունը:
Առաջարկում եմ քննարկել մեծ թենիսի առաջացման պատմությունը, քննարկենք տարբեր թենիսիստներին, խոսանք հայ թենիսիստեների մասին, որոնք ցավոք այլ երկրների համար են պայքարում, և իհարկե քննարկենք այս սպորտաձևի հետագա զարգացման հեռանկարները մեր երկրում: Կարճ ասած խոսանք այն ամենի մասին ինչ-որ վերաբերում է մեծ թենիսին:
Մոդերատորական. գրառման այն հատվածը, որ վերաբերում էր միասին թենիս խաղալուն, խմբագրվում է, քանի որ այդ մասին թեմա կա ակումբում՝ Մեծ թենիս կամ հանդիպում կորտերում:
Էջանիշներ