Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ եթե հետևենք քո տրամաբանությանը, ապա Գառնիի տաճարը կառուցվել է մեկ տարում, ու այդ տարին 76-ն է: Ի միջի այլոց, Գառնին միայն տաճարը չի, այլ հասկայական ամրոց-կոմպլեքս է` ամառանոց-պալատով, բաղնիքներով, պաշտպանական շինություններով և այլն:

Իսկ քեզ երբեք չի հետաքրքրել, թե ինչպես ստացվեց որ զուտ հելենական ոճի տաճարը հանկարծ հայտնվեց Հայաստանում ու Գառննի նման ուրիշ ոչ մի տաճար ուրիշ ոչ մի տեղ Հայաստանում չկա ?

Պետք չի կարդալ, թե ինչ է գրված Վիքի-ում, Գառնիի հունատառ գրություններ են հաստատում որ այն հույն ճարտարապետների գործն է:
նախ պիտի ասեմ, որ, էդ ամբողջը միաժամանակ չի կառուցվել,
2. Էն որ գառնիի նմանը չկա` մեղավորությունը մերն ա, քրիստոնյաները ոչ մի հեթանոսական տաճար կանգուն չէին թողել.
3. Ոչ թե գառննի տաճարը, այլ բաղնիքը, մասնավորապես սալահատակի խճանկարն են սարքել հույները
4. ո՞ւր կորավ Ներոնը, չէ որ պնդում էիր որ Ներոնն ա հովանավորել։