Ապեր, շատ լավ հոդված էս դրել: Իրոք:
Ոչ մեկին չհետաքրքրեց թե ինչի է հնդեվրոպական ժողովուրդներին հատուկ R1 հապլոխումբը, հենց R տառով նշանակված, որը լատինական այբուբենի վերջին տառերից է:
Ես լավ չամ հասկանում գենետիկայից, բայց կարդացածիս հիման վրա ու տրամաբանությունս աշխատացնելով ասեմ, որ գեները անըդհատ մուտացիայի են ենթարկվում, ու յուրաքանչյուր հապլոխմբի պայմանական առաջին կրողը, ըստ էության այն ամենահին նախնին է, որին կարելի ա առաննացնել տվյալ տիպիկ գենով: R1-ի ելակետը դնում են 26.800 տարի առաջ, բայց դա չի նշանակում որ այդ թվին ծնվեց առաջին հնդեվրոպացին: Դա այն պայմանական առաջինն է, որին կարող են տվյալ գենրի կրողները իրենց պայմանական նախապապ համարել: Իսկ R հապլոխումբը, ունի նախնիներ, որոնց գենետիկ կառուցվածքը ուրիշ է: Եթե գեները մուտացիայի չենթարկվեին, ապա մենք հիմա բոլորս բուշմեն կլինեինք ու սև:
![]()
Էջանիշներ