Էտ փաստի մասին բոլորս էլ գիտենք: Բայց եթե մեկին հարցնես, թե ինչ տեսք ունի հայկական դասական մեհյանը, կդժվարանան պատասխանել: Համենայն դեպս մի բան պարզ է, Գառննի Տաճարը (խոսքը հենց տաճարի մասին է) զուտ հելենիստական ոճի է: Գառնիում իրոք եղել է արքունի ամառանոց, բայցդ դժվար թե դա միակ ամառանոցն էր: Կամ կարող էին ամառանոցը թողնել, տաճարը քանդե, ու տեղում էլի եկեղեցի սարքել, ինչն էր խանգարում: Դժվար ամառանոցի նշանակությունը տաճարի վերանալուց հետո պակասեր: Ենթադրվում է, որ չի քանդվել մի պարզ պատճառով - քրիստոնեության ընդունումից հետո, հույների կողմից սարքված հայկական ճարտարապետությանը ոչ տիպիկ տաճարը չի ընկալվել որպես մեհյան, որը ենթակա էր քանդվելու: Այն ընկալվել է ընդամենը որպես գեղեցիկ շինություն, ու ամառանոցային կոմպլեքսի էսթետիկ բաղադրիչ:
Ինչպես և ամեն մարդ չի կարա սարքի զուտ հելենիստական ոճի տաճար: Դրա համար էլ պետք են համապատասխան վարպետներ, կամ հույն, կամ հունաստանում սովորած:
Այնպես ինչպես ամեն մեկի չի կարա սարքի տիպիկ հայկական եկեղեցի, դրա համար էլ պետք են հայ վարպետներ: Այնպես ինչպես ճարտարապետ Տրդատը դրանից հազար տարի հետո վերականգնեց Սոֆիայի տաճարի գավիթը Պոլիսում, քանի որ ինքն էր էտ գործից հասկացողը: Իսկ առաջին դարում դասական դորիական սյունաշարով տաճարներ սարքում էին ու էտ գործից հասկանում էին հույները:
Համ էլ ինչ Բյուզանդիա, երևի պռոստը Հունաստան էլի: Չնայած Փոքր Ասիայի բոլոր հելենական քաղաքաներում էլ լիքը լավ հույն ճարտարապետներ կային:
Հայերի մոմենտով կիքսը պատահական չէր: Ինադու կիքս էր: Ահագին արիացի բարեկամներ անկեղծորեն հավատում են որ հայկական գրերը եղել Մաշտոցից դեռ շատ առաջ: Ու էլի հանկարծ, եթե նրանք ճիշտ են, ապա տարօրինակ է, որ հին-հայատառ գրությունները զուտ հայկական տաճարի վրայից ջնջվել են, իսկ հունատառ գրերը մնացել են: Ի միջի այլոց, կարելի էր գոնե հունատառ հայերեն գրել, որը պրակտիկայում կիարռվել է: Բայց միևնույն է, գրությունները հունարեն են:
Պարթևներն օգտագործել են իդեոգրամաներ կամ գրել են արամեերեն, իսկ հետագայում արամեերենի հիման վրա ստեղծել են այբուբեն փեհլեվիի համար, մ.թ.ա 2-3 դարերում: Սելևկանների հզոր ժամանակներում գրել են նաև հունարեն: Բայց Գառնիի կառուցման ժամանակ, պարթևներն արդեն լրիվ մոռացել էին հելենիստական ազդեցության մասին:
Եթե գրությունը բաղնիքում է, դեռ չի նաշանակում որ միայն բաղնիքն են սարքել: Դժվար բռնեին ու տաճարի ճակատին գրեին, որ իրենց քցել են: Իսկ քցել են հայավարի, ցավն էլ տանեմ, փողը առել են Ներոնից, բանվորները` իմիգրանտ հացի կարոտ հույներն էին, գործատուն էլ` հերթական քցող հայ օլիգարխը:))))
Միակ գրությունը որ խոսում է գոնե ինչ-որ աշխատողի մասին, խոսում է հույ բանվորական ուժի մասին: Գոնե այսքանով Գառնիի տաճարը ավելի շատ հունական է, քան հայկական:
Ու էս թեման իբր գեների մասին էր:
Էջանիշներ