User Tag List

Նայել հարցման արդյունքները: Խաղու՞մ եք մեծ թենիս:

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, պրոֆեսիոնալ մակարդակով

    1 4.00%
  • Այո, սիրողական մակարդակով

    10 40.00%
  • Ոչ

    14 56.00%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Մեծ թենիս

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծ թենիս

    Հարգելի ակումբացիներ, ես այս սպորտաձևի ներկայացուցիչ եմ, շատ եմ խաղացել մոտ 5-6 տարի և ամեն առիթ օգտագործում եմ ընկերների հետ սիրողական կամ պրոֆեսիոնալ մակարդակով մեծ թենիս խաղալու համար:
    Այս սպորտաձևը շատ հետաքրքիր սպորտաձև է, որը հայտնի է ամբողջ աշխարհում և Հայաստանում: Սակայն այն ունի մի շարք խնդիրներ մեզ մոտ: Նախ և առաջ մեծ թենիսի պարագաների թանկությունը, կորտերի սակավությունը և այս ոլորտում ֆինանսական հոսքերի պակասությունը: Կարծես թե Հայաստանում գոյություն ունենա մարտարվեստի հետ կապված սպորտերը, իսկ կոնկրետ մեծ թենիսի մասին մոռացել է մեր պետությունը:
    Առաջարկում եմ քննարկել մեծ թենիսի առաջացման պատմությունը, քննարկենք տարբեր թենիսիստներին, խոսանք հայ թենիսիստեների մասին, որոնք ցավոք այլ երկրների համար են պայքարում, և իհարկե քննարկենք այս սպորտաձևի հետագա զարգացման հեռանկարները մեր երկրում: Կարճ ասած խոսանք այն ամենի մասին ինչ-որ վերաբերում է մեծ թենիսին:



    Մոդերատորական. գրառման այն հատվածը, որ վերաբերում էր միասին թենիս խաղալուն, խմբագրվում է, քանի որ այդ մասին թեմա կա ակումբում՝ Մեծ թենիս կամ հանդիպում կորտերում:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 25.08.2010, 13:45:

  2. #2
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միջազգային սպորտ

    1055211266824711..jpgԹենիս
    Նալբանդյանը նորից նահանջում է


    Հրապարակվել է թենիսիստ պրոֆեսիոնալների ATP-ի դասակարգման աղյուսակը։
    Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը նորից նահանջ է ապրել ու այժմ զբաղեցնում է 159-րդ հորիզոնականը։ Ասենք, սա հասկանալի է, քանի որ Նալբանդյանի անվերջ վնասվածքները իրենց «սև գործն» անում եմ։
    Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա վարկանիշային աղյուսակը գլխավորում է, բնականաբար, Ռոջեր Ֆեդերերը։ Երկրորդը սերբ Նովակ Ջոկովիչն է։ Ընդհանրապես, առաջին հնգյակի դասավորվածությունը չի փոփոխվել։

    1. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) 11,350 միավոր
    2. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) 8,310
    3. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) 7,370
    4. Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) 7,300
    5. Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) 6,275
    6. Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան) 5,290
    7 Ռոբին Սոդերլինկ (Շվեդիա) 3,855
    8. Էնդի Ռոդդիկ (ԱՄՆ) 3,800
    9. Մարին Չիլիչ (Խորվաթիա) 2,970
    10. Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) 2,860
    -------------
    159. Դավիդ Նալբանդյան (Արգենտինա) 325
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 01.03.2010, 09:18:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  4. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2008
    Գրառումներ
    316
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ռուս թենիսիստ Միխաիլ Յուժնին Դուբայում պարտվեց եզրափակիչին սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին 5:7 , 7:5, 3:6 հաշվով: Այսպիսով Ջոկովիչն ռեվանշի հասավ Յուժնիի նկատմամբ 2 շաբաթ առաջ Ռոտեռդամում կիսաեզրափակիչին կրած պարտության համար
    Վերջին խմբագրող՝ Venus: 05.03.2010, 11:00:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (05.03.2010)

  6. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2008
    Գրառումներ
    316
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ռուս թենիսիստ Նիկոլայ Դավիդենկոն, ով վնասվածք էր ստացել Ռոտերդամի տուռնիռի ժամանակ, չմասնակցեց Դուբայի մրցաշարին և ոչ մի օգուտ չբերեց թիմին Դեվիսի գավաթի մրցումների 1/8 եզրափակչի ժամանակ հնդկաստանի թիմի դեմ խաղում, հնարավոր է կորտ դուրս չի գա մինչև մաչտ ամսվա վերջ և կարող է բաց թողնել «Մաստեր» Մայամիի մրցումները, որտեղ նա 2 տարի առաջ հաղթող էր ճանաչվել:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (06.03.2010)

  8. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2008
    Գրառումներ
    316
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ռուսաստանի թենիսի հավաքականը դուրս է եկել Դեվիսի գավաթի խմրցումների 1/4 եզրափակիչ փուլ : Նրանք այսօր հաղթանակ են տարել Հնդկաստանի թիմի նկատմամբ 3-1 հաշվով,
    Վճռորոշ միավորը ռուսներին բերեց Միխայիլ Յուժնին հաղթելով Սոմդեվ Դեվարմանին 6:2, 6:1, 6:3 հաշվով :

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (08.03.2010)

  10. #6
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Նալբանդյանը անտեսել էր ցավը



    Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը, ով Դևիսի գավաթի 1/8 եզրափակիչում վաստակեց վճռորոշ միավորը Շվեդիայի ընտրանու դեմ խաղում ու քառորդ եզրափակիչի ուղեգիր պարգևեց Արգենտինայի հավաքականին.խոստովանել է, որ Անդրեաս Վինսիգուերրայի հետ խաղում նա ցավ էր զգում ոտքի հատվածում։
    «Ես դեռ հեռու եմ իմ լավագույն մարզավիճակից։ Առավոտյան, երբ արթնացա, ինձ հոյակապ էի զգում, բայց նախավարժանքի ընթացքում հասկացա, որ ոտքիս ցավը իրեն զգացնել է տալիս։ Բայց նույնիսկ չնայած անհարմարությանը, ես ու մարզիչը որոշեցինք, որ դուրս գամ խաղահրապարակ, - մեջբերում է Նալբանդյանի խոսքերը Դևիսի գավաթի պաշտոնական կայքը։
    «Խոստովանեմ, որ հանդիպման ընթացքում վիճակը վատթարացավ։ Այնպես ստիպված էի խաղալ, ինչպես ասում են, կամային հատկանիշների շնորհիվ։ Ասենք, իմ տանջանքները զուր չանցան», - ավելացրել է Դավիդը։
    Նալբանդյանի խոսքերը հաստատել է նաև Արգենտինայի հավաքականի ավագ Տիտո Վասկեսը. «Մենք շատ երկար չգիտեինք, կկարողանա՞ արդյոք Դավիդը խաղալ։ Որոշումը կայացվել է փաստորեն վերջին րոպեին։ Մենք մեզ վրա պատասխանատվություն վերցրինք։ Ավելի ճիշտ, ամբողջ պատասխանատվությունը Դավիդը վերցրեց իր վրա, որովհետև եթե ինչ-որ բան տեղի ունենար, ապա տեղի կունենար հենց Դավիդի առողջության հետ», - մեկնաբանել է Վասկեսը։
    Նշենք, որ քառորդ եզրափակիչում Արգենտինան ուժերը կչափի Ռուսաստանի հավաքականի հետ։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (11.03.2010)

  12. #7
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Դավիդը վրեժխնդիր եղավ



    Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը հաղթանակ տոնեց Մայամիում ընթացող սուպերմրցաշարի երկրորդ տուրում։ Դավիդը 6-3, 4-6, 6-4 հաղթեց սերբ Վիկտոր Տրոիցկու նկատմամբ, ով նախորդ տարի հաղթել էր Նալբանդյանին հենց այս մրցաշարում։
    Այժմ Նալբանդյանը հաջորդ փուլում կհանդիպի շատ ավելի ահեղ մրցակցի. երրորդ տուրում Դավիդի մրցակիցն է լինելու իսպանացի Ռաֆաել Նադալը։

    armsport.am

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (27.03.2010)

  14. #8
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Թենիսի Արգենտինայի հավաքականի ավագ Վասկեսը շտապ կերպով թիմ է հրավիրել Դավիթ Նալբանդյանին, քանի որ Դեւիսի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչից առաջ կադրային լուրջ խնդիրներ են ծագել:



    Անցած շաբաթվա մեջ վնասվածք են ստացել արգենտինացիների երկու առաջատար թենիսիստները` Խուան Մարտին դել Պոտրոն (դաստակի վնասվածք) ու Խուան Մոնակոն (վնասել է ազդրի մկանը): Նրանց տեղը թիմ են հրավիրվել նման խաղերի փորձ չունեցող երիտասարդ մարզիկներ:
    Սակայն հաշվի առնելով հանդիպման կարեւորությունը` հավաքականի մարզիչները շտապ կերպով հրավիրել են Դավիթ Նալբանդյանին: Նա այսօր ժամանել է Ստոկհոլմ եւ միացել իր նոր խաղընկերներին: «Դավիթը մեզ շատ օգնած կլինի, եթե կարողանա մասնակցել զուգախաղերին եւ վերջին օրվա մենամարտերից մեկին», - ասել է արգենտինացիների ավագը:
    Ըստ նրա` հաշվարկի Դավիթ Նալբանդյանն այսօր կհանգստանա, վաղը Օրասիո Սեբալյոսի հետ կմասնակցի զուգախաղերին, իսկ կիրակի կհանդիպի շվեդների առաջատար Յոախիմ Յոխանսոնի հետ: Դաշտի տերերի ավագ Թոմաս Էնքվիստը գտնում է, որ Նալբանդյանի մասնակցությունը մեծացնում է Արգենտինայի հավաքականի շանսերը մրցախաղում:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (06.03.2010)

  16. #9
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Նալբանդյանը wild card ստացավ

    Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը ու իսպանացի Կառլոս Մոյան wild card են ստացել՝ Ինդիան-Ուելսում հաջորդ շաբաթ մեկնարկելիք մրցաշարին մասնակցելու համար։
    Միևնույն ժամանակ, հատուկ հրավեր են ստացել նաև ամերիկացիներ Ռոբի Ջինեպրին ու Ռայան Հարիսոնը, հայտնում է Tennis.com-ը։
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 25.08.2010, 13:46:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (09.03.2010)

  18. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2008
    Գրառումներ
    316
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ռուս թենիսիստուհի Վեռա Դուշեվինան դուրս է եկել Ինդիանա Ուլիսում WTA-ի մրցումների 2-րդ շրջան :
    Ռուս թենիսիստուհին 49 րոպեի ընթացքում հաղթանական տարավ ավստրալիացի Ելենա Դոկիչի նկատմամբ 6:0, 6:3 հաշվով:
    2-րդ շրջանում Վեռա հանդիպելու է մեկ այլ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (11.03.2010)

  20. #11
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Լավագույնները



    Հրապարակվել է թենիսիստների վարկանիշային հերթական աղյուսակը. այն մեծ առավելությամբ շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Սերբ Նովակ Ջոկովիչն էլ պահպանել է 2-րդ հորիզոնականը: Իսկ ահա 15 օր առաջ հրապարակված վարկանիշային աղյուսակում 3-րդ հորիզոնականում գտնվող իսպանացի Ռաֆայել Նադալը իր տեղը զիջել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էնդի Մարեյին: Լավագույն տասնյակում է հայտնվել նաեւ ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան:
    1. Ռոջեր ֆեդերեր Շվեյցարիա
    2. Նովակ Ջոկովիչ Սերբիա
    3. Էնդի Մարեյ Մեծ Բրիտանիա
    4. Ռաֆայել Նադալ Իսպանիա
    5. Խ. Մ. Դել Պոտրո Արգենտինա
    6. Ն. Դավիդենկո Ռուսաստան
    7. Ռոբին Սոդերլինգ Շվեդիա
    8. Էնդի Ռոդիկ ԱՄՆ
    9. Մարին Չիլիչ Խորվաթիա
    10. ժ.-Վ. Ցոնգա Ֆրանսիա

    470. Տ. Մարտիրոսյան ՀՀ
    1390. Խ. Խաչատրյան ՀՀ

    armtimes.com

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (26.03.2010)

  22. #12
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ով ինչքան է աշխատել



    «Tennisserver» հայտնի պարբերականը հրապարակել է 2009 թվականի թենիսի մեծ սաղավարտի մրցաշարերում առավել շատ գումար վաստակած թենիսիստների անունները:
    Մեծ սաղավարտի մրցաշարերը մրցանակային հիմնադրամով զգալի գերազանցում են մյուս մրցաշարերին, եւ այնտեղ հաջող հանդես եկած մասնակիցները ֆինանսական առումով բավական բարձր դիրքեր են զբաղեցնում:
    Ներկայիս աշխարհի թիվ մեկ ռակետ շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը նախորդ տարի հաղթող է ճանաչվել մեծ սաղավարտի 4 մրցաշարերից երկուսում` Ֆրանսիայի բաց առաջնությունում` «Ռոլան Գարոսում» եւ Ուիմբլդոնում: Բացի այս երկու մրցաշարերից, շվեյցարացի թենիսիստը հաղթել է եւս երկու մրցաշարերում, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Ընդհանուր առմամբ Ֆեդերերը 2009 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում վաստակել 11 միլիոն 317 հազար ԱՄՆ դոլար, որը նույնպես գերազանց արդյունք է: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, որը դասակարգման աղյուսակում չորրորդն է, հաղթող է ճանաչվել մեծ սաղավարտի՝ Ավստրալիայի բաց առաջնությունում եւ 5 այլ մրցաշարերում: Նադալը իր կարիերայի ընթացքում վաստակել է 27 միլիոն 755 հազար 903 դոլար, որից 3 միլիոն 874 հազարը` 2009 թվականին: Մասնագետների կարծիքով` այս տարի Նադալը բոլոր նախադրյալները ունի Ֆեդերերի դեմ պայքարելու առաջին հորիզոնականի համար եւ` ոչ միայն ֆինանսական առումով: Նշենք, սակայն, որ այս տարի Ֆեդերերն արդեն իսկ հաղթող է դարձել Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Նադալը դեռեւս ոչ մի մրցաշարում առաջին հաղթողի կոչումը չի նվաճել: Այս տարի Ֆեդերերը վաստակել է 2 միլիոն դոլար, իսկ Նադալը` 521 հազար: Անցյալ տարի սպասելիքները չի արդարացրել ամերիկացի երիտասարդ թենիսիստ Էնդի Ռոդիկը, որի մուտքը պրոֆեսիոնալ ասպարեզ բավական խոստումնալից էր: 2009 թվականին Ռոդիկին չի հաջողվել հաղթել մեծ սաղավարտի ոչ մի մրցաշար, իսկ ընդհանուր առմամբ նա հաղթող է դարձել ընդամենը մեկ մրցաշարում: Մասնավորապես` ամերիկացի թենիսիստը առաջին հորիզոնականն է զբաղեցրել Մեմֆիսում կայացած միջազգային մրցաշարում: Այս տարին Ռոդիկի համար կարծես հաջող է սկսվել. նա հաղթող է դարձել Ավստրալիայում կայացած ATP մրցաշարում: 2006-ից մինչեւ 2010 թվականի մարտը Ռոդիկը վաստակել է 9 միլիոն 320 հազար դոլար, որից ընդամենը 1 միլիոն 573 հազարն է 2009 թվականին վաստակել: Նախորդ տարիների համեմատ բավական քիչ գումար է վաստակել նաեւ ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն: Նա հաղթող է դարձել ընդամենը 5 ոչ այնքան հեղինակավոր մրցաշարերում, ինչի պատճառով վաստակել է 1 միլիոն 759 հազար դոլար: Մոտավորապես նույնքան գումար եւ նմանատիպ արդյունք է ցույց տվել բրիտանացի առաջատար թենիսիստ, աշխարհում երրորդ ռակետ Անդրե Մյուրեյը: Նա, որը հինգ տարի առաջ է մուտք գործել պրոֆեսիոնալ ասպարեզ, արդեն վաստակել է մոտ 11 միլիոն դոլար: Այս տարի Մյուրեյը չի հաղթել ոչ մի մրցաշարում, բայց վաստակել է մեկ միլիոն 67 հազար դոլար: Անցյալ տարվա գլխավոր հայտնությունը արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն էր, որ հաղթող դարձավ մեծ սաղավարտի` ԱՄՆ-ի բաց առաջնությունում: Արգենտինացի թենիսիստը 2008 թվականից է հանդես գալիս ATP-ի մրցաշարերում եւ վաստակել է 6 միլիոն 761 հազար դոլար: Մոտ 4 միլիոն դոլար Դել Պոտրոն վաստակել է 2009-ին ԱՄՆ-ի, ինչպես նաեւ եւս երկու միջազգային մրցաշարերում հաղթելու արդյունքում: Նա այժմ դասակարգման աղյուսակում 5-րդն է: Արգենտինան ներկայացնող մեկ այլ թենիսիստի` հայազգի Դավիթ Նալբանդյանի համար 2009-ը կարելի է ձախողված համարել: Նա ձախողվեց մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում` հաղթելով միայն Սիդնեյում կայացած մրցաշարում: Անցյալ տարի նա վաստակել է 1 միլիոն 401 հազար դոլար: Նշենք, որ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Նալբանդյանը վաստակել է 9 միլիոն 808 հազար դոլար:
    Պրոֆեսիոնալ թենիսիստների շարքում Հայաստանի միակ թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանի ցուցանիշները բավական համեստ են: Նա կարիերայի ընթացքում վաստակել է ընդամենը 29 հազար 936 դոլար: 2009-ը Մարտիրոսյանի համար կարելի է հաջողված համարել: Նա ATP դասակարգման աղյուսակում հայտնվել էր 361-րդ հորիզոնականում, որը մեր թենիսիստի լավագույն ցուցանիշն է: Այս պահին Մարտիրոսյանը դասակարգման աղյուսակում 470-րդն է:
    Թենիսի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մարտ ամսվա թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Ռոժե Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը գրավում են 1-ին եւ 2-րդ հորիզոնականները, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անդրե Մյուրեյը: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ համապատասխանաբար` Ռաֆայել Նադալը, Դել Պոտրոն, Նիկոլայ Դավիդենկոն, շվեդ Ռոբին Սոդերլինգը, Էնդի Ռոդիկը, խորվաթ Մարին Կիլիչը եւ ֆրանսիացի Վիլֆրեդ Ցոնգան:
    Հ.Գ. Կանանց ասպարեզում 2009 թվականին բոլորից շատ գումար վաստակել է ամերիկացի Սերենա Ուիլյամսը` 5 միլիոն 631 հազար դոլար, ռուսաստանցի Դիանա Սաֆինան 3 միլիոն 244 հազար դոլարով երկրորդն է, իսկ երրորդը նորից ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովան է` 2 միլիոն 705 հազար, Սերենա Ուիլյամսի քուրը` Վենուս Ուիլյամսը 2009 թվականին վաստակել է մեկ միլիոն 571 հազար դոլար:

    zhamanak.com

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (02.04.2010)

  24. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2013
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ եք կարծում ո՞վ կհաղթի
    Լավագույն խաղադրույքները ՎիվառոԲեթում
    «Ռոլան Գարոս»: Ռաֆայել Նադալ - Լեոնարդո Մայեր

    Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոսի» երրորդ շրջանում կհանդիպի Լեոնարդո Մայերին:

    Ռաֆայել Նադալը փարիզյան կորտերում վստահ անցավ առաջին երկու շրջանները: Առաջին խաղում նա ընդամենը երեք գեյմ զիջեց Ռոբբի Ջինեպրիին (6:0, 6։3, 6:0), իսկ երկրորդում կոտրեց Դոմինիկ Թիմի դիմադրությունը (6:2, 6:2, 6։3): Իսպանացին առայժմ լուրջ դիմադրության չի հանդիպել, և հույս ունի նվաճելու իր 9-րդ տիտղոսը Փարիզում:
    Լեոնարդո Մայերը իր կարիերայում դեռ չի հաղթել ATP շարքի ոչ մի մրցաշար: Համաշխարհային վարկանիշի 65-րդ համարը դժվարությամբ հասավ երրորդ շրջան: Առաջին շրջանում նա կամային հաղթանակ տարավ Ջեյմս Դաքվորթի նկատմամբ (5:7, 6:2, 6:4, 7:6), իսկ երկրորդում կրկին չորս սեթերում հաղթեց Տեյմուրազ Գաբաշվիլիին (6:2, 4:6, 6:4, 6:4):
    Ռաֆայել Նադալը հաղթել է թենիսիստների բոլոր երեք մրցավեճերում:



    Մոդերատորական. խմբագրվել է բուքմեյքերի կայքէջի հղումը: Հաճելի քննարկումներ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 31.05.2014, 22:28:

  25. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես ավարտվեց Մեծ թենիսի պատմության մեջ աննախադեպ մի խաղ:
    Խաղում էին Նիկոլաս Մայուն և Ջոն Իզները:
    Այն տևել է 3 օր, գեյմերի քանակը 6:4, 3:6, 6:7, 7:6, 70:68 = 183:


  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inana (22.08.2010), Yellow Raven (10.09.2010), Yevuk (24.06.2010)

  27. #15
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. «Սպորտային նորություններ» /նախորդ կյանքում «Միջազգային սպորտ»/ թեմայից թենիսի վերաբերյալ գրառումները տեղափոխվել են «Մեծ թենիսը Հայաստանում» թեմա, որն էլ վերանվանվել է «Մեծ թենիս»: Քննարկում ենք թենիսը ընդհանրապես:
    Եթե գա մի օր, որ Հայաստանում թենիսն էլ քննարկման առարկա կդառնա ոչ միայն միասին խաղալու մակարդակով, այլև մեր մարզիկների ելույթներով, թեմայից կառանձնացվեն հայկական թենիսի մասին քննարկումները և կտեղափոխվեն Հայկական սպորտ ենթաբաժին՝ համապատասխան թեմայով: Թե չէ Նալբանդյանի մասին գրառումները հայկական թենիսի հետ ոչ մի կապ չունեն:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեծ թենիս կամ հանդիպում կորտերում
    Հեղինակ՝ ministr, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 68
    Վերջինը: 11.07.2011, 21:41
  2. Մեծ թենիս
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 67
    Վերջինը: 24.08.2010, 19:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •