Մոռացա Լիոն ջան - մի մոռացի որ դու գիրք ես գրում ու վաճառում, այսինք սերունդ ես կրթում, իսկ ես ընդամենը ֆորմումում քննարկման եմ մասնակցում: Ուրեմն քո ամեն աղբյուրը պիտի ավել կոնկրետ լինի - գրքով, էջով, տեղով, աղբյուրից մեջբերումն էլ տողատակում:
Մոռացա Լիոն ջան - մի մոռացի որ դու գիրք ես գրում ու վաճառում, այսինք սերունդ ես կրթում, իսկ ես ընդամենը ֆորմումում քննարկման եմ մասնակցում: Ուրեմն քո ամեն աղբյուրը պիտի ավել կոնկրետ լինի - գրքով, էջով, տեղով, աղբյուրից մեջբերումն էլ տողատակում:
Էդ սաղ հասկանալիա, բայց կարծում եմ երկու միլիոնն էլ է քիչ: Բացի այդ պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
- սելջուկյան արշավանքներից հետո Կապադոկիայի հույները սկսեցի մասսայականորեն արտագաղթել բուն Հունաստան,
- Փոքր Ասիայի էթնիկ պատկերը փոխվեց ոչ այնքան բուն սելջուկյան արշավանքների հետևանքով, թեև դրանց նշանակությունն էլ էր զգալի, որքան տասներեքերորդ դարում՝ մոնղոլական արշավանքների հետևանքով ու արդյունքում: Մոնղոլները, հատկապես սկզբնական շրջանում, շատ անհաշտ վերաբերմունք ունեին "թյուրքական տարր"-ի նկատմամբ և, երբ գրավեցին Միջին Ասիան, այնպիսի վիճակ ստեղծեցին, որ տարաբնույթ թյուրքական ցեղերը զուտ ֆիզիկական ոչնչացման վտանգից խուսափելու հմար շարժվեցին դեպի արևմուտք ու հաստատվեցին Փոքր Ասիայում: Վիճակը չփոխվեց նաև հետագա տասնամյակներում, երբ մոնղոլները, նստակյաց ժողովուրդների նկատմամբ իրենց իշխանությունը տեղերում ամրպնդելու նպատակով, պարբերաբար կազմակերպեցին քոչվորների ներգաղթ Միջին Ասիայից: Հենց սրա արդյունքում տարածաշրջանում հայտնվեցին Աղ-Ղոյունլուները, Ղարա-Ղոյունլունեըը, Զուլքադարյանները, Վարշակները, Աղաչարիկները, Ղոզանօղլիները, Սեֆեվյանների ապագա շահության համար հիմք հանդիսացած ղզլբաշների թուրքմենական ցեղերը և այլ... զիբիլ:
Այնպես որ Փոքր Ասիայի էթնիկ վիճակը ավելի շուտ փոխվեց գրեթե մեկ հազարամյակում, ընդհուպ մինչև քսաներորդ դարի սկիզբը /Մեծ Եղեռն, հույների եղեռնը Փոքր Հայքում, Զմյուռնիայում և այլ ծովափնյա քաղաքներում, Աթաթյուրքի նախաձեռնությամբ իրակնացված "ազգերի փոխանակում"-ը Հունաստանի և Թուրքիայի միջև, ասորիների եղեռնը Վասպուրականում և այլն/, այլ ոչ թե տասնմեկերորդ դարում:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, ո մեկը չէր պնդում որ Փոքր Ասիայի պատկերը երկու տարում ա փոխվել: Իրոք փոխվել ա մի քանի հարյուր տարվա ընթացքում: Տվյալ գենետիկ վերլուծությունն արել են ժամանակակից թուրքերի համար, ու ժամանակակից թուրքերի մոտ առկա են բոլոր քո նշված այն ժամանակ ապրող, հետո եկած ու գնացած, եկած ու մնացած էթնիկ խմբերին հատուկ գեները: Պատահական չի, որ թուրքերի մոտ առկա է 20 հապլոխումբ:
Ու իրանց զիբիլ մի ասա, իրանք մեր գենետիկ եղբայրներն են)))))))))))))))))))) գոնե մի 15%-ով:
Չէ, ես բան չեմ ասում, ուղղակի մեկ միլիոնի պահով մի քիչ կասկածում եմ, այսքան բան...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էս ինչ հաճույք ստացա էս թեմայից:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ