Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ուզում եմ հիշեցնել, որ թեման բացել եմ հատուկ այն բանի համար, որ փորձենք հասկանալ, թե որքանով են հիմնավորված մաքուր գեներ, կամ մաքուր արյուն հասկացությունները, ու կարելի է արդյոք շահարկել այդ կատեգորիաները պատմության, մշակույթի, քաղաքականության համատեքստում:
Շարունակենք, հայերի մասով: Ինչպես արդեն գրել էի, հայերի մոտ ոչ հնդեվրոպական հապլոխմբերի տեսակարար կշիռը 38% է:
Կամաց կամաց պարզենք թե, ինչ է մտնում այդ 38%-ի մեջ:
5% G2c, որը ամենաշատը հանդիպում է աշկենազի հրեաների մետ:
Մյուս հապլոխումբը, J2-ն է, որը անվանում են նաև Միջագետքյան հապլոխումբ: Ամենաշատը հանդիպում է մերձավոր արևելքի արաբների մոտ (Իրաք, Սիրիա, Լիբանան, Հորդանա), միջինը 25%: Շատ բարձր է կովկասյան ժողովուրդների մոտ - ինքուշների մոտ մինչև 32%, ադրբեջանցիների մոտ մինչև 48%, վրացիների մոտ 21%: Հայերի մոտ 21,3%: Հույների մոտ, արևելքում 36%, արևմուտքում 9%:
Հապլոխումբ L կամ հարավ ասիական հախլոխումբ: Ամենաշատը տարածված է հարավային Հնդկաստանի ոչ հնդեվրոպական ժողովուրդների մոտ: Հայերի մոտ միջինը 3%:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 19.12.2009, 19:19:
One_Way_Ticket (20.12.2009)
Տրիբուն եղբա՛յր, լուրջ թեմա ես բացել: Ժամանակին ուզել եմ նման մի զրույց սկսել, նույնիսկ մի քանի բառ գրել եմ քաղաքական մի թեմայում: Քննարկումը կարծում եմ ավելի նեղ հուն է պետք ուղղել:
Ըստ նույն աղբյուրի արևմտյան Եվրոպայում ամենատարածված հապլոխումբն է R1b- ն:
Մոտ տարվա ծագում ունի, համարվում է R1-ի ժառանգն ու R1b1-ի ծնողը: Ծննդավայրը՝ արևմտյան կամ միջին Ասիա: Առավել հաճախ հանդիպում է այս ազգերի մոտ.In human genetics, Haplogroup R1b is the most frequently occurring Y-chromosome haplogroup in Western Europe
Իռլանդացիներ 93%, Բասկեր 92%, Ուելսցիներ 86%, Պորտուգալացիներ 80%, Շոտլանդացիներ 77%, Անգլիացիներ 75%, Բելգիացիներ 70%, Իսպանացիներ 65%, Դանիացիներ 65%, Բաշկիրներ 55%, Գերմանացիներ 45%, Արևմտաաֆրկական Հաուսա ցեղ 40%, Չեխեր-Սլովակներ36%, Հայեր 36%, Իտալացիներ 36%, Թուրքմեններ 35%,Չադ 20-35% Աֆղանական պարսկալեզու Հազարա ցեղ 32%
Չնայած սա բնիկ եվրոպական գենը չի, բայց ոչ պակաս էական ա… ցավոք հիմա շատ ժամանակ չունեմ, ստիպված հապճեպ մեջբերումներ եմ անում: Սա առայժմ, դեռ կգրեմ
Քարտեզ էի ներդրել, չի երևում: Ավելի փորձվածներին խնդրում եմ ներդնել սա
http://en.wikipedia.org/wiki/File:Di..._R1b_Y-DNA.svg
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 19.12.2009, 21:44:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Ջուզեպե Բալզամո (20.12.2009)
Թոխարները centum/satem խմբերից ոչ մեկին էլ չեն պատկանում, թոխարերենը ու անատոլիական լեզվախումբը (խեթերեն) միջանկյալ խումբ են: Սակայն գենետիկ տեսակետից, թոխարները պետք է որ արևմտաեվրոպական լինեն, քանի որ թոխարերենը շատ նման է գերմանական լեզուներին, իսկ թոխարները եղել են սպիտակամորթ, շիկահեր, կապույտ աչքերով:
I may be paranoid but no android!
չհասկացար ասածս...... այստեղ ոչ թե գիտություն էի կասկածի տակ դնում, այլ այդ փորձերը իրականացնողների կոմպետենտությունը ու արդյունքները....... շատ դեպքերում (այն էլ նմանատիպ, մեծ հարցականներով հետազոտությունների դեպքում) պետք է նայես ոչ թե փորձի արդյունքներին, այլ այդ փորձը պատվիրած ու ֆինանսավորող մարդկանց..... նման փորձերը նաև լուրջ պրոպագանդական ակցիաներ են, ու շատ դժվար ա ասել, թե իրականում ինչ ա թաքնված նման հետազոտությունների հետևում......
Փիղ հաշվելը հեշտ գործ չի, թե չէ շատերը մինչև հիմա հաշված կլինեին… Ես քարտեզին նայում եմ. Քարտեզի վրա, մուգ կարմիր ներկայացված է ելման կետը, 26.800 տարի առաջ, այսինքն մ.թ.ա 24.800 թվականներին, ճի՞շտ է: Հիմա ես հարց եմ տալիս, մ.թ.ա 24.800 թվականներին ի՞նչ թոխար, ի՞նչ արի կամ հնդարիԼիոն ուշադիր կարդա, էս էլ փիղ հաշվել չի, երկու տող կարդալ ա ու քարտեզին նայել ա:
Ու հենց դա էլ ստիպում է կասկածանքով վերաբերվել քարտեզի հեղինակներին - սրանք հնդեվրոպական թոխարներին չեն ընդգրկել "գույների" մեջ - ի՞նչ ասես դրանից հետո...Թոխարները ընդհանրապես ոչ մի գույնի տակ չեն:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ